Ամեն դեպքում էդ հաղորդաշարի հյուրերը թեկնածուներից հետևյալներն են.

ՀՀԿ առաջին համար Վիգեն Սարգսյան
ՀՀԿ հինգերորդ համար Արմեն Ամիրյան
ՀԱԿ երկրորդ համար Լևոն Զուրաբյան
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան
Հայկական վերածնունդ կուսակցության առաջին համար Արթուր Բաղդասարյան
Կոմունիստական կուսակցության երկրորդ համար Վազգեն Սաֆարյան
ԵԼՔ դաշինքի առաջին համար Էդմոն Մարուքյան
ՕՐՈ դաշինքի երրորդ համար Վարդան Օսկանյան
Կոմունիստական կուսակցության չորրորդ համար Մարիամ Շահինյան
ՀԱԿ առաջին համար Լևոն Տեր-Պետրոսյան
Ազատ Դեմոկրատներ կուսակցության առաջին անդամ Խաչատուր Քոքոբելյան

Բոլորն էլ վարել է նույն աղջիկը:

Ստեղ կարող եք ասել, թե էդ ո՜նց եղավ, որ միայն ՀԱԿ-ից, ՀՀԿ-ից ու ՀԿԿ-ից երկուական հյուր ա եղել, մյուսներից մեկական: ՀԱԿ-ի դեպքում ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ սկզբից մտքներով չի անցել, որ Լևոնը կհամաձայնվի, հետո անակնկալի են եկել
Իսկ ամենահետաքրքիրն էն ա, որ Ծառուկյան դաշինքից մարդ չկա: Ամեն դեպքում էս ստատիստիկան ինձ չի տրամադրում ասել, որ հաղորդումը հավասարաչափ ա ձայն տրամադրել բոլոր առաջադրվածներին: