1. «Ելք» կուսակցությունների դաշինք
2. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
3. «Հայկական վերածնունդ» կուսակցություն
4. «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք
5. «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինք
6. Հայաստանի հանրապետական կուսակցություն
7. Հայաստանի կոմունիստական կուսակցություն
8. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք
9. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
Չեմ մասնակցի կամ անվավեր կսարքեմ քվեաթերթիկը
Թույլ եմ տալիս
Բայց եթե լուրջ պատասխանեմ չտվածդ հարցին, ապա լրատվամիջոցի աշխատանքը գնահատելուց լիքը ուրիշ, օրինակ տարածաժամանակային հանգամանքներ էլ պետք ա հաշվի առնես:
2008-ին Ազատությունն ինչ-որ իմաստով «ժողովրդավարության կղզյակ» էր մյուս լրատվամիջոցների մեջ: Հեռուստատեսությունն ու ռադիոն ամբողջովին իշխանական քարոզ էին անում, կային մատների վրա հաշվելի թվով տպագիր թերթեր, որոնք կոնկրետ ընդդիմադիր ուղղվածություն ունեին, մյուսներն էլի կոնկրետ իշխանական ուղղվածություն էր: Էս ֆոնին Ազատության արածը տարբերվում էր երկու կողմից էլ, հնարավորինս բոլոր կողմերին ներկայացնելով: Իհարկե, ընդունում եմ, իմ տպավորությամբ էլ ընդդիմության նկատմամբ սիմպատիա էր զգացվում:
Ժամանակները հիմա փոխվել են: Հենց մենակ ինտերնետային լրատվամիջոցների բավական են, որ էդ փոփոխությունը լինի: Ճիշտ ա, դրանց զգալի հատվածը իշխանության հպատակ են, բայց աշխատում են իշխանական գիծը տանել չերևացող, կարմիր գծերով, իսկ էնպես հավասար ձայն տալ բոլորին, լուսաբանել բոլորին: Էս ֆոնին հեռուստատեսություններն էլ են ստիպված նույնն անել: Ի դեպ հենց էդ հաղորդման մեջ էլ ես կարմիր գիծն առնվազն սկզբում տեսնում էի. լրագրողին վստահաբար հրահանգված էր «ոչ բարեկամական» վերաբերվել Լևոնին: Բայց դե գոնե արտաքուստ իրանք բոլորն էլ, բոլոր հեռուստաընկերությունը, ստիպված են որոշակի հավասարություն պահպանել:
Էդ առումով ես չեմ կարող հիմիկվա Հ1-ը համեմատել էն ժամանակվա Ազատության հետ: Բայց հանուն արդարության ասեմ, որ ես ինքս Հ1 չեմ նայում, իսկ նայող շատ ծանոթներիս գնահատականով (հատուկ շեշտեմ, որ ոչ կոնգրեսական ծանոթներիս), իրանք էս քարոզարշավի ընթացքում բավական հավասարաչափ են լուսաբանել բոլորի քարոզչությունը, ձայն տվել բոլորին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ ջան, 2008-ին Ազատությունում լիքը փորձառու լրագրողներ կային: Ու երբ հանկարծ ԼՏՊ-ն համաձայնեց հարցազրույց տալ, ընտրեցին երկու ջահել անփորձներից մեկին: Ինչու՞, երբ էդ նույն փորձառուներին Սերժին ու մնացած բոլոր թեկնածուներին էին դեմ տալիս, հետն էլ ուղարկում էին ամենավտանգավոր տեղերը լուսաբանելու: Հիմա չգիտեմ՝ ԼՏՊ-ի թիմն ա խնդրել, որ անփորձ լրագրողուհու ուղարկեն, թե տնօրենի նախաձեռնությունն ա էղել, բայց փաստը մնում ա փաստ. ամենաանփորձին են ուղարկել հարցազրույցի:
Հիմա չեմ հիշում։ Կա՛մ Ռուզան Ստեփանյանն էր, կա՛մ Աստղիկ Բեդևյանը։
Մյուս թեկնածուների հետ առանձին հարցազրույցներ չէին, զույգերով էին կանչում բանավեճի, ինչին ԼՏՊ-ն չէր համաձայնում, դրա համար առանձին արեցին հարցազրույց։ Կարծեմ բանավեճերն Աննա Իսրայելյանն էր վարում, չեմ հիշում՝ մենա՞կ էր, թե՞ հետը էլի մարդ կար։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ