Ես պատասխաններ չեմ լսել, բայց, կարծում եմ, սա ևս տակտիկական սխալ էր՝ Դեմիրճյանը, զուտ պրագմատիկ առումով, էլի, չարժեր նրան, որ ՀԱԿ-ի շանսերը 5 տոկոսից բարձրանային 7-ի:

Ես կողքի թեմայում գրեցի, որ սա նորի սկիզբ է: Իհարկե, խելառ լավատես չեմ, բայց իրոք հույս ունեմ, որ եթե ոչ ապրիլի 3-ին, ապա ամիսների կամ գոնե տարիների կտրվածքով մենք մի նոր, լավ սկիզբ ունենանք, ունենանք իմ երազանքը՝ ուժեղ պետություն: