Տղա եմ ասել, է, թևերը քշտել ա, գնում ա գործի։
1. «Ելք» կուսակցությունների դաշինք
2. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
3. «Հայկական վերածնունդ» կուսակցություն
4. «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք
5. «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինք
6. Հայաստանի հանրապետական կուսակցություն
7. Հայաստանի կոմունիստական կուսակցություն
8. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք
9. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
Չեմ մասնակցի կամ անվավեր կսարքեմ քվեաթերթիկը
Տղա եմ ասել, է, թևերը քշտել ա, գնում ա գործի։
Ընտրի՛ր Honda CRV, զիմնի պագրիշկեքով։ Նա քեզ ճամփին չի թողնի !!!
Mr. Annoying (05.03.2017), Վիշապ (05.03.2017)
Ոչ մի անակընկալ կարծես թե չկա, սովորական անոռուգլուխ կարգախոսներ, «ծրագրեր», կայքեր կամ դրանց բացակայություն, որոնց տակ ենթադրում եմ ամենակազմակերպված թայֆայական շարժումը ՀՀԿ-ին է։ Իմ հասկանալով, հայ ժողովրդի կազմակերպվածության ամենաբուռն արտահայտումներից մեկը ընտրությունները կեղծելու «տասովկեքն» են ։Ճ
Կարգախոսներով ամենաանկայունը վայթե ՀԱԿ-ն ա, «պայքար-պայքար մինչև վերջը» անցավ վերջերս «իշխանությունը ժողովդրին» ու դառավ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»: Ոնց որ հնչի՝ «խդնություն, ուրախություն, ցնծություն» :Ճ Անսահման է մեր ․․․ «երևակայությունը» ։Ճ
Si vis pacem, para bellum
Lion (08.03.2017), Mr. Annoying (05.03.2017), Անվերնագիր (05.03.2017), Տրիբուն (05.03.2017)
Հա, Վիշ, էդ «պայքար, պայքար մինչև վերջն» էլ երևի պայքար էր մինչև ատելություն, քաոս, անընդհատ պատերազմ։ Սիրտս ճմլվում ա, որ տեսնում եմ էս պատկերացման վրա եք։ Մեր պայքարը շարունակվելու ա մինչև խաղաղություն, մինչև տնտեսության զարգացում, մինչև օրենքի հաստատում ու մեր «պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսը ոչ թե խոսք ա, այլ գործ ա։
Դուք շարունակեք իշխանությունից ավել մեզ քրֆել, էդ բնական ա, որտև մենք միակ քաղաքական խոսք ասողն ենք, ու ընդհանրապես Հայաստանում միակ իսկապես քաղաքական ուժն ենք՝ իր որոշակի սկզբունքներով ու կայունությամբ։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (06.03.2017)
ՀԱԿը սոցիալ-ազատական կուսակցություն ա։ Ձախ-աջերի լեզվով էդ ուղղությունը համարվում ա ձախ-կենտրոնական։ Բայց մեր մեջ ասած էս սահմանումներն ինձ առանձնապես չեն հետաքրքում, էլ չասած, որ «պնդումդ» կապ չուներ մեջբերածդ տեքստի հետ։ Ժպտացող զմայիկ։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էս ա ՀԱԿ-ի կայքից: Աջն էլ ո՞նց ա լինում.
Սոցիալ-ազատականութունը ենթադրում է հավատարմություն շուկայական տնտեսության սկզբունքներին եւ գտնում է, որ պետությունը չի կարող լինել ժողովրդավարական՝ միաժամանակ մերժելով տնտեսության շուկայական կազմակերպման մոդելը։ Այդ մոդելի հիմքում ընկած է մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը եւ մասնավոր ձեռնարկատիրության քաջալերումը։ Սոցիալ-ազատականությունը, հիմնականում ընդունելով շուկայի՝ որպես ինքնակարգավորվող համակարգի դերը, այնուամենայնիվ, նախատեսում է պետության կարգավորիչ այնպիսի ներգործություն, որն ուղղված է ազատականության, ազատ մրցակցության համար հավասար պայմանների պաշտպանությանը, բոլորի տնտեսական նախաձեռնության խրախուսմանն ու գործարար շրջանակների ընդլայնմանը։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան իմ կարծիքով «պայքար, պայքար մինչև վերջ»-ը ընտիր կարգախոս էր, «ավազակապետությունը քանդել»-ն ու դրա տակ «արդար, ազնիվ ու հավասար զարգացման պայմաններ ստեղծել» հասկանալն էլ ընտիր նպատակ էր: Ափսոս էդ ամեն ինչը արժեզրկվեց, հավասարվեց կենացների, ու հիմա էլ հերթական կենացն ա՝ «խաղաղություն»:
ՈՒ էնպիսի տպավորություն է, որ ձեր կուսակցությունում մարդիկ խաղաղության անհրաժեշտ ու բավարար պայմանները լավ չեն պատկերացնում, բայց ես կասկածում եմ, որ լավ էլ պատկերացնում են, ուղղակի մտածում են՝ ժամանակների հրամայականն է կեղծելը:
Իմ թշվառ կարծիքով ՀԱԿ-ը ծնվեց որպես անձի կուսակցություն ոչ թե գաղափարի, այ էդտեղ ա պրոբլեմը, ու աչքիս անձի հետ միաժամանակ էլ կգնա էն աշխարհ, մեղա յա Աստծու:
ՈՒ կներես սրտի ճմլվելու համար, թեթև տար: Իմ նման փոքր մարդու ասածները պիտի որ մեր երկրի քաղաքական դաշտի համար մեծ նշանակություն չունենան: :Ճ
Si vis pacem, para bellum
Տրիբուն (06.03.2017)
Խաղաղությունը միշտ եղել ա մեր քաղաքական ուժի օրակարգայինը։ Պայքարըմենք միշտ ենք շարունակում, «պայքար, պայքար մինչև» կարգախոսը առաջիկայում էլ դեռ շատ կլսեք։ Ավազակապետությունը քանդելը մնում ա մեր մարտավարական նպատակներից մեկը ու տարբեր ձևերով դա փորձել ենք, դեռ էլի կփորձենք։ Լևոնը խիստ անկյունաքարային կերպար ա մեր կուսակցության համար, բայց կուսակցությունը կենսունակ կլինի ցանկացած պարագայում՝ հաշվի առնելով իր ներուժը։ Հեռու չգնամ, մեր նախընտրական ցուցակը լավագույնն ա եղածներից։ Սկզբունքային ու մինչև վերջ պայքարող մարդկանց, կենսագրություն ունեցող մարդկանց ցուցակ ա։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան, Լևոնը որ չլինի, դուք վայթե էլ ուրիշ մարդ չունեք, որ այդպիսի «լավագույն» ծրագիր գրի, որի մեջ Հայաստանի բոլոր դժբախտությունները սկսվում են Լևոնի հրաժարականից ու ավարտվում Լևոնի անկասկած հաղթանակով, որից հետո ինքն իրեն հայտարարում է աշխարհի ամենամերիտոկրատ մարդը :Ճ
ՀԱԿ-ի ամենալավ ծրագիրը իմ կարծիքով առաջինն էր, որով Լևոնը մտավ «շուկա», իսկ այս մեկում «խաղաղությունը» դարձնել առաջին պլանի նպատակ, կներես...
Էդ պատճառով, առաջին անգամ, որ բացեցի ՀԱԿ-ի կարգախոսը տեսա, աչքիս սենց թվաց՝ «Խաղաղություն, հաշտություն, բառադիություն» :Ճ
Si vis pacem, para bellum
Արտ, շատ տխուր ա, որ նորմալ բանավեճի մեջ մտնելու փոխարեն ընտանիք ես մատնացույց անում կամ վերաբերմունքս Լևոնի կամ ՀԱԿ-ի նկատմամբ: ՀԱԿ-ի նկատմամբ ես նույն վերաբերմունքն ունեմ, ինչ մնացած բոլոր աջ քաղաքական ուժերի, որովհետև վստահ եմ, որ բան չի փոխվելու: Էլի շարունակելու են ամեն ինչ սեփականշնորհել ու լափել: Հավասարության հարցը բավական երկրորդական ա ՀԱԿ-ի կանոնադրության մեջ: Ինչ խոսք, սոցիալ-ազատականությունը ավելի լավ ա, քան ազգային պահպանողականությունը, որովհետև գոնե գեյերին վառելու ցանկություն չի արտահայտում, բայց սոցիալական հավասարության հասնելու համար էն չի, ինչ Հայաստանին էս պահին պետք ա։ Դե Ղարաբաղի հարցի նկատմամբ վերաբերմունքն էլ վրայից։
Վիշապ (06.03.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ