1. «Ելք» կուսակցությունների դաշինք
2. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
3. «Հայկական վերածնունդ» կուսակցություն
4. «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք
5. «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինք
6. Հայաստանի հանրապետական կուսակցություն
7. Հայաստանի կոմունիստական կուսակցություն
8. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք
9. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
Չեմ մասնակցի կամ անվավեր կսարքեմ քվեաթերթիկը
Ձայնալար (12.04.2017)
Ճիշտ ա, սաղ Նիկոլենք են մեղավոր … քանի որ իրանք ծախված են, իրանց արդարացնելու համար սաղ ժողովրդին ծախված են սարքում: Այ այ այ ....
Չուկ, էս տեմպերով դու չեք ուղղվի, ու ես ՀԱԿ-ին տալիս եմ ևս երկու տարվա կյանք, լավագույն դեպքում: Դուք ՀՀԿ-ի պես բացարձակ ունակություն, կամ որ ավելի վատ ա, ցանկություն չունեք իրավիճակը ռեալ գնահատելու, ու հետևապես, ուղղվելու համար:
Ընտրությունների մասին լիարժեք պատկեր կա Հայաստանում: Ամենավերջին գյուղում ծծկեր երեխեն արդեն գիտի թե իրականում ինչ ա կատարվում: Բացարձակ ոչ մի սխալ պատկերացում չկա: Ու էս վիճակն ա արդեն 1996 թվականից։ Կարող ա փոխվում են որոշ նյուանսներ, բայց հիմքը ու արդյունքը լրիվ նույնն ա։ Այսինքն, դու ստեղ ոչ մի նոր բան չես ասում։ Սաղս էլ գիտենք, սաղն էլ գիտեն, ալամ աշխարհը գիտի, որ մենակ կաշառք չի, հազար ու այլ բան կա։ Էս անգամ ուղղակի կաշառքը աչք էր շոյում![]()
Հենց էդ ա, որ կաշառքը եսիմորերդական դերն ուներ։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էս պահին մի բան կա կոնկրետ անելու, տեսեք թե Երևանի ընտրություններում ոնց եք ընդդիմության տակը մնացած բեկորներին աջակցում: Կարաք համոզեք ու երկար բարակ վերլուծեք, որ ԵԼՔԸ ընդդիմություն չի, Միշիկն առել ա, Նիկոլը դավաճան ա, իմաստ չունի, լեգիտիմացնել ՀՀԿ-ին, բլա բլա բլա ․․․․․ սաղ սթից ու դատարկ խոսքեր են, զրո կոպեկի գին ունեն։ Կամ մասնակցում եք, կոնկրետ աջակցելով ու որպես քաղաքական ուժ մնում եք ջրի երեսին, կամ դավայ ռասվիդանյա։ ՀԱԿ-ից ու Ժառանգությունից մենակ հուշեր կմնան։ Հույս ունեմ նաև ՕԵԿ-ից, բայց կարող ա Սերժիը ՕԵԿ-ին նավսյակի փողով-մողով աջի վրա պահի, մարդ ես կարող ա մի անգամ էլ պետք գա մինչև ուտիլիզացիան։
Վիշապ (13.04.2017)
Բայց դե տեսնենք, կարող ա վեր կանգնեն տենց բաներից, ոնց-որ էլի ա եղել:
Ամեն դեպքում ընտրատեղամասերում հաստատ մերոնք լիքը գործ կանեն՝ դրանով աջակցելով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կապ չունի, թե ինչ հարաբերություններ են ու ում պատճառով: Ֆրոնտում իրանք են : Բայց դե, Չուկ ջան, ես հասկանում եմ մեր հայ իրականությունը, ոչ մեկը բացի իր անձից ուրիշին չի պատկերացնում առաջնորդի դերում։ Նենց չի, որ Նիկոլը տարբերվում ա մնացածից: Ինչ-որ տեղ համոզված եմ, որ եթե ՀԱԿ-ը մասնակցեր ընտրություններին, իսկ ԵԼՔը՝ ոչ, նույն ձևի էլ իրան երևի Նիկոլը կպահեր: Դրա համար էլ ՀՀԿ-ն միշտ պիտի հաղթի![]()
Հեսա Տրիբունը ջղայնանալու ա էլի վիկինգներին մեջտեղ բերելու համար, բայց պիտի ասեմ։ Էստեղի սոցիալ դեմոկրատները, որ էս պառլամենտում փոքրամասնություն են, սկսել են օրինագծեր առաջ քաշել, որոնք ժողովրդին ահագին լավ են լինելու։ Բնական ա, որպես փոքրամասնություն չեն կարողանալու խորհրդարանում անցկացնել, իսկ ընտրություններն էլ երկու տարուց են։ Երկու տարուց որ քարոզարշավը սկսվի, ասելու են՝ տեսեք, էս ու էն օրինագծերն ունենք, չենք կարողանում անցկացնել։ Ընտրեք մեզ, որ մեծամասնություն լինենք, անցկացնենք։ Ժողովուրդն էլ հավանաբար կընտրի իրանց։ Ուղղակի էս օրինակ, թե կաշառքի դեմ ընդդիմադիր կուսակցություններն ինչ կարան անեն։ Թե չէ ընտրությունից ընտրություն արթնանում են ու վիրավորվում, որ ժողովուրդը ՀՀԿ-ին ա ընտրում։
Բյուր ջան, չի աշխատում էդ տարբերակը, քանի դեռ համակարգը սենց ա:
Բերեմ օրինակներ, հարյուրավոր, թե ինչ օրինագծեր են մերոնք առաջարկել նախորդ տարիներին: Հրանտ Բագրատյանն ինչեր ա առաջարկել: Երբ դրանց մասին փորձում ես խոսել, ասում են, ախպեր, ասա ոնց ես կեղծիքի դեմն առնելու:
Նախորդ ԱԺ ընտրություններին նույն ՀԱԿ-ը, որի կշիռը դեռ ավելին էր քան հիմա, գնացել էր շատ կուռ ծրագրերով.
– Առողջության պահպանման քաղաքականության հիմնադրույթներ
– ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր
– Մշակութային մանիֆեստ
– Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ
– Ազգային էկոլոգիական անվտանգության հայեցակարգ
– ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հեռանկարային ծրագիր
– Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ
– Արդյունաբերության զարգացման ծրագիր
– Գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումներ
Էլ 100 քայլի մասին չեմ խոսում: Դրանք ի դեպ էս անգամ էլ էին ուժի մեջ: Բայց ոչ մեկին չէր հետաքրքրում: Բանավեճերում մյուս ուժերի հետ որ գնում ենք, ամեն ինչ վերածում ա ճղճղոցի, ծրագրերի տարբերություններ չեն քննարկվում: Բնակչության հետ հանդիպում ես, էս հարցերը չեն հետաքրքրում:
Պայծառ օրինակ նախորդ նախագահականում էական տարբերվող Բագրատյանի քարոզարշավից: Կարաք ասեք լավ հռետոր չի, էս չի, էն չի: Բայց փաստ ա, որ իրան լսում էին, ինքը կուռ ծրագրով գնում էր, բայց ձեն չհավաքեց:
Դնում ես մեր հետ համեմատում ես կայացած քաղաքական մշակույթ ունեցող երկրները: Լավ ես անում, դրան պետք ա ձգտենք: Բայց չես կարող էդ իրավիճակը պրոյեկտել: Ժողովրդին չենք մեղադրում: Ասում ենք քաղաքական մշակույթն աղճատված ա, համակարգը ընտրությունն այլ սիստեմով ա անցկացնում ու առաջնային խնդիրը դրա դեմն առնելն ա: Քանի չես առել, մարդիկ ընդդիմությունից ուրիշ բան են ակնկալում:
Իշխանությունը էդ լավ հասկանալով փոխեց ընտրական ու կառավարման համակարգը: Պետք ա վերլուծես ու հասկանաս, թե ինչի ա, որ նախագահական ընտրություններում էդքան ձեն ստանալ էր լինում, իսկ հիմա չէ: Թե ռեյտինգայինը ինչ նոր փոխհարաբերություն ստեղծեց: Թե ընտրակեղծարարությունը, էդ թվում վարչական ռեսուրսի ու ընտրակաշառքի կիրառումը ոնց են ազդում համակարգի վրա:
Կանգնել ու լոլո կարդալով չի, թե ընդդիմությունը գաղափար չներկայացրեց: Տո ներկայացրե՛լ ա: Անգամ դու չես տեսել դա, քաղաքականությամբ հետաքրքրվողդ, որտև ստեղ լրիվ ուրիշ մոտեցում ա գործում, էս պահին, ռեալ, իրականությունում, ոչ թե մեր երազներում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ, բա էդ սաղ թողել, խաղաղություն էիք գոռում: Ու՞ր էին էս ծրագրերը
Sendt fra min E5823 med Tapatalk
Մի հատ էլ եմ կրկնում, որ սրանով արդեն անցել ենք, նախորդի ժամանակվա ծրագրերն են, որոնք ոչ մեկին չէին հետաքրքրում:
Էս անգամ էլ սրանք կային: Բայց մեր առաջնային խնդիրը Խաղաղության մասին խոսելն էր՝ անկախ նրանից, թե կանցնեք խորրդարան, թե չէ:
Պլյուս ցանկացած բանավեճում ակամա էր թեման դրան շեղվում, եթե նույնիսկ ուզում էինք ուրիշ բան մասին խոսել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ