Միանշանակ։ Հենց դա էլ նշանակում ա։ Գումարած 10.000 բոնուսը
Իսկ ուրիշ ի՞նչ ընտրություն ուներ ժողովուրդը - ՕՐՕ՞-ն, Օրինա՞ցը, Խաղաղություն ամենեցունը՞, Աազատ Դեմոկրատները։ Միակ քիչ թե շատ այլընտրանքը ԵԼՔՆ-ն էր, էն էլ տարել ա էնքան ինչքան կարացել ա։ Բացարձակապես ոչ մեկը ժողովրդին հուզող ոչ մի հարցի պատասխանը չուներ։
Ժողովուրդը մնացել ա էր ՀՀԿ-ԲՀԿ ողորմության հույսին։
Մի հատ ձեռդ դիր խղճիդ, ու ասա, իրան ընդդիմություն ներկայացնող քաղաքական ուժերից որ մեկի նախընտրական քարոզարշավն ես հիշում։
Մի հատ կոնկրետ բան ասա, որ առաջարկել են, առանց գուգլելու։ ․․․․ Նու բացի, վռազ-վռազ Մեդվեդևի ձեռից թուղթ խլել ստորագրելը, էս մեկը սաղ կյանքներս կհիշենք

․․․․ Եթե մի բան առաջարկել են, առաջարկողը եղել ա ՀՀԿ-ից փախած որևէ այլ բոսյակ, որը ավելի քիչ վստահություն ա ներշնչում, քան ՀՀԿ-ն, ասենք ԱԽՔԸ, կամ Օհանյան-Օսկանյանը։
Նենց որ, ներկա վիճակը լիարժեք բացատրում ա ՀՀ-ում տիրող բարոյահոգեբանաքաղաքականատնտեսական դաշտը։
Էջանիշներ