User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին ու՞մ կընտրեիք, եթե ընտրելու իրավունք ունենայիք

Քվեարկողներ
26. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. «Ելք» կուսակցությունների դաշինք

    12 46.15%
  • 2. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

    0 0%
  • 3. «Հայկական վերածնունդ» կուսակցություն

    0 0%
  • 4. «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք

    0 0%
  • 5. «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինք

    10 38.46%
  • 6. Հայաստանի հանրապետական կուսակցություն

    0 0%
  • 7. Հայաստանի կոմունիստական կուսակցություն

    2 7.69%
  • 8. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք

    0 0%
  • 9. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

    1 3.85%
  • Չեմ մասնակցի կամ անվավեր կսարքեմ քվեաթերթիկը

    1 3.85%
Էջ 28 35-ից ԱռաջինԱռաջին ... 18242526272829303132 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 406 համարից մինչև 420 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: ԱԺ ընտրություններ, 2017

  1. #406
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջայլոց, Չուկ, չեմ հասկանում թե ուր է կորել իմ քվեն այս թեմայում,
    Ես քվեարկել եմ ՀՀկ-ի օգտին, իսկ ՀՀԿ-ի ձայները այստեղ ցուրց է տրվում 0
    Թեմայի առաջին իսկ գրառման մեջ զգուշացվել է, որ « Մոտավորապես մեկ ամսից, քարոզարշավի վերջերում, հարցման արդյունքները կամփոփվեն ու կբացվի նոր հարցում, տեսնելու համար, թե ինչպես է ազդել քարոզարշավը մարդկանց տրամադրությունների վրա»: Հարցման ամփոփումն եղել է ուղիղ մեկ շաբաթ առաջ, բացվել է նոր հարցում: Զրոյացվել են բոլորի քվեները: Նախորդ հարցման արդյունքները ներկայացված են թեմայի առաջին գրառման մեջ, այնտեղ ՀՀԿ-ի օգտին հենց մեկ քվե էլ արձանագրված է, փաստորեն հենց քոնը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #407
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ, ես ՀՀԿի որևէ գաղափարական անդամի չգիտեմ, իսկ ՀՅԴ ստորին շերտերում շատ գիտեմ։ Իմ համար անընդունեկի գաղափար, բայց կա։ Ու դրա ինչոր չափով ստիպված վերևներն էլ են ենթարկվում։ Քիչ։ Բայց կա հետքը։ ՀՀԿում չկա։
    Ընդունում եմ, որ դեռ կարող ա մնացած լինեն մարդիկ, ովքեր ինչ-որ գաղափարների համար են դեռ դաշնակների հետեւորդ։ Բայց, գուցե շատ սուբյեկտիվ եմ, հիմիկվա էս դաշնակ լիդերներին նայելուց ես մենակ սոված շակալների դեմքերով պաշտոնի ձգտող մարդկանց եմ տեսնում, իսկ էդ իրանց գաղափարները իմ աչքին զուտ ընտրողների վրա ազդելու միջոց են ծառայում հիմա։


    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարաք խնդաք վրաս, բայց էն օրը ընկերներիս հետ քննարկում էի, ու եկանք նրան, որ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ուժերից ԱԺում կուզեինք տեսնել էսպիսի փունջ.

    Կոնգրես
    ՀՅԴ
    Ազատ Դեմոկրատներ
    Կոմունիստներ

    Էս դեպքում մենք ԱԺ-ում կարող ա գաղափարական բանավեճ տեսնեինք։ Մյուս դեպքերը որակեցինք ուղղակի ապաքաղաքական։
    Ի՞նչ տիպի բանավեճ կարար լիներ, որի կարիքը էս երկիրն իրոք ունի ու որից պիտի շահի սենց ծանր վիճակում գտնվող ու լիքը գնալով խորացող, հրատապ լուծելու հարցեր ունեցող երկիրը։

    Մեկ էլ էսքան ժամանակ, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն կային ԱԺում, հեչ տենց քո պատկերացրած գաղափարական բանավեճերից ունեցե՞լ են։

  3. #408
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ռամշ, իմ ասաժ տարբերակում մենակ իրանք պետք ա լինեին։ Այսինքն զուտ ուտոպիստական բան եմ ասում։

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #409
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայի առաջին իսկ գրառման մեջ զգուշացվել է, որ « Մոտավորապես մեկ ամսից, քարոզարշավի վերջերում, հարցման արդյունքները կամփոփվեն ու կբացվի նոր հարցում, տեսնելու համար, թե ինչպես է ազդել քարոզարշավը մարդկանց տրամադրությունների վրա»: Հարցման ամփոփումն եղել է ուղիղ մեկ շաբաթ առաջ, բացվել է նոր հարցում: Զրոյացվել են բոլորի քվեները: Նախորդ հարցման արդյունքները ներկայացված են թեմայի առաջին գրառման մեջ, այնտեղ ՀՀԿ-ի օգտին հենց մեկ քվե էլ արձանագրված է, փաստորեն հենց քոնը
    Հասկանալի է: Ես ուշադիր չեմ եղել:

  5. #410
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Տունդ շինվի ալամ աշխարհի ձեները ՀՀԿ-ին են տվել,հերիք չի՞
    Դե էս մոմենտին իմ համար իդեալական տարբերակը որ Լևոնը-Սերժը ու Քոչարյանը ի ցույց աշխարհի , գետնի վրա միանային, ինչպես էր սրանից 25 տարի առաջ:
    Ցավոք, արտաքին գործոններով պայմանավորված դա ակընհատ անել հնարավոր չէ, ու դա կատարվում է միմիայն անտեր-գրաունդ
    Շատ հզոր եռագլուխ վիշապ է: Վիշապ, բառիս լավագույն դրական իմաստով:

  6. #411
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանը կլինի պատմության առաջին պառլամենտական հանրապետությունը, որտեղ փաստացի ընդդիմություն չի լինի ․․․ Քարահունջ սաթայլ ....

    Բայց ես իշխանություններին ու կոնկրետ ՀՀԿ-ին ոչ մի բանում չեմ մեղադրելու։ Իրանք արեցին էն, ինչ անում են միշտ, ու եթե հազարերորդ անգամ ընդդիմություն կոչվածը չի կարողանում կամ չի ցանկանում դա հաշվի առնել, ուրեմն մենք գործ ունենք խռոնիկ դեբիլության հետ։

    Լևոն Տեր-Պետրոսյանը իմբեցիլ ա, սա ես հայտարարում եմ արդեն պաշտոնապես, որպես իմ վերջնականապես ձևավորված կարծիք, որի համար ցավում եմ։ Մենք ունեցել ենք մտավոր թույլ ունակություններով, քաղաքական պրոցեսներ պլանավորելու ու իրականացնելու անկարողությամբ առաջին նախագահ ու ընդդիմության առաջնորդ։ Կարող ա լիքը մարդ հիանում ա էս մարդու տեսական մտավարժանքներով, իմ համար դա մի քան քոռ կոպեկի արժեք չունի։ Պատերազմող երկրում, որը մի տարի առաջ կանգնած էր կատաստրոֆայի եզրին, գալ ու խաղաղության քարոզ կարդալ, յանի նորություն ես ասում, մենակ իմբեցիլը կաներ։ Նույնիսկ եթե բոլրիս համար էլ հասկանալի ա, որ քսան տարի ա բանակցվում ա հենց փոխզիջումային տարբերակը (հետաքրքիր ա, ուրիշ ի՞նչ կարար բանակցվեր) ու շատ հնարավոր ա, որ մի բան ստորագրիվի, կամ նույնիսկ ահագին բան փոխզիջվի (ու հիմա ես սա ասում եմ, քանի որ պարզ ա, որ տենց էլ լինելու ա ինչ-որ պահի) դա թույլ չի տալիս գալ ու խաղաղության քարոզ ա կարդալ մի հասարակությունում, որտեղ երեխեքի կեսը սահմանի վրա կանգնած ա։ Հասարակությունը ռեալ գնահատել ա էս ապուշությունը 1 տոկոս։ ՀԱԿ-ը ափսոս ա, քանի որ ահագին պոտենցիալ ունի, բայց ՀԱԿ-ի փրկությունը ԼՏՊ քաղաքականությունից մեկ անգամ ևս հեռանալն ա, որի արդյունքում ՀԱԿ-ը պիտի ռադիկալ վերանայի սեփական հայացքներն ու քաղաքական գործընթացների նկատմամբ վերաբերմունքը։

    ՐաֆՖին ․․․․․ ավելի կավ ա բան չասենք ․․․․ չեղած բաների մասին չեն խոսում։

    ԵԼՔԸ, սեփական կարևորությունը գերագնահատած քաղաքական միավոր ա, որը կարող ա երկար կյանք չունենա։ Էս կարելի ա համարել լավ փորձ, երբ զրոյից միավոր ես սարքում ու մտնում ես ԱԺ։ Լիքը մարդ կասի ՀՀԿ-ի պռոյեկտ ա, էս ա, էն ա։ Իմ համար մեկ ա։ Փաստը նրանում ա, որ ներկա համակարգը ճիշտ ա օգտագործվել, ու ԱԺ-ում գոնե 7 հոգի շուխուռ անող կլինի։ Նենց չի, որ մինչև հիմա ԱԺ-ում վեր ընգած ընդդիմությունը դրանից ավել բան ա արել՝ համեմված Ստրասբուրգյան շոփինգ տուրերով։

    Արդյունքում ՀՀ առաջին պառլամենտը պառլամենտական հանրապետության պայմաններում լինելու ա վատագույնը իրա որակով։ Աբսուրդ պատկեր ա։ ՀՀ-ում նորագույն պառլամենտարիզմի ռահվիրաները լինելու են սաշիկը, շմայսը, դոդը, վառթանչիկը ․․․

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (03.04.2017), Rammstein (03.04.2017), StrangeLittleGirl (03.04.2017), Վիշապ (03.04.2017)

  8. #412
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՖԲ-ի ստատուսս ստեղ էլ բերեմ, մեկ ա ասելիքս ըստ էության նույնն ա նաև ստեղ.

    «Դե ինչ, շռնդալից պարտություն էր: Պետք ա ընդունել, հետևություններ անել, անցնել առաջ: Անձամբ ես հիմա առավել քան երբևէ ավելի կարևորելու եմ Կոնգրեսի դերն ու փորձեմ նպաստել իրա հետագա ընթացքին: Էսքան բան, ողբերգություն սարքելու բան տեղի չի ունեցել: Առկա ընտրական համակարգով, ռեյտինգային համակարգով բավական ընկալելի պատկեր է: Ցավալի: Տխուր: Բայց ընկալելի, հասկանալի:»

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #413
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ինչ, շռնդալից պարտություն էր: Պետք ա ընդունել, հետևություններ անել, անցնել առաջ: Անձամբ ես հիմա առավել քան երբևէ ավելի կարևորելու եմ Կոնգրեսի դերն ու փորձեմ նպաստել իրա հետագա ընթացքին: Էսքան բան, ողբերգություն սարքելու բան տեղի չի ունեցել:
    Հալալա !!
    այ սա է իսկական գաղափարակիր լինելը, հավատն ու ոգին:

    թող որ ես ինքս խիստ դեմ էի ձեր ընտրած վերջին կուրսին, որն անգամ քաղաքական չեմ կարող անվանել, բայց միշտ ողջունել ու ուրախացել եմ բազմակարծությանն ու գաղափարական քննարկումների առկայությանը, քանի որ ճշմարտությունը բանավեճերի արդյունքում է ծնվում:

    ցավակցում եմ քեզ ու մաղթում միշտ էդպես ոգով պինդ մնալ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (03.04.2017)

  11. #414
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ցավակցում եմ քեզ ու մաղթում միշտ էդպես ոգով պինդ մնալ:
    Ցավակցելու բան չկա
    Մնացածի համար շնորհակալ եմ:

    Մի քիչ ժամանակը չի տենց բաներ գրել ու ասելու, բայց կարճ ասեմ, որ կարծում եմ, որ ՀԱԿ-ի, այսպես անվանեմ, «ինտելեկտուալ թևը», հիմա կփորձի կուսակցության մեջ արմատական փոփոխություններ անել: Մեզ ներքին առողջացման որոշակի քայլեր են պետք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (03.04.2017)

  13. #415
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա, եթե ՀՀԿ-ն 49.5 % հավաքի էդ դեպքում քանի հոգով ա մտնում ազգային ժողով?

  14. #416
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ՖԲ-ի ստատուսս ստեղ էլ բերեմ, մեկ ա ասելիքս ըստ էության նույնն ա նաև ստեղ.

    «Դե ինչ, շռնդալից պարտություն էր: Պետք ա ընդունել, հետևություններ անել, անցնել առաջ: Անձամբ ես հիմա առավել քան երբևէ ավելի կարևորելու եմ Կոնգրեսի դերն ու փորձեմ նպաստել իրա հետագա ընթացքին: Էսքան բան, ողբերգություն սարքելու բան տեղի չի ունեցել: Առկա ընտրական համակարգով, ռեյտինգային համակարգով բավական ընկալելի պատկեր է: Ցավալի: Տխուր: Բայց ընկալելի, հասկանալի:»
    Չուկ ՀԱԿ-ը չցանկացավ ձայն հավաքի։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (03.04.2017)

  16. #417
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա, եթե ՀՀԿ-ն 49.5 % հավաքի էդ դեպքում քանի հոգով ա մտնում ազգային ժողով?
    Թիվ ես պահին չեմ ասի, հավես չկա հաշվելու, բայց իրան լրացուցիչ մանդատներ են տրվելու ըստ ԸՕ-ի էնքան, մինչև իրա պատգամավորները լինեն ընդհանուրի 54 տոկոսը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #418
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թիվ ես պահին չեմ ասի, հավես չկա հաշվելու, բայց իրան լրացուցիչ մանդատներ են տրվելու ըստ ԸՕ-ի էնքան, մինչև իրա պատգամավորները լինեն ընդհանուրի 54 տոկոսը:
    Բայց խի 54%?? Ինչ բանաձևով են հաշվում?

  18. #419
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց խի 54%?? Ինչ բանաձևով են հաշվում?
    ԱԺ-ում պետք ա կայուն մեծամասնություն լինի, որը եսիմ ինչ հաշվարկներով որոշել են, որ 54-ն ա:

    Հոդված 96. Փոքրամասնության և մեծամասնության լրացուցիչ մանդատները


    1. Եթե որևէ կուսակցություն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում ստացել է 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 54 տոկոսից պակաս, ապա այդ կուսակցությունն ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 54 տոկոսը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (03.04.2017)

  20. #420
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    96-րդ հոդվածը վերաբերվում ա պատգամավորների անձեռնմխելիությանը։
    89-րդ հոդվածում ասում ա, որ եթե ընտրության արդյունքում կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն մեծամասնություն չի ձևավորվում ապա կարող է երկրորդ փուլ տեղի ունենալ։

Էջ 28 35-ից ԱռաջինԱռաջին ... 18242526272829303132 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. The breadwinner / Հաց բերողը (2017)
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 18.03.2018, 21:10
  2. Մէկ քառակուսի մետր 2017
    Հեղինակ՝ Heqim, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.09.2017, 14:20
  3. Եվրատեսիլ 2017
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.05.2017, 23:28
  4. Օսկար 2017
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կինո, Թատրոն
    Գրառումներ: 58
    Վերջինը: 08.03.2017, 13:43
  5. Շնորհավորանք Շնորհավոր, Նոր Տարի 2017
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.01.2017, 23:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •