Տենց ինֆո եմ լսել, որ իբր ոստիկանությունը զանգել ա ֆբ-ում ընտրակաշառքի մասին ստատուս գրողներին, ու, ո՜վ զարմանք, բոլորը հերքել են։ Սրանից ոմանք փորձում են բխեցնել, որ իբր ընտրակաշառք չկա։ «Հողը գլխներիս», կասեր մի տատիկ։ Սիրելի ու հարազատ ոստիկաններ ու նրանց «փաստաբանի» դերը ստանձնածներ, մեկը ես կոնկրետ առարկայական ընտրակաշառքների մասին գիտեմ։ Եթե զանգեք ինձ, կուղարկեմ գրողի ծոցը։ Նախ որտև իմ իմացած դեպքերում կոնկրետ մարդկանց շառի մեջ չեմ ուզի գցել, քանի որ եթե շառ լինի, իրանց՝ մի քանի հասարակ քաղաքացու վրա ա լինելու, ոչ թե ընտրակաշառ հանրության վրա, ու եղանակ չի փոխվելու, ու երկրորդ, որևէ դեպքը ապացուցել չեմ կարող։ Եթե նույնիսկ կոնկրետ անուններ տամ, գնաք մոտները, հերքելու են ու ասեն, որ ես խաբել եմ։ Վերջ պատմությանը։
Գլխներիս թոզ մի փչեք, որ իբր փորձում եք բան բացահայտել։ Սուտ եք ասում։ Որտև ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ գիտեք ընտրակաշառք բաժանողներին՝ մեծից փոքր։ Ու եթե ուզեիք գործ անել, ոչ թե ֆբ-ում ստատուս գրողներին պետք է զանգեիք՝ գլխներիս թատրոն խաղալով, այլ նստեիք իրանց պոչին, թակարդ լարեիք, ապացույցներով հիմնավորեիք ու բռնեիք, դատեիք։
Հետևություն. ոստիկանությունն իր անգործությամբ վաղը տեղի ունենալիք ընտրակեղծարարության գլխավոր պատասխանուտներից է՝ Գասպարյան Վովայից մինչև ստորին օղակներ, իհարկե իրենց գերագույն գլխավոր հրամանատար Սերժիկով, վարչապետ Կարեն Կարապետյանով ու մյուսներով համեմված։
Ու այո, չնայած ընտրությունները վաղն են ու ես չգիտեմ հետո որ ուժն ինչ գնահատական կտա, բայց ես արդեն իսկ արձանագրում եմ համատարած ընտրակեղծարարությունը՝ արտահայտված համատարած ընտրակաշառությամբ ու վարչական ռեսուրսի օգտագործմամբ։
Թատրոնի վերջին արարի սպասումով՝ Ձեր Արտակ։
Էջանիշներ