Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
2008-ին Ազատությունն ինչ-որ իմաստով «ժողովրդավարության կղզյակ» էր մյուս լրատվամիջոցների մեջ: Հեռուստատեսությունն ու ռադիոն ամբողջովին իշխանական քարոզ էին անում, կային մատների վրա հաշվելի թվով տպագիր թերթեր, որոնք կոնկրետ ընդդիմադիր ուղղվածություն ունեին, մյուսներն էլի կոնկրետ իշխանական ուղղվածություն էր: Էս ֆոնին Ազատության արածը տարբերվում էր երկու կողմից էլ, հնարավորինս բոլոր կողմերին ներկայացնելով: Իհարկե, ընդունում եմ, իմ տպավորությամբ էլ ընդդիմության նկատմամբ սիմպատիա էր զգացվում:
Արտ ջան, 2008-ին Ազատությունում լիքը փորձառու լրագրողներ կային: Ու երբ հանկարծ ԼՏՊ-ն համաձայնեց հարցազրույց տալ, ընտրեցին երկու ջահել անփորձներից մեկին: Ինչու՞, երբ էդ նույն փորձառուներին Սերժին ու մնացած բոլոր թեկնածուներին էին դեմ տալիս, հետն էլ ուղարկում էին ամենավտանգավոր տեղերը լուսաբանելու: Հիմա չգիտեմ՝ ԼՏՊ-ի թիմն ա խնդրել, որ անփորձ լրագրողուհու ուղարկեն, թե տնօրենի նախաձեռնությունն ա էղել, բայց փաստը մնում ա փաստ. ամենաանփորձին են ուղարկել հարցազրույցի: