Մի քիչ դժվարանում էի կողմնորոշվել, թե որ բաժնում էս թեման բացեմ, որովհետև վերաբերում ա ընդհանրապես արվեստի բոլոր ճյուղերին (հատկապես կինո, գրականություն ու երաժշտություն), դրա համար ուղղակի որոշեցի հոգեբանություն ու փիլիսոփայություն բաժնում բացել:
Ուրեմն շատ ժամանակ որևէ երգ, կինո կամ գրական գործ քննարկելիս, երբ երկու կողմերի կարծիքները հակադրվում են, խոսակցությունը փակվում է «ճաշակին ընկեր չկա» արտահայտությամբ: Ոմանք պնդում են, որ դա կեղծ ձևակերպում է ու հորինված է վատ գործերի նկատմամբ դրական վերաբերմունքն արդարացնելու համար: Ոմանք էլ կարծում են, որ իսկապես ամեն ինչ ճաշակի հարց է, եթե մի բան մեկին դուր չի գալիս, դեռ չի նշանակում, որ վատն է կամ հակառակը: Փոքր ժամանակ էլ ես սիրում էի ասել. «Անճաշակին ընկեր չկա»:
Ի՞նչ կարծիքի եք ճաշակի մասին: Իսկապե՞ս «ճաշակին ընկեր չկա», թե՞ ամեն դեպքում արվեստին հնարավոր է քանակական գնահատական տալ: Որքանո՞վ է հնարավոր էդ գնահատականը տալ ու ո՞վ պիտի տա: Արդյոք հնարավո՞ր է ինչ-որ գնահատականից բարձրի դեպքում մնացածը ճաշակով պայմանավորել: Ի վերջո, ի՞նչ է ճաշակը, ինչպե՞ս է ձևավորվում:
Էջանիշներ