User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: «Ճաշակին ընկեր չկա»

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Ճաշակին ընկեր չկա»

    Մի քիչ դժվարանում էի կողմնորոշվել, թե որ բաժնում էս թեման բացեմ, որովհետև վերաբերում ա ընդհանրապես արվեստի բոլոր ճյուղերին (հատկապես կինո, գրականություն ու երաժշտություն), դրա համար ուղղակի որոշեցի հոգեբանություն ու փիլիսոփայություն բաժնում բացել:

    Ուրեմն շատ ժամանակ որևէ երգ, կինո կամ գրական գործ քննարկելիս, երբ երկու կողմերի կարծիքները հակադրվում են, խոսակցությունը փակվում է «ճաշակին ընկեր չկա» արտահայտությամբ: Ոմանք պնդում են, որ դա կեղծ ձևակերպում է ու հորինված է վատ գործերի նկատմամբ դրական վերաբերմունքն արդարացնելու համար: Ոմանք էլ կարծում են, որ իսկապես ամեն ինչ ճաշակի հարց է, եթե մի բան մեկին դուր չի գալիս, դեռ չի նշանակում, որ վատն է կամ հակառակը: Փոքր ժամանակ էլ ես սիրում էի ասել. «Անճաշակին ընկեր չկա»:

    Ի՞նչ կարծիքի եք ճաշակի մասին: Իսկապե՞ս «ճաշակին ընկեր չկա», թե՞ ամեն դեպքում արվեստին հնարավոր է քանակական գնահատական տալ: Որքանո՞վ է հնարավոր էդ գնահատականը տալ ու ո՞վ պիտի տա: Արդյոք հնարավո՞ր է ինչ-որ գնահատականից բարձրի դեպքում մնացածը ճաշակով պայմանավորել: Ի վերջո, ի՞նչ է ճաշակը, ինչպե՞ս է ձևավորվում:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (18.02.2017), մարդագայլուկ (18.02.2017), Նաիրուհի (18.02.2017)

  3. #2
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սրա որոշ մասերին արդեն անդրադարձել եմ։

    Իսկ ճաշակը... նույնիսկ նույն մարդը կարող է տարբեր «ճաշակներ» ունենալ առավոտյան և երեկոյան, սոված փորին և կուշտ, իր տան մեջ և դրսում, և այլն... հասարակության դերը կա, իհարկե, մանավանդ այդ ճաշակի հրապարակայնացման մեջ, բայց դժվար է ասել թե կոնկրետ ինչից ա ճաշակը ձևավորվում։ Վալոդի մոտ կարող ա իր արու լինելուց ա կնոջ կերպարի նկատմամբ որոշ ճաշակ ստեղծվում, Մարգոյի մոտ էլ՝ իր երազկոտությունից՝ արական գեղեցկության մասին։ Եվ հակառակը, Վալոդի մոտ երազկոտությունից ա մեքենաների մասին ճաշակ ձևավորվում, Մարգոյի մոտ էլ դիմահարդարման մասին ճաշակը ձևավորվում է իր իգականությունից, իսկ մուղամի նկատմամբ երկուսի զզվանք էլ ձևավորվում ա հայ լինելուց։ Արտաքին հարկադրական գործոնների ազդեցության տակ էլ է ճաշակը ձևավորվում, ինչպես կասեր Վոգ-ի հայտնի գլխավոր խմբագիրը ։

  4. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ «ճաշակին ընկեր չկա» արտահայտությունը խիստ գերագնահատված բան ա, ընդհանրապես: Էդ ենթադրում ա, որ բոլոր մարդիկ անկրկնելի, յուրահատուկ ձյան փաթիլներ են՝ ամեն մեկն իր ուրույն կարծիքով ու նախընտրություններով, որոնք ինչ-որ հրաշքով հենց էդպիսին՝ ուրուն ու անկրկնելի ձևավորվել ու պինդ նստել են էդ մարդկանց մեջ: Իրականությունը լրիվ հակառակն ա. կարծիքներն ու ճաշակները տեղադրվում են քչերի թեթև ձեռքով՝ շատերի թեթև գլխների մեջ, ու դրանք խիստ սահմանափակ են: Քո էն ուրույն ճաշակը, ըստ որի դու, ասենք, կանաչ բոթասներ ես սիրում, դաբստեպ ես լսում ու սուրճի մեջ կաթ ես ավելացնում, միլիոնավոր ընկերներ ունի աշխարհով մեկ, ուզես, թե չուզես: Աստված պահի օնլայն հանրությանը. էս համատարած հաղորդակցման դարում անհամեմատ ավելի ակնհայտ ա դարձել, որ ցանկացած ճաշակ ընկեր ունի. ինչ էլ փնտես, քեզ նման հազարավոր օրինակներ կգտնես: Մի խոսքով՝ եթե կա մասս մեդիա, գաղափարախոսություններ, կրոններ ու տրենդեր, ճաշակի մասին խոսելը ավելորդ ա:

    Ինչ վերաբերում ա արվեստներին, ապա էդտեղ էլ եմ կարծում, որ ճաշակով առաջնորդվելը սխալ ա: Կամ, լավ, ոչ թե սխալ ա, այլ խիստ մակերեսային մոտեցում ա: Ի՞նչ ա նշանակում «էս մի գործը իմ ճաշակով ա, իսկ այ էս մեկը՝ չէ»: Էն, որ քեզ դուր ա գալիս առաջին կտավի գույներն ու գծերը, իսկ երկրորդը, ասենք, շատ մռայլ ա՞ քեզ համար: Իսկ էդ դեպքում կոնցեպտուալիստական գործե՞րը ոնց պիտի չափես քո ճաշակով: Աբստրակտ էքսպրեսիոնի՞զմը: Պիեռո Մանցոնիի «աքրոմ» գործերը կարող ե՞ս ճաշակով գնահատել: Կամ, ասենք, Մարկ Ռոտկոյի կտավները: Ռուսական ավանգարդիստներին: Նույնիսկ գույնզգույն Վան Գոգին ա ճաշակով արժեքավորելը խիստ նվաստացուցիչ մոտեցում: Նույնը կինոյում ա, նույնը երաժշտության մեջ, նույնը ամեն տեղ:
    DIXI
    carpe noctem

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.02.2017), CactuSoul (20.02.2017), Chilly (22.02.2017), Glück (14.04.2017)

  6. #4
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,815
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ճաշակն էն ա, ինչն ինձ հաճելի ա: Բայց երբեմն ես ինձ "ստիպում" եմ սիրել մի նոր բան, երբ նկատում եմ, որ մարդիկ, որոնց ես համակրում եմ, սիրում են դա:Ու դա բնական ա. ես էլ եմ ուզում իրենց նման լավը լինել: Միշտ չի որ հաջողվում ա ստիպողաբար սիրել, ավելի հաճախ չի ստացվում: Բայց փաստը էն ա, որ իմ նման կոմպլեկսավորված մարդիկ, հաճախ կոռեկցիայի են ենթարկում իրենց ճաշակը՝ որոշ նպատակների հասնելու համար: Եղել են դեպքեր, որ ինձ մոտ հեղինակություն վայելող մարդու նախընտրությունը /երգի տեսքով/ "զոռով ինձ սիրացրել եմ" ու ստացվել ա: Մի քանի անգամ ուշադիր լսելուց հետո, սկսել ա ինձ էլ դուր գալ: Ինձ թվում ա, որ էդ ճաշակ կոչվածը ամեն մարդ ինքն ա ձևավորում, բայց երբեմն արտաքին գործոնների ազդեցության տակ: Հենց մենակ "Ակումբը" մե ճաշակի դարբնոց ա ինձ համար: Մեկ ուրիշի համար միգուցե հակառակը:Նայած, թե ով ինչքան բարձր ա դնում իր նշաձողը. ըստ կարիքի ու հնարավորության:
    Կարճ
    Կոնկրետ

  7. #5
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մի բան գիտեմ` եթե չհավանեմ ինձ համար ֆիլմերի/երաժշտության հարցում հեղինակության հավանած որևէ ֆիլմ/երգ-ալբոմ, ինքը իմ համար էլի կմնա հեղինակություն: Գուցե իմ ճաշակն էլ ժամանակի ընթացքում փոխվի` տարիներ/ամիսներ անց հավանեմ չհավանածս, բայց չեմ կարծում, որ այդտեղ կապ կունենա հեղինակությունը: Մանավանդ, որ ինքը ու ընդհանրապես ոչ-ոք ինձ չի պարտադրել սիրել դա: Կարծում եմ ավելի շուտ ճաշակս ա փոխվում իմ հետ միասին:

    Բայց օրինակ` ռաբիզ լսող, քյարթու ֆիլմեր դիտող մարդու հետ ընկերություն չէի անի, ինքն էլ իմ հետ: Չեմ հասկանում, թե ինչու՞ ա էս պարագայում ճաշակը շատ բան ասում մարդու էության, բնավորության մասին ու ինչու՞ են իրենք ակնհայտ էդպիսինը դառնում, իսկ օրինակ ուրիշ ֆիլմերի դիտողի/երգերր լսողի բնավորության ու խառնվածքի մասին չեմ կարող հստակ կարծիք արտահայտել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևակայական ընկեր
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 137
    Վերջինը: 07.03.2023, 02:53
  2. Արձակ. Ընկեր
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.11.2011, 13:44
  3. Արձակ. Ընկեր Մարկովիչը...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 17.12.2010, 16:21
  4. ձեռք բերեք հավատարիմ ընկեր :o)
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 32
    Վերջինը: 04.05.2009, 18:53
  5. SMS ձեր նախկին ընկեր/ուհուց
    Հեղինակ՝ Delicada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 33
    Վերջինը: 01.08.2008, 19:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •