Ժող, ստեղ մի հատ նրբերանգ կա:
Լևոնը մշտապես ասել ա, հավատացել ու փորձել հավատացնել, որ ճիշտը փոխզիջումն ա, ու որ յուրաքանչյուր ուշացված րոպեն մեր համար անբարենպաստ ա: Սրա հետ կարելի ա համաձայնվել կամ չէ, բայց կարդացեք 90 (հենց 90) թվականից մինչև հիմա իրա ելույթները, հարցազրույցները, հոդվածները, միշտ նույնն ա պնդել: Ու իրա կողքը մաքսիմալ հավաքվել են էդ տեսակետը կրող մարդիկ: Հա, շատերիս աշխարհընկալման վրա իր խոսքը ազդել ա, բայց ոչ միայն էդ խոսքը, հավաքվել ենք էդ տեսակետը կրողներս:
Հետևաբար տեսական դրույթը, որ ինքը ասեր ճիշտը ջարդել ու կռվելն ա, տեսական էլ կմնա: Չէր կարող տենց բան լիներ:
Ուրիշ հարց, որ Լևոնը միշտ ասել ա, որ միշտ պետք ա հզորանալ, հնարավորինս, ու մաքսիմալ ուժեղացնել բանակը: Միշտ ա ասել: Հիմա էլ ա ասում: Ասում ա փոխզիջումներից հետո էլ պետք ա արվի:
Իսկ հետաքրքիրն էն ա, որ շատերը մեզ մեղադրում են, որ մենք մեր նման չմտածողներին «անհասկացող» ենք պիտակում, բայց չեն վարանում մեզ պիտակել խոսքի հետևից առանց մտածել գնացողներ:
Սա իմ համար վիրավորական ա, դրա համար շատ առարկայական արձագանքեմ: Երբեք Կոնգրեսում չեմ մարսել էն խոսքը, որին համաձայն չեմ: Վերջին թարմ դեպքը երեկ էր, երբ ուսուցիչների ձայնագրությունների հետ կապված հայտարարություն էին տարածել, որը ավարտվում էր դաշնակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականի պահանջով: Հայտարարությունը տեսնելուն պես «հարձակվել եմ» ՀԱԿ ղեկավարության վրա, մեղադրելով հիմար ու սխալ բան անելու մեջ ու կոնգրեսականների ստվար զանգվածի կողմից ստացել եմ հրապարակային աջակցություն: Ուրիշ հարց, որ մեկը ես նման հարցերն աշխատում եմ ներսում քննարկել, համարելով ներկուսակցական խնդիր, իսկ հրապարակային կարող ա բարձր չասեմ, բայց երբեք չեմ պաշտպանի նման քայլը, հայտարարությունը, քաղաքականությունը:
Այ սենց մարդիկ ենք մենք ու մեր համախոհները: Պետք չի մեզ զոմբի ներկայացնել:
Համոզմունքներ ունենք, սկզբունքներ ունենք:
Նիկոլ Փաշինյան չենք, որ Լևոնին աստվածացնի ու իր փոխզիջումների տեսությունը հայտարարի որպես միակ պրագմատիկ խոսք, մի քանի տարի հետո ծայրահեղ հակառակ պնդումներ անի:
Ստյոպիկ Սաֆարյան չենք, որ մինչև 2001-ը լինի ՀՀՇ անդամ ու քաղաքագետ, իսկ հիմա պնդի, որ ինքն էդ ժամանակ նոր հասկացել Լևոնի 97-ի հոդվածի ասելիքը (արագություն եմ ասել է) ու դրա համար 2001-ին դուրս ա եկել կուսակցությունից:
Ռոբերտ Քոչարյան չենք, որ ասի համաձայն եմ փոխզիջումներին, իսկ տակից սկսի սաղ քաղաքական վերնախավին բզբզալ, որ դա սխալ ա, ու դրա հիման վրա ներպալատական հեղաշրջում կազմակերպի, բայց հետո նույն հարցով շարունակի բանակցությունները:
Մի խառնեք մեզ՝ սկզբունքային մարդկանց էդ վայրի արջի ցեղերին: Հարգանք ունեցեք մեր նկատմամբ: Ուզեք թե չուզեք, քաղաքական ուժերից միակն ենք, որ իսկապես սկզբունքային հողի վրա հավաքված համակիրներ են, նույն քաղաքական պլատֆորմի կրողները:
Էջանիշներ