Lion-ի խոսքերից
Ես քեզ հետ սկզբունքորեն համաձայն չեմ - ասեմ մի պարզ բան, այն, որ մեր երկրում կան մոնոպոլիաներ, որոնք խեղդում են տնտեսությունը, ոչ շրջափակումից է, ոչ էլ Արցախյան պատերազմից: Այն, որ մենք չունենք նորմալ իրավական համակարգ, ևս շրջափակման կամ պատերազմի հետ կապ չունի: Այն, որ վերջին 21 տարում մեր երկրում նորմալ ընտրություններ չեն անցել, կրկին ու կրկին կապ չունի ասածներիդ հետ:
Ես առաջարկում եմ՝ հասնել նրան, որ նորմալ ընտրություններ անցնեն, ձևավորվի նորմալ իրավակարգ ու սկսի գործել հստակ պետական կառավարման համակարգ, այնպես, որ տնտեսությունը շունչ քաշի: Այս ամենը անենք, ամեն ինչ, ինչ հնարավոր է, անենք և, եթե այդ պայմաններում էլ վատ ապրենք, ես կասեմ, որ դու ճիշտ ես: Բայց, եղբայր, մենք այս ամենը չենք անում, այլ փոխարենը, փոխանակ այս ամենն անենք, լրիվ ուրիշ մի լուծում ենք առաջարկում՝ ձեր դեպքում, որը ինքնին ոչ միայն լուծում չէ, այլև, մեր այս խարխուլ համակարգի պայմաններում՝ տնտեսություն, իրավական համակարգ, արժեքային համակարգ, մեզ ոչ թե կառողջացնի, այլ՝ ավելի կարագացնի մեր կործանումը:
Էջանիշներ