Ես քանի գնում ավելի եմ համոզվում որ ճիշտը Լևոնն ա, մենք պիտի ձգտենք, որ էդ հարցը լուծվի: հերիք ա բոլ ա, օրը մի էրեխա ա զոհվում: եթե ես գտնում եմ, որ չէ, ամեն կերպ պետք ա ստատուս քվոն պահել, անկախ սեռիցս տարիքիցս պիտի գնամ սահմանին կանգնեմ, չէ՞, ուրիշի էրեխու արյան հաշվին բարոյական իրավունք չունեմ մեծախոսելու: Ինչ վերաբերվում ա Ալիևի կամ Էրդողանի ախորժակին, բա ինչի՞ համար ա մեր բանակը, մենք էլի պիտի պատրաստ լինենք, բայց էն ժամանակ արդեն միջազգային հանրության հետ այլ լեզվով կխոսանք, եթե իրանք չկարողանան երաշխիքները ապահովել, բայց էս իրավիճակում՝ գրողը տանի, օրը մի էրեխու արյան գնով իմ ազգային փառասիրությունը շոյել չեմ ուզում:
ոչ ԱԼիևն ա անմահ ու հավերժ ու ոչ Էրդողանը: մեզ պետք ա շնչել: հա, ես էլի գտնում եմ, որ էս հարցում արդարը մենք ենք, Գանձակն ու Բաքուն էլ գրաված լինեինք, արդարը մենք ենք, բայց գրողը տանի ուրիշ բան ստեղծած լինեինք էս քսան տարիների ընթացքում՝ Լևոնից հետո, նենց պետություն, որի հետ հաշվի նստեին, որը միջազգային ասպարեզում կշիռ ունենան, որը, մեռա ասելով, լիներ ազատականության օրինակ միջազգային հանրության աչքում, կոռուպցիա էս չափերի չունենայինք, զինվորի հաց չուտեինք գեներալից մինչև ենթասպա, էն վաղտ այլ կերպ կխոսեինք: որովհետև էս հարցում մենք արդար ենք: բայց բանակը թալանող, հյուծացնող գեներալը հետո մեծ-մեծ խոսում ա Բաքու հասնելու մասին, մենք էլ հիացած նայում ենք: Լևոնի վաղտ մարդ կարար իրան լավ զգար, որ էս մեր նախագահն ա, հիմա գոնե դրանով չենք կարում լավ զգանք:
Ես ՀԱԿ-ի համակիրը չեմ, ոչ մեկն էլ էնտեղ աչքիս լույսը չի, բացի Չուկից, էդ էլ թեկնածու չի:ԴԴ, բայց միակ մարդը որը խոսում ա իմ համար առաջին հոգսից ու պատրաստ ա լուծման գնալ, Լևոնն ա, իսկ իմ համար առաջին հոգսը սահմանին զոհվող տղերքն են ու իմ եսասիրությունը, որ պատրաստ չեմ ամեն բան թողնել ու գնալ իրանց կողքին կանգնել: Ու հետն էլ չեմ ուզում էդ էրեխեքի արյան համար մեղավոր զգալ: Դե ո՞նց անենք:
Էջանիշներ