Որ շատ հեռու չգնանք, Եվրոպայի հենց կենտրոնում, բալկանյան մի քանի պատերազմների մեջ ներքաշված բոլոր երկրների սահմանները միջազգայնորեն ճանաչված են եղել, բայց էտ չխանգարեց սերբերին մի քանի անգամ, խորվաթներին առնվազն մեկ անգամ, ալբանացիներին առնվազն երկու անգամ խախտել ՄԱԿ-ի բոլոր որոշումներն ու կնքված բոլոր համաձայնագրերը ու վերսկսել ռազմական գործողությունները իրանց հարմար պահերին։ Միակ քչից խախանդ ու բախտիյար կողմը Սլովենիան էր։
Դե իսկ մեզ ամենասրտամոտը Կիպրական հարցն ա: Կիպրոսը ՄԹ-ից անկախացել էր 1963 թվին, սահմանները միջազգայնորեն ճանաչված էին, կար բրիտանակն ռազմական երկու բազա, նենց ոնց որ ռուսական բազաները Հայաստանում: ՄԹ-ն կիպրոսի անվտանության երաշխավորն էր, Հունաստանն էլ ապերը: Թուրքերը կես րոպե չմտածեծցին 1974 թվի ներխուժումից առաջ։ Պաշտոնապես պատճառը Կիպրոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումն էր, բայց դե պատճառ հա էլ կարելի ա գտնել, ցանկություն լինի։
Իսրայելա-արաբական կոնֆլիտի ողջ պատմությունը ՄԱԿ-ի բազմաթիվ որոշումների, դրանց խախտման, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման ու դրանց վրա բազմակողմանի թքելու պատմություն ա կոնֆլիկտի բոլոր կողմերի կողմից։
Ռուսաստանի կողմից Վրաստան ներխուժելը «խաղաղություն պարտադրելու» համար:
Իսկ ով կարծում ա, թե միջազգայնորեն ճանաչված սահմանները քանի կոպեկի արժեք ունեն, թող հիշեն Ղրիմը, ու մտածեն, թե քանի վարկյան կմտածի Թուրքիան ասենք եթե վիզ պետք լինի չերեզ Նախիջևան մտնել Ադրբեջան:
Քանի Թուրքիայից խոսք գնաց, Թուրքան հոր բախչի պես մտնում ու դուրս ա գալիս Սիրիա ու Իրաք, երկու սահմաններն էլ միջազգայնորեն ճանաչված են:
Ի միջի այլոց, էտ ՀԱԿ-ի եքա հոդվածի մեջ գրած հույն-թուրքական բարիդրացիությունն էլ մուտիլովկայա։ Հարաբերությունները ռեգուլյար սրվում են, ու հաճախ կագնեցնում են կոնֆլիկտի եզրին։ Երկուսին էլ էս պահին հետ ա պահում անդառնալի վնասի վախը։
Դե քանի վերջին հարյուր տարվա մասին ա խոսքը, եկեք չմոռանանք, որ երկրորդ համաշխարհային պատերամզը սկսվել ա առաջինի ավարտից ու Վերսալյան գլոբալ խաղաղության համաձայնագրից ու Փարիզի խաղաղության կոնֆերանսից ուղիղ 20 տարի հետո։
Ընդհանուր առմամ խաղաղության համաձայնագիրը լավ բան ա, բնականաբար։ Բայց, հաստատ ոչ էս պահին, ոչ էս Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ոչ մեր էս անկայուն ու անհասկանալի վիճակով։ Թե չէ, խաղաղության ցավը տանեմ, ո՞վ չի ուզում։
Էջանիշներ