User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ Ձեր պատկերացման երբևէ ընդունելի՞ է Արցախի հիմնախնդրի փոխզիջումային տարբերակը

Քվեարկողներ
31. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով

    16 51.61%
  • Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը

    11 35.48%
  • Դժվարանում եմ պատասխանել

    4 12.90%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1516 հատից

Թեմա: Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Աթեիստ ջան, մարդկության պատմությունը վերջին 50 տարով է սահմանափակվում? Այս կապակցությամբ, եթե ուզում ես ճիշտն իմանալ, վերջին 50 տարում դե-յուրե ոչ-ոք ոչ-ոքի պատերազմ չի էլ հայտարարել, որ մի հատ էլ հաշտություն կնքվի՝ բոլորը կռվում են ներքին կարգով, առանց դե-յուրե պատերազմ հայտարարելու, քանի որ պատերազմի հայտարարման փաստը այն հայտարարողի համար բացասական իրավական ու քաղաքական հետևանքներ է առաջացնում: Այս կապակցությամբ՝ կողմերը փորձում են ոչ թե <պատերազմել>, այլ ուրիշ բանի տակ քողարկել իրենց արածները, օրինակ՝ հակաահաբեկչական գործողության:

    Ի դեպ, սերբազրկված Կոսովոն տիպիկ օրինակ է, երբ այն սերբ բնակչության համար տարաբնույթ երաշխիքներով տրվեց ալբանացիներին, բայց այժմ զրկվում է կամ զրկված է իր բնիկ բնակիչներից՝ սերբերից: Միջազգային հանրությանը սրբորեն հավատացողներին ուզում եմ հիշեցնել նաև Իսրայելի և Գազայի հատվածի օրինակը, երբ նույն միջազգային հանրությունը այդպես էլ մատը մատին չի տալիս Գազայի հատվածի արաբների՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքները պաշտպանելու համար:

    Եվ վերջապես, որպեսզի չասեք, թե ես օրինակներ բերելուց խուսափում եմ, վերջին 50 տարվա պահով, ահա մի տիպիկ օրինակ.

    1949 թ-ի հունվարի 1-ին կնքված հաշտության համաձայնագիրը վերջ դրեց Հնդկաստանի և Պակիստանի միջև մղված Առաջին պատերազմին, սակայն 1965 թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բռնկվեց ավելի մեծ մասշտաբներ ունեցող Հնդկա-պակիստանյան Երկրորդ պատերազմը: 1966 թ-ի հունվարին էլ Պակիստանի նախագահն ու Հնդկաստանի վարչապետը ստորագրեցին հերթական հաշտության համաձայնությունը: Սրան հակառակ, սակայն, 1971 թ-ի դեկտեմբերին բռնկվեց Հնդկա-պակիստանյան Երրորդ պատերազմը, որն իր արյունահեղ բնույթով չզիջեց նախորդին, ընդ որում դրանից հետո և մինչև այժմ էլ կողմերը գտնվում են փաստացի պատերազմական դրության մեջ:

    Սա, այսպես ասած, դասական օրինակն է, իսկ ինչ է տեղի ունենում տարաբնույթ աֆրիկաներում, արաբների ու հրեաների մոտ, դա արդեն բոլորս ու հիանալի գիտենք:
    Հենց էդ ա, որ բոլորս չի, որ գիտենք, ես պատմությունից շատ թույլ եմ։
    Ինձ հետաքրքիր ա, Հնդկաստանի ու Պակիստանի դեպքում որևէ միջազգային կառույց մասնակցե՞լ ա հաշտության համաձայնության ստորագրմանը։ Եթե այո, հետո ի՞նչ ա արել, երբ կողմերից մեկը խախտել ա համաձայնությունը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին պատերազմն ավարտվեց ՄԱԿ-ի համապատասխան բանաձևի համաձայն, Երկրորդը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի համաձայն, Երրորդը՝ չի ավարտվել մինչ այսօր:

    Երկրորդ ու Երրորդ պատերազմների դրդիչն ու ագրեսորը միանշանակ եղել է Պակիստանը ու, ինչքան ինձ հայտնի է, չնայած ՄԱԿ-ի ու նաև նույնիսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի առկայությանը, ոչ մի միջազգային ուժ չի մասնակցել պատերազմին Հնդկաստանի կողմում և հնդիկները հետ են մղել հարվածն իրենց ուժերով - սենց բաներ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 60
    Վերջինը: 29.01.2013, 02:32
  2. Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը։ 10 տարի անց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.08.2009, 11:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •