User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ Ձեր պատկերացման երբևէ ընդունելի՞ է Արցախի հիմնախնդրի փոխզիջումային տարբերակը

Քվեարկողներ
31. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով

    16 51.61%
  • Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը

    11 35.48%
  • Դժվարանում եմ պատասխանել

    4 12.90%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1516 հատից

Թեմա: Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասարակությունն ինքն իրեն չի պատրաստվում փոխզիջմանը։ Նրան պետք է պատրաստել։ Իսկ ընդհանրապես, հասարակության մի մասը, լիարժեք տեղեկատվություն եւ քաղաքական պատրաստություն չունենալով (ինչը բնական է՝ այդպիսին են բոլոր հասարակությունները), կարող է նաեւ ընդդիմանալ։ Քաղաքական եւ պետական մտածողություն պետք է դրսեւորի խնդրի նրբություններին ամբողջ ծավալով տեղյակ եւ քաղաքական հաշվարկների ունակ իշխանությունը, ու անի անհրաժեշտ քայլը։ Իշխանությունը դրա համար է ընտրվում, հակառակ դեպքում անիմաստ է այն պահելը։ Թեկուզ հակազդեցություններ հաղթահարելու, թեկուզ իշխանությունը կորցնելու գնով իշխանությունը պետք է կարողանա գնալ ճիշտ քայլին։ Այդպես վարվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը ու նրա ղեկավարած քաղաքական ուժը 1997-98-ին։
    Ու, բարեբախտաբար, ստացան իրենց հասանելիքը՝ լրիվ ու առանց բացառության - ինչ իրավունք ունի նման գաղափարներ տարածող մարդը լինի Հայաստանի առաջնորդ, այն էլ կեղծված ընտրություններից հետո?

    Հիմա էլ նույնն է անում նաեւ որպես ընդդիմություն՝ 2007 թվականից ի վեր՝ չվարանելով կանգնել վարկանիշ կորցնելու վտանգի առջեւ։
    Սերնդափոխության մասին. ինչքա՞ն ժամանակում է այն տեղի ունենում, 50 տարո՞ւմ։ Զինադադարին հաջորդած շուրջ 23 տարվա ընթացքում այդ սերնդափոխությունն արդեն կիսով չափ կատարվել է։ Դա կիսով չափ նվազեցրե՞լ է ազգային թշնամանքը, եւ կիսով չափ նախապատրաստե՞լ է երկու հասարակություններին։ Նույնիսկ, թվում է, հակառակն է եղել։
    Յա, լուրջ? Բա նոր խաղաղություն էիք քարոզում...

    Ազգամիջյան թշնամանքը ժամանակի ընթացքում, սերնդափոխության հետ, այո, կարող է մաշվել եւ վերանալ, բայց ոչ երբեք զինադադարի՝ սառեցված պատերազմի պայմաններում։ Դա հնարավոր է հենց միջազգայնորեն երաշխավորված եւ խաղաղապահ զորքերի առկայությամբ խաղաղության, ամեն տեսակ պատերազմական գործողությունների, կրակոցների ու մանր դիվերսիաների բացառման, երկու ժողովուրդների՝ միմյանց հետ աստիճանաբար շփումների վերականգնման պայմաններում։
    Իհարկե, թուրքը փոխվել է, չէ? 1905-1906 թվականներից հետո փոխվել է...1918-ը վկա, 1918-ին փոխվել էր, 1988-ը վկա, 1988-ին փոխվել էր, փոոոխվել, սովետական կուշտ երշիկները վկա, առհ հա - 1990-ի Բաքու ստացանք, Սումգայիթն ու Կիրովաբադն էլ հետո, հետո թուրքը նորից փոխվեց... Սաֆարով ստացանք, հետո էլի փոխվեց... կտրված Քյարամ ախպոր գլուխը պտտվեց ադրբեջանական գյուղերում թուրքի ոչխարային հրճվանքի տակ, հետո նորից փոխվեց... ամեն հայի ծագոջւմ անւոցողին Ադրբեջանում սպանում ու դատում եմ, փոխվեեեել էէէ...

    Դրա լավագույն օրինակը Կիպրոսն է, որի Հյուսիսային եւ Հարավային հակամարտող մասերն այլեւ չունեն միմյանց հետ նախկին թշնամանքը։ Մենք էլ այսօր նույն իրավիճակը կունենայինք, եթե 1997-98 թվականներին կնքված լիներ խաղաղության պայմանագիրը։ Կիպրոսի հույները եւ թուրքերը, որոնց թշնամանքը ավելի պակաս չի եղել, քան հայերինն ու ադրբեջանցիներինը, այդ ճանապարհն անցել են, վերականգնել են բոլոր կապերը եւ այսօր մոտ են խնդրի վերջնական լուծմանը:
    Ես ինչ ինձ հիշում եմ, Կիպրոսի խնդիրը <մոտ է վերջնական լուծմանը> - ըհը, հաստատ...

    1915 թ. Թուրքիայում մեկուկես միլիոն մարդ էր մորթվել։ Բայց Արամ Մանուկյանը, Հայաստանի Առաջին հանրապետության իշխանությունը, ճիշտ գնահատելով իրավիճակը,1918թ. գնաց Թուրքիայի հետ հաշտության եւ խաղաղության։ Չգնար՝ չէր լինի Առաջին հանրապետությունը։ Չլիներ Առաջին հանրապետությունը՝ չէր լինի Խորհրդային Հայաստանը, չլիներ Խորհրդային Հայաստանը՝ չէր լինի այսօրվա Հայաստանը։ Այս իրողությունները դեռ ոչ մեկը չի վիճարկել։ Ճի՞շտ վարվեց Արամ Մանուկյանը, թե՞ սխալ։ Երկու տարի անց՝ 1920 թվականին հակառակն արեցին. չգնացին հաշտության, գնացին պատերազմի։ Գնային հաշտության՝ այսօր մենք կունենայինք ոչ թե 30, այլ առնվազն 60 հազար քկմ Հայաստան։ Եւ դա մենք չենք ասում, դա, արդեն հետին թվով («հայի վերջին խելք»),ափսոսանքով խոստովանել են նույն՝ դաշնակցական իշխանության ամնաբարձր պաշտոնյաները՝ իրենց սխալը «հանցանք» կոչելով։
    Պատմական իրադարձությունները անկրկնելի են և այստեղ անալոգիան տեղին չէ: Ես էլ հակառակը կասեմ՝ չկռվեինք Արցախում, հիմա Հայաստանը չէր լինի...

    Իսկ ընդհանրապես, նման հաշտության գործընթաց անցել են երբեմնի թշնամի բազմաթիվ ժողովուրդներ։ Այսօր գերմանացիները եւ ֆրանսիացիները, թուրքերը եւ հույները, լեհերը եւ ռուսները քաղաքակիրթ, խաղաղ հարաբերություններ ունեն՝ ի շահ երկու կողմերի:
    Մի խոսքով, առաջարկում եմ ԼՏՊ-ին գործուղել Բաքու՝ վահան մարտիրոսյանօղլու քաղաքական պլատֆորմին միանալու համար: Արտակ, հանգիստ, չբռնկվես, Լևոնը արժանիյա դրան

    Բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չպետք է ռազմավարության վերաբերյալ բանավեճ լինի, պայմանականորեն ասած՝ «պատերազմի» եւ «խաղաղության» կուսակցությունների միջեւ, ինչպես դա, օրինակ, տեղի է ունենում Իսրայելում:
    Չէ մի հա, տո դուք ինչ <խաղաղության> կուսակցություն, խաղաղության կուսակցությունը հենց մենեք ենք, որ առաջարկում ենք ոչ թե մուրալ խաղաղությունը միջազգային չեղած երաշխիքների պայմաններում, այլ՝ ուժեղ երկիր ստեղծել և իրական խաղաղության հասնել: Տոժե մնե - իրենց անուն են վերցրել՝ խաղաղության կողմնակիցներ, մենք էլ, ուրեմն, դարձանք ռազմամոլներ...

    Ահա, այսքանը, Արտակ ջան, վերջին պոստն իրոք աբսուրդ էր, հեղինակը Դոն Կիխոտի նման հողմաղացների դեմ է պայքարում, ինչ որ բաներ է ստեղծում ու ժխտում, դրա համար դրան պատասխանելու իմաստ չեմ տեսնում: Ու, հաշվի առ, որ այս հոգնած հալիս այսքանը նստեցի ու գրեցի, իրականում ոչ թե ԼՏՊ-ին սևացնելու նպատակ ունեմ, չնայած էլ ուր է սևացնես, սև սև է՝ մրուր, այլ՝ ցավում եմ մեր ազգի, իմ ու քո ընտանիքների ապահովության համար, սա ևս հաշվի առ ու... հուսով եմ այս անգամ գոնե մի նորմալ, փաստարկված պատասխան կլսեմ քեզնից՝ որպես նույն այս գաղափարոխոսության ներկայացուցիչ Ակումբում:
    Վերջին խմբագրող՝ Lion: 14.03.2017, 00:10:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 60
    Վերջինը: 29.01.2013, 02:32
  2. Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը։ 10 տարի անց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.08.2009, 11:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •