Պետք չէ էմոցիանոլ բաներ ասել - ոչ-ոք չէր կանխատեսել, որ Ադրբեջանի նավթը կվերջանա ասենք 2010-2020 թթ արանքում, բայց այ 2020-2030-ը լուրջ հարցեր է առաջացնում: Ու նույնն էլ՝ փոքրամասնությունների պահը, որոնք այսպես թե այնպես այդ արհեստական երկրում ոտքի կկանգնեն:
Ճիշտ ես, ոսկե խոսքեր են՝ ՀԱԿ-ը պետք է մտածի այս խոսքերի շուրջ:Ամենավտանգավոր բանը քաղաքական հաշվարկների հիմքում ֆանտազիաներ դնելն է։
Ու սա ասում է Պապին, որի օրոք անհամեմատ ավելի թույլ հայերը հաղթեցին ադրբեջանցիներին: Իրոք համոզվում եմ այն բանում, որ ԼՏՊ-ն կապ չի ունեցել հաղթանակի եհտ, այլ, ուղղակի, ալիքի տակ է ընկել - իրեն ու իր հաշվարկներին մնար, մենք դեռ 1991-ին հանձնվել էինք...Իրականում դա միայն ինքն իրեն կամ հասարակությանը խաբելու համար է։ Պատերազմ վարելու գլխավոր ռեսուրսներն են երկրի բնակչության չափը, տնտեսության հզորությունը եւ սպառազինությունների հզորությունը: Փաստն այն է, որ 19 տարիների ընթացքում Ադրբեջանը համեմատական առումով այնքան է առաջ անցել Հայաստանից, որ լավագույն դեպքում այդ առավելության հաղթահարումը կպահանջի երկար տարիներ, եւ այն էլ՝ միայն խաղաղության պայմաններում:
Դու տարբերում ես? Կբացատրես այդ տարբերությունը? Թե հիշեցնեմ, օրինակ, 562 թ-ին Բյուզանդիայի և Պարսից թագավորության միջև կնքված <Հավերժական> հաշտությունը, որն, ըստ էության, զինադադար էր և 10 տարի էլ չձգեց: Սենց օրինակներ էլի կան, ասեմ...Պետք է կարողանալ տարբերել զինադադարը եւ խաղաղության պայմանագիրը։
Իրականում այդ <հաշտությունն> էլ ամեն պահի կարող է վերածվել պատերազմի՝ մարդկության պատմությունը դրա հարյուրավոր օրինակներ գիտի:Զինադադարը ընդամենը ժամանակավորապես սառեցված պատերազմն է եւ հիմնված է բացառապես հակամարտող կողմերի կամքի վրա։ Այն կարող է փոքր ու մեծ չափերով խախտվել, եւ միջազգային հանրությունը դրան կա՛մ արձագանքում, կա՛մ չի արձագանքում, իսկ ավելի հաճախ՝ պարզապես մեղադրում է երկու կողմին հավասար։ Օրինակներն ամենօրյա են։ Այն կարող է նաեւ վերածվել պատերազմի (ինչպես Ապրիլյան պատերազմի դեպքում)։
Հերթական հեքիաթը՝ Ցանկացած ագրեսիայի դեմ ամենամեծ կանխարգելիչ ուժը ագրեսիային գերակշռող ուժն է կամ, գոնե, այնպիսի վիճակի ստեղծումը, որ ագրեսորն իմանա՝ հաղանակը, նույնիսկ եթե լինի, իր համար անընդունելի թանկ կարժենա: Միջազգային երաշխիքներ կոչվող հեքիաթները դեռ ոչ մեկին ու ոչ մի տեղ խաղաղություն չեն տվել:Ցանկացած ագրեսիայի դեմ ամենամեծ կանխարգելիչ ուժն ունի միջազգայնորեն ճանաչված խաղաղության պայմանագիրը, հատկապես՝ երբ այն ամրապնդված է ուժային միջազգային երաշխիքներով։
Ահա, ահա - երկրորդ կետը լավն էր, բայց այդ դեպքում՝ առաջինն էր իմաստազրկվում: Հլը թող այդ սաստումը չլիներ, ոնց հիմա Սիրիայում, Թուրքիան ձեռքի հետ հակաահաբեկչական գործողություններ սկսելու փորձեր կաներ... Արմավիրի մոտակայքում:Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ինչո՞ւ Թուրքիան անգամ մի կրակոց չհամարձակվեց արձակել Հայաստանի ուղղությամբ։ Որովհետեւ՝
ա) Հայաստանը համապատասխան միջազգային պայմանագրերով երաշխավորված էր նույն միջազգային օրենքների եւ կառույցների կողմից։
բ) Թուրքիային սաստեցին ա՛յն պետությունները, որոնց շահերից չի կարող բխել նրա այդօրինակ գործողությունը։
Սևր-2 - հետո էլ դաշնակներին հայհոյում եք...Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Լեռնային Ղարաբաղի համար կլինեն անվտանգության նույնպիսի երաշխիքներ եւ ավելին։ Թվենք կարեւորները.
1. Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, որոնց ստորագրությունները կլինեն այդ պայմանագրի տակ,
2. ՄԱԿ-ը, որի Անվտանգության խորհուրդը եւ Գլխավոր Ասամբլեան բանաձեւեր են ընդունելու դրա մասին,
Ռուանդա 2:3. Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղակայված խաղաղապահ ուժերը,
Կոնկրետ ասեք՝ որը, որտեղ, երբ, ոնց, ում:4. Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտին,
Հուզվեցի...5. Պայմանագրի խախտման դեպքում միջամտելու՝ Հայաստանի իրավունքը։
Չկա տենց բան - իրականում այդ երաշխիքները կլինեն մի քանի տասնյակ անգամ քիչ, քան հիմա ունի Ղարաբաղը:Այսինքն՝ անվտանգության եւ ապահովության այդ երաշխիքները կլինեն մի քանի տասնյակ անգամ ավելի, քան հիմա ունի Ղարաբաղը։
Ունի, ու ցավում եմ, որ իրեն ՀՀ անկախության ակունքներում զգացող մարդը դա չի հասկանում - ունենալ ուժեղ պետություն, ահա ամենամեծ երաշխիքը:Ադրբեջանի ախորժակը զսպելու ավելի լավ միջոց ուղղակի գոյություն չունի: Այսօր աշխարհում այլ, ավելի բարձր երաշխիք որեւէ երկրի համար գոյություն չունի։
Ով ասաց - այդ ապազգային ԼՏՊ հորինածները հաստատ կլինեն: Իմ ու ինձ նմանների համար, Արտակ, ուշադիր, դրանք մեր Հայրենիքի ազատագրված մասերն են, հասկանում ես?Ի դեպ, Արցախից դուրս շրջանները, որոնք կապ չեն ստեղծում Հայաստանի եւ Արցախի միջեւ, գրավվել են միայն հետեւյալ երկու նպատակով. 1/ պարտադրել Ադրբեջանին խաղաղությունը եւ 2/ ստեղծել անվտանգության գոտի, որը կդժվարացնի Ադրբեջանի հարձակումը եւ կկանխի ավերիչ ռմբակոծությունները:
Աաապրեք - այ այս ամենը գրեք ադրբեջանական հարթակներում, ասեմ, այնտեղ մեծ հաջողություն կունենաք - այս տարիներին եկվոր թուրքերից, որոնք մազաչափ իսկ իրավունք, պատմական իրավունք չունեն մեր հողերի նկատմամբ, այս ամենը ես շատ եմ լսել:Եթե աշխարհի բոլոր ժողովուրդներն իրենց պատմական հողերին տիրելու խնդիր դնեն՝ կպահանջվի չորս-հինգ անգամ ավելի մեծ տարածք, քան կա երկրագնդի վրա։ Կսկսվի, բառիս բուն իմաստով, համաշխարհային մի պատերազմ՝ բոլորը բոլորի դեմ, որը կարճ ժամանակ հետո կավարտվի ողջ մարդկության բնաջնջմամբ։ Հենց դրա համար էլ միջազգային իրավունքը վաղուց չի ճանաչում «պատմական հողեր», «հողեր ազատագրել» հասկացությունները։ Ավելին՝ այդ լեզվով խոսողների հետ նույն կերպ են վարվում, ինչպես մենք՝ ակնհայտ հոգեկան խնդիր ունեցողների։ Սա է իրողությունը, եւ մենք դա չենք կարող փոխել։
Էջանիշներ