Այսինքն՝ եթե քո երկրում օրենսդրական ու մոնոպոլիստական խնդիրներ կան՝ Արցախը այստեղ ոչ մի կապ չունի: Տվեցիր էլլ չտվեցիր էլ, այդ խնդիրները մնալու են: Դուք նորից տրամաբանական սխալ եք անում՝ մեր խնդիրների ակունքը այլ տեղ փնտրելով, այլ ամենաթանկագին ու խոցելի տեղում:2.Հայաստանը կարող է զարգանալ եւ հզորանալ նաեւ շրջափակման պայմաններում եւ պահել ստատուս-քվոն։ Հաջորդ տասնամյակում մենք կարող ենք Ադրբեջանի համեմատ առաջանցիկ զարգացում ապահովել։
Այդ մասին խոսվում էր նաեւ 1997-ին, երբ նաեւ թվարկվում էր, թե՝ ինչ հիմքերի վրա, ինչ ռեսուրսներ օգտագործելով (հիմա դա էլ չեն անում)։ Դրանցից ոչ մեկը չաշխատեց։ Անցած քսան տարում, անգամ պաշտոնական ուռճացված վիճակագրությամբ, հակառակ արդյունքներն են։ 1997-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընդամենը 2,4 անգամ էր պակաս Ադրբեջանից, վերջին տարիներին՝ արդեն 7-8 անգամ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով 1997-ին մենք նույնիսկ գերազանցում էինք Ադրբեջանին, հիմա, 2015-ին՝ մոտ 25%-ով զիջում ենք նրան։ Այն ժամանակ Ադրբեջանի ռազմական ծախսերը ընդամենը 25%-ով էին գերազանցում Հայաստանի ռազմական ծախսերին, հիմա գերազանցում են 8 անգամ։ Փաստն այն է, որ կիսապատերազմական վիճակի ու պատերազմի սպառնալիքի հետեւանքով արտագաղթը կիսել է Հայաստանի բնակչությունը։ Հայաստանն այն ժամանակ ուներ 3 միլիոն բնակչություն, Ադրբեջանը՝ 7, հիմա Հայաստանն ունի 2 միլիոն, Ադրբեջանը՝ 9 միլիոն։ Լաչինի բնակչությունը 1997 թվականին զրոյից հասցվել էր 15 հազարի, այսօր ընդամենը 2 հազար է:
Այսինքն՝ ստատուս-քվոյի պահպանման ռազմավարությունը լիովին ձախողվել է։
Կրկին սխալ է՝ թող Հայաստանը ունենա ուժեղ պետական և օրենսդրական համակարգ, կապիտալը կգա, էն էլ ոնց կգա: Իսկ պատերազմով մեզ պետք չէ վախեցնել, այսպես թե այնպես՝ մենք դրան սովոր ենք, կապիտալն էլ հետը:Տնտեսության լիարժեք զարգացման համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ, մինչդեռ եղած կապիտալը դուրս է հոսում Հայաստանից։ Միայն ապօրինի դուրս հանված կապիտալն արդեն 10 միլիարդ դոլարից ավելի է։ Կապիտալը, ում էլ այն պատկանի, փախչում է պատերազմի վտանգից, իսկ զինադադարի ռեժիմը սառեցված պատերազմ է, վերջնական խաղաղություն չէ, ապահովություն չէ։ Ցանկացած գործարար դա շատ լավ հասկանում է։ Ներդրումային ռեյտինգների՝ աշխարհի հանրաճանաչ ընկերությունները Հայաստանին շատ ցածր ռեյտինգ են տալիս հենց Ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու պատճառով, ինչը վանում է օտարերկրյա ներդրումները Հայաստանից:
Եվ ինչ մեղք ունի այստեղ պատերազմը? Ու, գլխավորը, ինչ երաշխիք ունես, որ, հողերը ահնձնելու գնով բացված ճանապարհներդ մի օր կրկին չեն փակվի, թեկուզ անուղղակիորեն, ասենք կարանտինի կամ բարձր մաքսատուրքերի պատճառով?Բայց խնդիրը միայն ներդրումները եւ շատ արտադրելը չէ, առանց արտահանման հնարավորության՝ անիմաստ է շատ արտադրանքը։ Շրջափակման պայմաններում տրանսպորտային ծախսերը արտահանվող արտադրանքի ինքնարժեքն ավելացնում են միջին հաշվով 35%-ով։ Դրանից հետո քիչ բան է փոխվել, ոչ մի երկաթուղի չի բացվել։ Այդ պայմաններում որեւէ արտադրանք չի կարող մրցունակ լինել արտաքին շուկայում։ Շատ ծանոթ մի օրինակ բերենք։ Ամեն տարի խաղողագործները ամիսներով բողոքում են, որ իրենց արտադրած խաղողը գործարանները չեն ընդունում կամ փողը չեն վճարում։ Գործարանների տերերն էլ արդարանում են, որ տեղ չունեն, բոլոր տարողությունները եւ պահեստները լիքն են։ Երկուսն էլ ճիշտ են ասում։ Պահեստներն ու տարողությունները լիքն են, որովհետեւ բարձր ինքնարժեքի պատճառով արտաքին շուկայում դանդաղ է իրացվում արտադրանքը։ Հիմա՝ որ ներդրումներ արվեն եւ խաղողագործության արտադրանքը տասնապատկվի, դրանից ի՞նչ դուրս կգա։ Այդպես էլ մնացած բոլոր բնագավառներում՝ յուրաքանչյուրն իր չափով։
Ի դեպ ասած, վերջին տվյալները հնացած են - այս պահի դրությամբ այդ չափանիշով թշնամին մեզ գերազանցում է մոտ 3.5 անգամ, ընդ որում, հաշվի առնելով, որ շատ բաներ մենք էժան գներով ենք ձեռք բերում, նույնիսկ այդ 3.5 անգամը չկա: Ցանակցած դեպքում, տես վերևում, դու չունես ամուր երաշխիքներ, որ հողերը հանձնելու պարագայում նոր պատերազմի դեմ չես կանգնի՝ ավելի վատ վիճակում:Իսկ եթե անգամ ենթադրենք, որ ինչ-որ հրաշքով Հայաստանում արագորեն եւ առանց ցնցումների իշխանություն է փոխվում, եւ հաստատվում է արդյունավետ կառավարում, որը, ինչպես խոստանում են, թույլ կտա երկրի տնտեսության ՀՆԱ-ի 6 տոկոսի աճ, միեւնույն է, ստեղծված իրավիճակում ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը ոչ մի հեռանկար չունի: Բանն այն է, որ, այդ դեպքում անգամ Հայաստանը միայն 12 տարի հետո կկարողանա կրկնապատկել պաշտպանական ծախսերը, մինչդեռ Ադրբեջանի ռազմական ծախսերը, ինչպես արդեն ասվեց, հիմա արդեն 8 անգամ ավելի են, քան Հայաստանինը:
Ոչ միշտ՝ բազում երկրներ կան, որ չեն պատերազմում, բայց կոռուպցիոն բարձր մակարդակ ունեն:Իսկ ընդհանրապես, կիսապատերազմական իրավիճակը եւ կոռուպցիան փոխկապակցված են. հենց ոչ խաղաղ, կիսապատերազմական պայմաններն են նպաստում կոռուպցիային եւ քաղաքական համակարգի ոչ կատարյալ լինելուն։
Եվ չգիտես ինչու նման ռեժիմները հանգիստ գոյություն ունեն աշխարհի շատ չպատերազմող երկրներում՝ Ուզբեկստան, Թուրքմենստան, Տաջիկստան և այլն, և այլն, և այլն:Կիսապատերազմական պայմանները, մի կողմից՝ ազատ են արձակում իշխանության ձեռքերը, մյուս կողմից՝ կաշկանդում ընդդիմությանը։ Խաղաղության պայմաններում նման ռեժիմ հաստատելը կամ պահելը շատ դժվար է, եթե չասենք՝ անհնար։ Սա հանրահայտ իրողություն է եւ աշխարհի փորձը։
Էջանիշներ