Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ո՞վ ա պարտադրելու ու ո՞նց ա պարտադրելու: Բանակցային սեղանի մոտ Ալիևը չի՞, որ Կազան-մազանը չի ստորագրում: Թե՞ իրանք խելոք-խելոք խաղաղասեր նստած էին, մենք ապրիլյան պատերազմը սկսեցինք: Իմ ուղեղը չի մտնում, թե մեր դիվանագիտությունն էդ ինչքան թարս ա գնացել, որ էսօր մենք պիտի փոխզիջող լինենք հաղթած պատերազմում: Այ դա կարա՞ս բացատրես:
Եթե շատ կարճ,ապա բանակդ ու դիվանագիտությունդ համադրելով ես պարտադրելու։ Եթե դրան ունակ չես, ուրեմն պատերազմել էլ ունակ չես, թափդ չի հերիքի, ստատուս քվոն էլ քո դեմ կաշխատի, թափդ չի հերիքի դրանից օգուտ քաղել։ Սա էնքան պարզ բան ա, որ էլ ասելու չի։

Իսկ Ալիևի պատրաստ լինել-չլինելու մասին թեմայում գրել եմ արդեն։ Հիմա ոչ հավես ունեմ նորից գրեմ, ոչ էլ գտնեմ մեջբերեմ, որտև գիտեմ քեզ էդ պատասխանս առանձնապես չի հետաքրքրում։

Sent from my A0001 using Tapatalk