User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ Ձեր պատկերացման երբևէ ընդունելի՞ է Արցախի հիմնախնդրի փոխզիջումային տարբերակը

Քվեարկողներ
31. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով

    16 51.61%
  • Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը

    11 35.48%
  • Դժվարանում եմ պատասխանել

    4 12.90%
Էջ 57 102-ից ԱռաջինԱռաջին ... 74753545556575859606167 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 841 համարից մինչև 855 համարի արդյունքները՝ ընդհանուր 1516 հատից

Թեմա: Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը

  1. #841
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճաղարյան Լիզան ամեն ինչ շատ լավ ասել ա։

    Սրա արձագանքը էն պիտի լինի, որ ամեն գնով Միհրանին սիկտիր անեն քարոզարշավից։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.03.2017), Աթեիստ (10.03.2017), Ծլնգ (10.03.2017)

  3. #842
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տրիբուն ձյա, ես բարեկամիս «քրֆում եմ», երբ էդ բարեկամս իմ ֆորումային գրառումը համեմատում ա մի անբարոյականի անբարոյական վարքի հետ։ Այո՛, էդ ստեղ ես եմ դրել։ Դրել եմ ցույց տալու համար, թե ինչ քաղաքականություն են վարում, ցույց տալու որ իշխանությունն իր խամաճիկներով նախապատրաստում ա «ազգ-բանակ» կոնցեպտը ու երկարատև պատերազմը, զուգահեռ դուրս չգալով բանակցություններից, ու չգիտես վաղը զարթնելով տեսնելու ես ստորագրած փաստաթուղթ՝ վատ պայմաններով, թե լռիվ պռավալ տված բանակցության արդյունքում գլխներիս իջացրած պատերազմ, որից կարելի կլիներ խուսափել։

    Միհրանը մանր ֆիգուր չի։ Ինչքան էլ ինքն իրա մասին՝ ինքն իրա դեմ բանանի թեմայով նակռուտկա անի, որ իրա մյուս թեմաներից մեզ շեղի, ինքը շարունակում ա մնալ բավական լուրջ գործեր ստող անող ու կշիռ ունեցող։

    Ինչ վերաբերում ա ՀԱԿ-ին, ապա ՀԱԿը եքա պլատֆորմով ա գնում ընտրությունների, որոնցից գլխավորն էս անգամ համարում ենք խաղաղության ու փոխզիջման մասին խոսելը, տաբուներ կոտրելը (խոստովանեմ, միամիտ չենք, գիտենք, որ հիմա ամբողջ հասարակության տրամադրությունը չենք կարող փոխել), բայց նաև լիքը ուրիշ ծրագրեր ունենք, որոնք ներկայացվում են հանդիպումների ժամանակ։

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #843
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճաղարյան Լիզան ամեն ինչ շատ լավ ասել ա։

    Սրա արձագանքը էն պիտի լինի, որ ամեն գնով Միհրանին սիկտիր անեն քարոզարշավից։
    Ո՞վ ա անելու: Նա ո՞վ գործուղել ա ու նույն տրամաբանությամբ օգտագործում ա էդ տղերքի անունը: Ես ուզում եմ «սիկտիր անեմ», թռնում ես դեմքիս, ասում ես՝ «ախմախ դուրս ես տալիս»: Էլ ո՞վ մնաց, որ պիտի սիկտիր անի:

    հ.գ. տիկին Լիզայի գրածը լավն ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #844
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ ա անելու: Նա ո՞վ գործուղել ա ու նույն տրամաբանությամբ օգտագործում ա էդ տղերքի անունը: Ես ուզում եմ «սիկտիր անեմ», թռնում ես դեմքիս, ասում ես՝ «ախմախ դուրս ես տալիս»: Էլ ո՞վ մնաց, որ պիտի սիկտիր անի:

    հ.գ. տիկին Լիզայի գրածը լավն ա:
    Ալիևի հետ բանակցելը թարգում եք, մեկա ոնց որ ինքը առանձնապես ոգևորված չի էտ գաղափարով, սկսում եք ձեր կուսակցությունով պայքարել Քեթրինի դեմ дело говорю Լևոնին ասա մի հատ իրա էն գժական ելույթներից մեկը էս գորխին նվիրի:

  6. #845
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալիևի հետ բանակցելը թարգում եք, մեկա ոնց որ ինքը առանձնապես ոգևորված չի էտ գաղափարով, սկսում եք ձեր կուսակցությունով պայքարել Քեթրինի դեմ дело говорю Լևոնին ասա մի հատ իրա էն գժական ելույթներից մեկը էս գորխին նվիրի:
    Հանկարծ ու մեկը կոնգրեսից, կլինի Լևոնը թե պատգամավորության ուրիշ թեկնածու, հրապարակային ասեց, որ Միհրանի կողմից էդ անելը անբարոյականություն ա, լիքը մարդ քո նման շուռ ա գալու ու կոնգրեսին մեղադրի «տղերքի անունը շահարկելու մեջ»: Էնպես որ խնդրում եմ, ինչ կլինի, ձևական բաները թարգենք: Լիզայի հոդվածը հավանել ես, բայց գիտես, որ եթե դա կյանքի կոչող լինի, ապա միայն ՀԱԿ-ը, ՀԱԿ-ի դեպքում էլ թռնելու եք դեմքին, ոչ թե ասեք ճիշտ ա անու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #846
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանկարծ ու մեկը կոնգրեսից, կլինի Լևոնը թե պատգամավորության ուրիշ թեկնածու, հրապարակային ասեց, որ Միհրանի կողմից էդ անելը անբարոյականություն ա, լիքը մարդ քո նման շուռ ա գալու ու կոնգրեսին մեղադրի «տղերքի անունը շահարկելու մեջ»: Էնպես որ խնդրում եմ, ինչ կլինի, ձևական բաները թարգենք: Լիզայի հոդվածը հավանել ես, բայց գիտես, որ եթե դա կյանքի կոչող լինի, ապա միայն ՀԱԿ-ը, ՀԱԿ-ի դեպքում էլ թռնելու եք դեմքին, ոչ թե ասեք ճիշտ ա անու:
    Ապեր, ես ոտով ձեռով ՀԱԿ-ի կողմից եմ, ինձանից յան տուր:

    Ու արի էս թեման մի շարունակի, սխալ բան ես արել, ոչինչ, մենք քեզ մեծոհոգաբար ներում ենք…

  8. #847
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ես ոտով ձեռով ՀԱԿ-ի կողմից եմ, ինձանից յան տուր:

    Ու արի էս թեման մի շարունակի, սխալ բան ես արել, ոչինչ, մենք քեզ մեծոհոգաբար ներում ենք…
    Սխալ բան չեմ արել, դու չես հասկանում կամ ձևացնում ես, որ չես հասկանում:

    Բայց ոչինչ: Ես համբերատար եմ: Առաջիկայում նման դրսևորումները շատանալու են: ԻՆքնուրույն կհետևես ու եզրահանգման կգաս:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #848
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ բան չեմ արել, դու չես հասկանում կամ ձևացնում ես, որ չես հասկանում:

    Բայց ոչինչ: Ես համբերատար եմ: Առաջիկայում նման դրսևորումները շատանալու են: ԻՆքնուրույն կհետևես ու եզրահանգման կգաս:
    Ապեր, ՀՀԿ - ԲՀԿ-ն չորքոտանիների հավաքծու ա։ Ես չեմ զարմանա եթե նման դրսևորումմերը շատանան։ Բա ի՞նչ ես սպասում անասուններից։ Բայց էտ ձեր պատերազմ թե խաղաղությունը ճիշտ չի սարքում։ Ավելին, ցույց ա տալիս թե ինչքան սխալ եք, որ մեզ էս անասունների հետ խաղաղության եք ուզում տանեք։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (11.03.2017)

  11. #849
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ունեցող ա էնքանով, որ պատերազմի տանողները (բառի բոլոր իմաստներով՝ բանակ թուլացնելուց մինչև պոռոտախոս հռետորաբանության մատուցում) սրանք են:
    Օքեյ, անբարոյականներ են, որոնք ասենք թե ՀՀ-ն տանում են պատերազմի (չխորանանք, թե «տանել պատերազմի» կամ «տանել խաղաղության» ինչքանով են տեղին արտահայտություններ մեր պարագայում):
    Արդյո՞ք էս իրավիճակին ռացիոնալ ձևով հակազդելը պիտի լիներ «մենք ձեզ տանում ենք խաղաղության» տիպի քարոզները:
    Էս մոտեցմամբ ձեր կուսակցությունը իրականում ոչ թե անբարոյականությունն է մատնանշում որպես առաջին պլանի պրոբլեմ, այլ, անբարոյականներին արհեստականորեն բերում է քաղաքական հարթություն դարձնում իբր թե պատերազմի գաղափարախոսություն կրողներ, ու արդյունքում շշկռված քաղաքացուն թվում է, թե ստեղ կա քաղաքական դաշտ, ու խսքի ՀՀԿ-ն տանում ա պատերազմի, ՀԱԿ-ը տանում է խաղաղության, ահա այսպիսի գաղափարական տարաձայնություններ :Ճ

    Իսկ անբարոյականության դեմ ձեր ծրագիրը իմ հասկացածով վայթե առաջարկում է հետևյալ ոչնինչ չասող, հեղհեղուկ «նպատակը» (ավելի լավ բան չգտա)՝

    4. ՇՆՈՐՀԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    Բռնի ուժի, ընտրակեղծարարության, խաբեության, անգրագիտության եւ անբարոյականության վրա հիմնված ներկա ավազակապետական համակարգի փոխարեն,
    պետք է կառուցվի նոր՝ շնորհապետական (մերիտոկրատիկ) հասարակարգ: Դա այն համակարգն է, որում մարդիկ գնահատվում են ըստ շնորհի, արժանիքի, վաստակի:
    Ու էլի պարոն Գագիկ Ծառուկյանն ա գալիս աչքիս առաջ՝ շնորհալի, վաստակավոր, արժանի, «ժողովուրդ ջան, արդար ա՜» :Ճ

    Չուկ ջան, անբարոյականներին նույնականացնելը «պատերազմի տանողների» հետ, կարող է տպավորություն ստեղծել, թե, ովքեր որ «խաղաղություն» են քարոզում, բարոյականներ են:
    Երկու դեպքն էլ անիմաստ ու իրար հետ տրամաբանական կապ չունեցող... մանիպուլյացիաներ են:Ճ
    Si vis pacem, para bellum

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (11.03.2017), Տրիբուն (11.03.2017)

  13. #850
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ո՜նց էր աչքիցս վրիպել...

    նոր ժամանակների Տիգրան Մեծին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին անվանում են հող հանձնող

    չգիտես էլ լացես, թե խնդաս...

    #meroryatigranmets
    #braziliainviraberumehromin
    #baridraciananqvorxaxaxvenq
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 13.03.2017, 05:31:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (13.03.2017), Շինարար (13.03.2017)

  15. #851
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ո՜նց էր աչքիցս վրիպել...

    նոր ժամանակների Տիգրան Մեծին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին անվանում են հող հանձնող

    չգիտես էլ լացես, թե խնդաս...

    #meroryatigranmets
    #braziliainviraberumehromin
    #baridraciananqvorxaxaxvenq
    Ինչ ապուշ համեմատություններ են անեւմ։ Լևոնի օրոք հող չի գրավվել, հող ա ազատագրվել ի տարբերություն Տիգրանի, որը մեր էն արքաներից ա, որով ամենաքիչը պիտի հպարտանանք։ Բայց դա առանձին, ակումբում արգելված թեմա ա։


    Դեմոկրատական համակարգում ասել, թե Լևոնն ազատագրեց խնդալու ա։ Հայաստանն ա ազատագրել Լևոնի նախագահությամբ ի տարբերություն թագավորների վաղտվա երբ Տիգրանն էր նվաճում։
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 13.03.2017, 12:29:

  16. #852
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2016
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ Զուրաբյաննա ասումեր դե իբր Ադրբեջանի ռազմական բյուջեն 8անգամ գերազանցումա Հայաստանինը, հինա երգերը բալանսը խախտվելա ու գնալով ավելի վատա լինելու քանի ուշ չի հանձնվեք։։ՃՃ
    Իրա ինֆորմացիա մեղմ ասած հինա։ Տենց հարաբերակցություն եղելա 2010-2013թվերին նավթի հանույթի ու գների պիկի ժամանակ։
    2010-ին եղելա նավթի հանույթի պիկը դրանից հետո դուրս եկող նավթը անընդատ քչանումա, ու էտ չնայած նրան որ անընդատ նորանոր բուռավոյներ են ավելացնում գոնե հանույթի եղած մակարդակը պահելու համար։
    Ադրբեջանի ոսկեդարը անցելա ու հիմա ժամանակը մեր օգտինա աշխատում։

    Ներկա պահին 2017-ի Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմումա 1,2միլիարդ Հայաստանինը 430միլիոն դոլլար։
    Հաշվի առնելով որ Հայաստանը զենք ու սպառազինություն առնումա շուկայականից մի քանի անգամ ավելի էժան գներով ոչ մի բալանսի խախտում չկա ու ապագայում առավել ևս չի կարա լինի։


    Հա մեկել էտ պատմական զուգահեռները որ անընդատ տանում են իրականության հետ կապ չունեն։
    Մենք "Արևմտյան Հայաստանը չենք կորցրե Ստամբուլը արյան ծով դարձնելու ամբիցիաների պատճառով"։ Կորցրել ենք էն ժամանակ երբ Ստամբուլը դեռ Կոնստանտուպոլիսեր։
    Ու էտ պահից Արևմտյան Հայաստանը եղելա տարբեր թուրքական պետությունների կազմում, երբևէ ոչ թե ֆակտո ոչ դե յուրե չենք վերահսկե, որ միհատել կորցնեինք։
    Չհաշված առաջին հանրապետության տարիներին մի քանի ամիս, էտել նմաներ նրան որ 1992-93-ին ադրբեջանցիները մի 9-10ամիս Մարտակերտը վերահսկում էին։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (13.03.2017)

  18. #853
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ո՜նց էր աչքիցս վրիպել...

    նոր ժամանակների Տիգրան Մեծին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին անվանում են հող հանձնող

    չգիտես էլ լացես, թե խնդաս...

    #meroryatigranmets
    #braziliainviraberumehromin
    #baridraciananqvorxaxaxvenq
    Սենց, ուղղակի ասեմ, որ Միրումյանի էս «ելույթը» հենց մեր շարքերում է լուրջ քննադատության արժանացել, ու մենք ցավում ենք, որ տարածվել ա: Բայց դե տարածողը մենք չենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #854
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս թեմայով ամենից շատ հնչած հարցերից մի քանիսի պատասխաններ, վերցված ilur.am-ից


    1.Առաջարկվող ծրագրով մենք հող ենք զիջում, իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը։

    Մենք հող չենք զիջում։ Իրականում այս ծրագրով մենք ազատագրված հողը պահպանում ենք: Մենք Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի ժամանակ պարտադրաբար ստեղծած անվտանգության ժամանակավոր երաշխիքը փոխարինում ենք մշտականով եւ տասնապատիկ ավելի հուսալիով։ Այդ երաշխիքները տալիս է միջազգային հանրությունը՝ պատերազմական շրջանում մեր կողմից ստեղծված՝ ժամանակավոր երաշխիքի դիմաց։ Հող զիջողները նրանք են, ովքեր վարելով ստատուս քվոն պահպանելու անհեռատես եւ կործանարար քաղաքականություն, փխրուն զինադադարի պայմաններում ամեն օր մսխում են 1991-1994 թվականներին ռազմի դաշտում ձեռք բերված հաղթանակը: Մենք, հակառակը, առաջարկում ենք ամրագրել այդ հաղթանակը միջազգայնորեն երաշխավորված խաղաղության պայմանագրով, որը կապահովի Արցախի անվտանգությունը եւ ինքնորոշման իրավունքի իրականացումը:

    Ստորագրելով պայմանագիրը՝ դրան համաձայնում է նաեւ Ադրբեջանը։ Ադրբեջանը կատարում է նաեւ հետեւյալ զիջումները: Նա պաշտոնապես հրաժարվում է ուժի կիրառումից կամ կիրառման սպառնալիքից՝ որպես հակամարտությունը լուծելու միջոց: Նա համաձայնում է բաժանարար գոտու ստեղծմանը եւ խաղաղարար ուժերի տեղակայմանը այն տարածքներում, որ միջազգայնորեն ճանաչվում են Ադրբեջանի տարածք: Ադրբեջանը համաձայնում է, որ Լեռնային Ղարաբաղին տրվի միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ, որը թույլ կտա արցախցիներին պաշտոնական հարաբերությունների մեջ մտնել միջազգային հանրության հետ, իսկ Արցախում անցկացվող ընտրությունները կճանաչվեն ու կընդունվեն միջազգային հանրության կողմից: Արցախցիները հնարավորություն կունենան անկաշկանդ տնտեսական հարաբերությունների մեջ մտնել այլ երկրների հետ: Այս ամենը, ըստ էության, միջանկյալ քայլ է Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախության ճանապարհին: Ստորագրումից հետո սահմանի այն կողմից արձակված թեկուզ մեկ կրակոց նույնպիսի միջազգային հակազդեցության կարժանանա, ինչպես հայ-թուրքական, հայ-վրացական եւ ցանկացած այլ՝ միջազգայնորեն երաշխավորված սահմանում։ Այլ լուծում այսօրվա աշխարհում գոյություն չունի, իսկ մենք ապրում ենք այսօրվա աշխարհում։ Նրանք, ովքեր այլ բան են ասում, կա՛մ չեն հասկանում տարրական բաներ, կա՛մ էժան հեղինակություն ձեռք բերելու համար պարզապես խաբում են ժողովրդին ականջ շոյող կեղծ «հայրենասիրական» թոթովանքներով։ Նրանք են իրական հող տվողները, ինչն ապացուցվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ կորցրինք 800 հեկտար:



    2.Հայաստանը կարող է զարգանալ եւ հզորանալ նաեւ շրջափակման պայմաններում եւ պահել ստատուս-քվոն։ Հաջորդ տասնամյակում մենք կարող ենք Ադրբեջանի համեմատ առաջանցիկ զարգացում ապահովել։

    Այդ մասին խոսվում էր նաեւ 1997-ին, երբ նաեւ թվարկվում էր, թե՝ ինչ հիմքերի վրա, ինչ ռեսուրսներ օգտագործելով (հիմա դա էլ չեն անում)։ Դրանցից ոչ մեկը չաշխատեց։ Անցած քսան տարում, անգամ պաշտոնական ուռճացված վիճակագրությամբ, հակառակ արդյունքներն են։ 1997-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընդամենը 2,4 անգամ էր պակաս Ադրբեջանից, վերջին տարիներին՝ արդեն 7-8 անգամ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով 1997-ին մենք նույնիսկ գերազանցում էինք Ադրբեջանին, հիմա, 2015-ին՝ մոտ 25%-ով զիջում ենք նրան։ Այն ժամանակ Ադրբեջանի ռազմական ծախսերը ընդամենը 25%-ով էին գերազանցում Հայաստանի ռազմական ծախսերին, հիմա գերազանցում են 8 անգամ։ Փաստն այն է, որ կիսապատերազմական վիճակի ու պատերազմի սպառնալիքի հետեւանքով արտագաղթը կիսել է Հայաստանի բնակչությունը։ Հայաստանն այն ժամանակ ուներ 3 միլիոն բնակչություն, Ադրբեջանը՝ 7, հիմա Հայաստանն ունի 2 միլիոն, Ադրբեջանը՝ 9 միլիոն։ Լաչինի բնակչությունը 1997 թվականին զրոյից հասցվել էր 15 հազարի, այսօր ընդամենը 2 հազար է:

    Այսինքն՝ ստատուս-քվոյի պահպանման ռազմավարությունը լիովին ձախողվել է։

    Տնտեսության լիարժեք զարգացման համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ, մինչդեռ եղած կապիտալը դուրս է հոսում Հայաստանից։ Միայն ապօրինի դուրս հանված կապիտալն արդեն 10 միլիարդ դոլարից ավելի է։ Կապիտալը, ում էլ այն պատկանի, փախչում է պատերազմի վտանգից, իսկ զինադադարի ռեժիմը սառեցված պատերազմ է, վերջնական խաղաղություն չէ, ապահովություն չէ։ Ցանկացած գործարար դա շատ լավ հասկանում է։ Ներդրումային ռեյտինգների՝ աշխարհի հանրաճանաչ ընկերությունները Հայաստանին շատ ցածր ռեյտինգ են տալիս հենց Ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու պատճառով, ինչը վանում է օտարերկրյա ներդրումները Հայաստանից:

    Բայց խնդիրը միայն ներդրումները եւ շատ արտադրելը չէ, առանց արտահանման հնարավորության՝ անիմաստ է շատ արտադրանքը։ Շրջափակման պայմաններում տրանսպորտային ծախսերը արտահանվող արտադրանքի ինքնարժեքն ավելացնում են միջին հաշվով 35%-ով։ Դրանից հետո քիչ բան է փոխվել, ոչ մի երկաթուղի չի բացվել։ Այդ պայմաններում որեւէ արտադրանք չի կարող մրցունակ լինել արտաքին շուկայում։ Շատ ծանոթ մի օրինակ բերենք։ Ամեն տարի խաղողագործները ամիսներով բողոքում են, որ իրենց արտադրած խաղողը գործարանները չեն ընդունում կամ փողը չեն վճարում։ Գործարանների տերերն էլ արդարանում են, որ տեղ չունեն, բոլոր տարողությունները եւ պահեստները լիքն են։ Երկուսն էլ ճիշտ են ասում։ Պահեստներն ու տարողությունները լիքն են, որովհետեւ բարձր ինքնարժեքի պատճառով արտաքին շուկայում դանդաղ է իրացվում արտադրանքը։ Հիմա՝ որ ներդրումներ արվեն եւ խաղողագործության արտադրանքը տասնապատկվի, դրանից ի՞նչ դուրս կգա։ Այդպես էլ մնացած բոլոր բնագավառներում՝ յուրաքանչյուրն իր չափով։



    3.Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտը կոռուպցիոն ռեժիմն է, այլ ոչ թե ղարաբաղյան հակամարտությունը։

    Կոռուպցիոն համակարգը եւ կոռուպցիան երկրի զարգացման համար խոչընդոտ են ցանկացած դեպքում։ Պատերազմական, ինչպես նաեւ կիսապատերազմական (զինադադարի) վիճակում գտնվող երկիրը, ենթադրենք, կարող է ունենալ նաեւ կատարյալ եւ չկոռումպացված իշխանություն։ Բայց միայն դա բավարար չէ։ Լավ իշխանության պայմաններում անգամ երկրի հզորացման հիմքը հանդիսացող տնտեսությունը չի կարող արագ զարգանալ, երբ երկու կողմից շրջափակված է, չի գործում երկաթուղին, իսկ պաշտպանական ծախսերը հսկայական են՝ կազմում են ՀՆԱ-ի 5%-ը։ Միայն լավ իշխանությամբ շրջափակման պատճառով արտադրանքի արտահանման տրանսպորտային ծախսերը չեն նվազի։ Դրանով կիսապատերազմական վիճակում գտնվող երկիրը ներդրումների համար լիակատար ապահով չի դառնա։ Իսկ առանց մեծ ներդրումների եւ արտահանման հնարավորության՝ չի կարող լինել էական տնտեսական զարգացում եւ երկրի հզորացում։

    Իսկ եթե անգամ ենթադրենք, որ ինչ-որ հրաշքով Հայաստանում արագորեն եւ առանց ցնցումների իշխանություն է փոխվում, եւ հաստատվում է արդյունավետ կառավարում, որը, ինչպես խոստանում են, թույլ կտա երկրի տնտեսության ՀՆԱ-ի 6 տոկոսի աճ, միեւնույն է, ստեղծված իրավիճակում ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը ոչ մի հեռանկար չունի: Բանն այն է, որ, այդ դեպքում անգամ Հայաստանը միայն 12 տարի հետո կկարողանա կրկնապատկել պաշտպանական ծախսերը, մինչդեռ Ադրբեջանի ռազմական ծախսերը, ինչպես արդեն ասվեց, հիմա արդեն 8 անգամ ավելի են, քան Հայաստանինը:

    Իսկ ընդհանրապես, կիսապատերազմական իրավիճակը եւ կոռուպցիան փոխկապակցված են. հենց ոչ խաղաղ, կիսապատերազմական պայմաններն են նպաստում կոռուպցիային եւ քաղաքական համակարգի ոչ կատարյալ լինելուն։ Կիսապատերազմական պայմանները, մի կողմից՝ ազատ են արձակում իշխանության ձեռքերը, մյուս կողմից՝ կաշկանդում ընդդիմությանը։ Խաղաղության պայմաններում նման ռեժիմ հաստատելը կամ պահելը շատ դժվար է, եթե չասենք՝ անհնար։ Սա հանրահայտ իրողություն է եւ աշխարհի փորձը։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (13.03.2017)

  21. #855
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    4. Ադրբեջանն առաջիկա տարիներին կթուլանա, եւ մենք բանակցություններում ավելին կստանանք։

    Ոմանք, իրոք, հույսը դնում են Ադրբեջանի թուլացման վրա։ Քանի՜ անգամ են «ավետել», թե «վերջանում է» Ադրբեջանի նավթը, ու... չի վերջացել։ Քանի՜ անգամ են կանխատեսել, թե ապստամբելու են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունները, ու... այդպես էլ չեն ապստամբել։ Քանի՜ անգամ Կասպից ծովը պիտի բարձրանար ու ծածկեր Բաքուն, բայց... չի բարձրացել։ Ամենավտանգավոր բանը քաղաքական հաշվարկների հիմքում ֆանտազիաներ դնելն է։ Իրականում դա միայն ինքն իրեն կամ հասարակությանը խաբելու համար է։ Պատերազմ վարելու գլխավոր ռեսուրսներն են երկրի բնակչության չափը, տնտեսության հզորությունը եւ սպառազինությունների հզորությունը: Փաստն այն է, որ 19 տարիների ընթացքում Ադրբեջանը համեմատական առումով այնքան է առաջ անցել Հայաստանից, որ լավագույն դեպքում այդ առավելության հաղթահարումը կպահանջի երկար տարիներ, եւ այն էլ՝ միայն խաղաղության պայմաններում:



    5. Երաշխիք չկա, որ փոխզիջումներով խաղաղության հասնելուց հետո Ադրբեջանը պատերազմ չի սկսի: Հակառակը, տարածքային զիջումները ավելի կմեծացնեն նրա ծավալապաշտական ախորժակը:

    Պետք է կարողանալ տարբերել զինադադարը եւ խաղաղության պայմանագիրը։ Զինադադարը ընդամենը ժամանակավորապես սառեցված պատերազմն է եւ հիմնված է բացառապես հակամարտող կողմերի կամքի վրա։ Այն կարող է փոքր ու մեծ չափերով խախտվել, եւ միջազգային հանրությունը դրան կա՛մ արձագանքում, կա՛մ չի արձագանքում, իսկ ավելի հաճախ՝ պարզապես մեղադրում է երկու կողմին հավասար։ Օրինակներն ամենօրյա են։ Այն կարող է նաեւ վերածվել պատերազմի (ինչպես Ապրիլյան պատերազմի դեպքում)։

    Ցանկացած ագրեսիայի դեմ ամենամեծ կանխարգելիչ ուժն ունի միջազգայնորեն ճանաչված խաղաղության պայմանագիրը, հատկապես՝ երբ այն ամրապնդված է ուժային միջազգային երաշխիքներով։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ինչո՞ւ Թուրքիան անգամ մի կրակոց չհամարձակվեց արձակել Հայաստանի ուղղությամբ։ Որովհետեւ՝

    ա) Հայաստանը համապատասխան միջազգային պայմանագրերով երաշխավորված էր նույն միջազգային օրենքների եւ կառույցների կողմից։

    բ) Թուրքիային սաստեցին ա՛յն պետությունները, որոնց շահերից չի կարող բխել նրա այդօրինակ գործողությունը։

    Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Լեռնային Ղարաբաղի համար կլինեն անվտանգության նույնպիսի երաշխիքներ եւ ավելին։ Թվենք կարեւորները.

    1. Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, որոնց ստորագրությունները կլինեն այդ պայմանագրի տակ,

    2. ՄԱԿ-ը, որի Անվտանգության խորհուրդը եւ Գլխավոր Ասամբլեան բանաձեւեր են ընդունելու դրա մասին,

    3. Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղակայված խաղաղապահ ուժերը,

    4. Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտին,

    5. Պայմանագրի խախտման դեպքում միջամտելու՝ Հայաստանի իրավունքը։

    Այսինքն՝ անվտանգության եւ ապահովության այդ երաշխիքները կլինեն մի քանի տասնյակ անգամ ավելի, քան հիմա ունի Ղարաբաղը։ Ադրբեջանի ախորժակը զսպելու ավելի լավ միջոց ուղղակի գոյություն չունի: Այսօր աշխարհում այլ, ավելի բարձր երաշխիք որեւէ երկրի համար գոյություն չունի։ Դրան գումարվում է տվյալ երկրի ներքին հզորությունը։ Իսկ ներքին այդ հզորությունը, որպես երաշխիք, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կարող են բազմապատկել միայն խաղաղության եւ ապաշրջափակման պայմաններում՝ տնտեսական արագ զարգացման հնարավորություն ստանալով։ Դա արդեն մեր գործն է։

    Ի դեպ, Արցախից դուրս շրջանները, որոնք կապ չեն ստեղծում Հայաստանի եւ Արցախի միջեւ, գրավվել են միայն հետեւյալ երկու նպատակով. 1/ պարտադրել Ադրբեջանին խաղաղությունը եւ 2/ ստեղծել անվտանգության գոտի, որը կդժվարացնի Ադրբեջանի հարձակումը եւ կկանխի ավերիչ ռմբակոծությունները: Խաղաղության վերոհիշյալ պայմանագրի ստորագրումը շատ ավելի արդյունավետ եւ միջազգայնորեն երաշխավորված կերպով լուծում է նույն այդ երկու խնդիրները եւ ավելին:


    6.Ազատագրված տարածքները չի կարելի հանձնել, որովհետեւ դրանք պատմական հայկական հողեր են:

    Եթե աշխարհի բոլոր ժողովուրդներն իրենց պատմական հողերին տիրելու խնդիր դնեն՝ կպահանջվի չորս-հինգ անգամ ավելի մեծ տարածք, քան կա երկրագնդի վրա։ Կսկսվի, բառիս բուն իմաստով, համաշխարհային մի պատերազմ՝ բոլորը բոլորի դեմ, որը կարճ ժամանակ հետո կավարտվի ողջ մարդկության բնաջնջմամբ։ Հենց դրա համար էլ միջազգային իրավունքը վաղուց չի ճանաչում «պատմական հողեր», «հողեր ազատագրել» հասկացությունները։ Ավելին՝ այդ լեզվով խոսողների հետ նույն կերպ են վարվում, ինչպես մենք՝ ակնհայտ հոգեկան խնդիր ունեցողների։ Սա է իրողությունը, եւ մենք դա չենք կարող փոխել։

    Պատահական չէ, որ ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը պաշտոնապես երբեք «պատմական հողեր ազատագրելու» խնդիր չեն դրել։ Ավելին՝ 1988 թվականի փետրվարից սկսած եւ առ այսօր, ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղն այդ բառերը պաշտոնական որեւէ փաստաթղթում չեն օգտագործել։ Միջազգային ասպարեզում ո՛չ Հայաստանի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի շատ թե քիչ նշանակալի որեւէ պաշտոնյա իր խոսքում դրանք չի գործածել։ Միջազգային իրավունքը հասկանում եւ ընդունում է միմիայն ինքնորոշման իրավունքը։ Եթե ասեինք «պատմական հողեր», «ազատագրված տարածքներ», դրանով մենք ինքներս կոչնչացնեինք Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Դա ամենամեծ նվերը կլիներ Ադրբեջանին, նա կստանար անհրաժեշտ հիմքերն ու միջազգային օժանդակություն՝ հարցն արագ իր օգտին լուծելու համար։ Ահա թե ինչու 1988 թվականի փետրվարի 20-ից սկսած՝ ոչ թե «պատմական հողերը», այլ «ինքնորոշման իրավունքն» է եղել դրված ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումների ու փաստաթղթերի հիմքում։ Այդ հիմքով է հնարավոր եղել փրկել Ղարաբաղը։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 57 102-ից ԱռաջինԱռաջին ... 74753545556575859606167 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 60
    Վերջինը: 29.01.2013, 02:32
  2. Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը։ 10 տարի անց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.08.2009, 11:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •