User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ Ձեր պատկերացման երբևէ ընդունելի՞ է Արցախի հիմնախնդրի փոխզիջումային տարբերակը

Քվեարկողներ
31. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով

    16 51.61%
  • Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը

    11 35.48%
  • Դժվարանում եմ պատասխանել

    4 12.90%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1516 հատից

Թեմա: Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ կասես էն երաշխիքների մասին, որ սենց շարունակելու դեպքում շարունակելու ենք տարեկան ունենալ 50+ զոհ, ռմբակոծվող գյուղեր, դպրոցներ, մանկապարտեզներ, անընդհատ լարված վիճակ, շարունակվող արտագաղթ, մարդաթափվող սահմանային գյուղեր:

    Եթե երաշխիք չունենանք, փոխզիջման չենք գնալու: Բայց դրա հակառակը այ էս վերևի նկարագրածս ցավալի իրողությունն ա: Այդտեղ մենք երաշխիքներ ունենք: Ու չգիտենք մինչև ուր է հասցնելու, որ պահին է բերելու լայնամաշտաբ պատերազմի, դրա դեպքում հաղթելու դեպքում ինչ կորուստներով հաղթած դուրս գալու:

    Ու էս ամեն ինչը բերում ա ելքի փնտրտուքին:

    Լևոնը հա բացում ա թեման, մյուսները (նկատի ունեմ քաղաքական ուժերը) կամ թռնում են թեմայից կամ հայրենասիրական պաթոս մտնում: Արդյունքում լուծման մենակ էս մի տարբերակն ունենք սեղանին:

    Ու ինչքան էլ ոմանք վրդովվեն, բայց էս պարագայում հարցը գալիս ա պատերազմ կամ խաղաղություն ընտրելուն:
    Ուրեմն մանիպուլյացիաների մասին։ Հիմա երևակայական փորձ ես անում ու պատկերացնում ես, որ քո գրառումները իրականում այսպիսին են եղել․

    Մեջբերում Admin-ի խոսքերից
    Իսկ ի՞նչ կասես էն երաշխիքների մասին, որ փոխզիջումների անբարենպաստ ընթացքի դեպքում ունենալու ենք ևս մի ցեղասպանություն, կորցրած Արցախ ու էլի միքանի հայկական շրջաններ, հուսալքված ու կործանված Հայաստան ու հայություն:

    Եթե երաշխիք ունենայինք, կգնայինք փոխզիջումների: Բայց դրա հակառակը այ էս վերևի նկարագրածս ցավալի իրողությունն ա: Այդտեղ մենք երաշխիքներ չունենք: Ու չգիտենք փոխզիջումները ինչ ընթացք են ունենալու, որ պահին է Ադրբեջանը խախտելու իր խոստումները ու միջազգային ուժերն էլ ինչ պիտի անեն:

    Ու էս ամեն ինչը բերում ա նրան, որ ստատուս քվոին էս պահին այլընտրանք չկա:

    Լևոնը բացում ա թեման զուտ քաղաքական դիվիդենտներ շահելու համար, սա իր հիվանդագին անձնական ամբիցիաների խնդիրն ա ընդհամենը, մյուսները էս թեմայով խայտառակ պատմություն չունեն, դրա համար էս թեմայով ծավալվելու էլ չունեն:

    Ու ինչքան էլ ոմանք վրդովվեն, բայց էս պարագայում հարցը գալիս ա պատերազմ ընտրելուն:
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 27.02.2017, 21:23:
    Si vis pacem, para bellum

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 60
    Վերջինը: 29.01.2013, 02:32
  2. Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը։ 10 տարի անց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.08.2009, 11:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •