Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Համոզեցիր, կոնկրետ էսքանը կարդա: Բայց նախօրոք զգուշացնում եմ, որ եթե չես կարդում մնացած ամբողջը, քո սրա մեկնաբանություններն ինձ առանձնապես հետաքրքիր չեն.

Ամբողջը՝ http://www.ilur.am/news/view/56984.html
ԼՏՊ-ն ձևականորեն ճիշտ է ասում, բայց գիտես որն է տարբերությունը, որ ԼՏՊ-ին հավատում ու հայհոյում են, որ ինքն ուզում է հող հանձնել, իսկ ՍՍ-ին ու իր թիմին՝ ոչ: Գիտես? Տարբերությունը նրանում է, որ ՍՍ-ն իր պաշտոնական ու ոչ պաշտոնական արբանյակներով ասում ու հասկացնում է՝ սա ձևականություն է, ոչինչ էլ չենք տալու, ու մարդիկ դրան հավատում են: Ի տարբերություն դրան՝ ԼՏՊ-ն ասում է՝ փոխզիջենք-հանձնենք ու... ոչ-ոք չի ասում, թե գիտեք, ԼՏՊ-ն արտաքին քաղաքական լսարանի համար է ասում, սա ձև է: Այսինքն՝ ՍՍ-ն ճկունորեն մանևրում է և ժամանակ շահում, ԼՏՊ-ն՝ ոչ: Այսինքն... պետք չէ համեմատության եզրեր տանել ու անմեղ տեսքով ասել, թե, գիտեեեք, ախր սա իշխանություններն էլ են ասում կամ անում: Ասում կամ անում են, այո, բայց զուտ ձևականորեն ու արտաքին լսարանի համար, այն դեպքում, երբ ԼՏՊ-ն ոչ միայն այս հարցում անկեղծ է, այլև՝ հավատում է իր ասածին:

Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
«մտավոր թերի», «անմեղսունակ» և այլն:

Բյուրն ինչի՞ չի գալիս ու քեզ դիտողություն անում, չեմ հասկանում: Լիոնն ինչի՞ չի նկատում, որ անձնական հարթության են, չգիտեմ: Բայց հենց ես եմ գրում, նկատում են:
Ես նկատում եմ, եղբայր, ու ոչ ուշ, քան հենց նոր ակնարկեցի, որ քֆուր-քյաֆարով խոսակցություն նման հարթակներում չեմ ընդունում: Չեմ ընդունում նաև խնդրի անձնավորումը, բայց... ախր մոդերատորը դու ես, ոչ ես, ու նաև՝ ախր Տրիբունի հետ քո հարաբերությունների մոտիկությունը ինքնին ենթադրում է, որ, նրանց, ինչից կարող եմ վիրավորվել օրինակ ես, դու չպիտի վիրավորվես: Վիրավորվում ես, որպես մոդերատոր միջոցներ ձեռնարկիր, ինձնից կամ Բյուրից ինչ ես ուզում?