Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր, չեմ ջոգել մինչև հիմա, թե էտ ոնց ենք մենք ժամանակ կորցնում, ինչի ենք սպասում, որ էլ չենք կարա սպասենք, ոնց ենք ուժեղանալու, եթե չսպասենք: Հա մի երկու բան ոնց որ ասում եք, յանի հեսա խաղաղություն ա, սահմաննեը բացվում են, թուրքերը մեր տարածքով առևտուր են անում, մենք իրանց տաևածքով, ու մենք ուժեղանում ենք: Նու, կներես, բայց մտավոր թերի խոսակցություն ա։

Բայց, վստահ տոնով ես ասում, ախպերս, ուրեմն մի բան գիտես էլի, որ ասում ես: Ես քո հետ համաձայն եմ։
«մտավոր թերի», «անմեղսունակ» և այլն:

Բյուրն ինչի՞ չի գալիս ու քեզ դիտողություն անում, չեմ հասկանում: Լիոնն ինչի՞ չի նկատում, որ անձնական հարթության են, չգիտեմ: Բայց հենց ես եմ գրում, նկատում են:



Ապեր, շատ կարճ, նորից, մի անգամ էլ, թե ինչի ենք խոսում ժամանակ կորցնելու մասին:
Հենց հիմա ամփոփում եմ աշակերտների նվազման տենդենցը: Տոկոսներն ապշացնում են՝ հատկապես տղաների դեպքում, հատկապես բարձր դասարաններում: Բանակային տարիքը գնալով ավելի հաճախ ա երկրից հեռանում, բանակի թվաքանակ հավաքելը գնալով ավելի մեծ խնդիր ա դառնում: Շարունակվում ա ընդհանուր արտագաղթը: Ռազմական համալրման տեսակետից զիջում ենք Ադրբեջանին: Ամեն տարի բալանսը փոխվում ա օգուտ Ադրբեջանի: Ու էդ առումով մեզ պետք ա հնարավորինս ամեն ինչ անել մեկ էդ ամենի դեմն առնելու համար, երկրորդ հարցը հնարավորինս ուժեղ դիրքով լուծելու համար:

Տնտեսագետ ես, ինքդ բաց աղբյուրներից տվյալներ վերցրու ու հաշվի, թե էս ոճով շարունակելու դեպքում 15-20 տարի հետո ինչքանով ենք ավելի թույլ դիրքերից խոսելու:


Ես անկեղծ հավատում եմ մեր ուժին էլ, ոգուն էլ: Բայց սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, թե էս գրածիս հետևանքով ինչ կորուստներով ենք հասնելու ձեր ուզածին, եթե փոխզիջման չգնանք: Չնայած եթե փորձեմ իրատեսական դատեմ, իսկի չեմ էլ կարող վստահ լինել, որ ձեր ուզածին կհասնենք: