Շնորհակալություն հուշման համար՝ հերթական անգամ տեսնում եմ, որ, ըստ էության ասելիք չունենալով, դիմացինիդ անձն ես թիրախավորում:
Կրկնեմ, հատուկ քեզ համար - եթե մի ինչ որ հրաշքով, միանգամից, մի վայրկյանում, հնար լիներ, սենց, չըխկ անել, ու, ասենք, ինչ որ տարածք տալու դիմաց վերջնական լուծել Արցախի հարցը, դուք գուցե ճիշտ լինեիք, թեև սեփական Հայրենիքը որպես մանրադրամ փոխանակելը ես այսպես թե այնպես բարոյական չեմ համարում, բայց...
Ձեզ համար ոչ մի հրաշք ու չըխկ չի լինի, հարգելիս, ու իրականում ամեն ինչ բավականին երկար տեսք կունենա, ընդ որում ոչ մի երաշխիք չկա, որ որևէ մի փուլում պրոցեսը կանգ չի առնի, չի դադարի կամ հակառակ ընթացք չի ստանա: Իսկ այժմ ամենատխուրը՝ մենք, ուշադիր, տալիս ենք հող, որ առաջին փուլը սկսվի, իրենք տալիս են... խոսք: Զգում ես տարբերությունը? Ու ոչ-ոք ու երբեք ոչ մի երաշխիք չի ունենա, որ առաջին փուլից հետո պրոցեսը կանգ չի առնի, հետ չի դառնա ու մենք, հիմարացված վիճակում, ստիպված չենք լինի նույն այս վիճակին վերադառնալ, ինչ հիմա ունենք, առանց, իհարկե, այն հողերի, որ զիջել ենք: Հուսով եմ հասկանալի է...
Մնացածը՝ հեքիաթներ են ու ես, թեմայի սկզբում ջարդելով Արտակ Գրիգորյանի <հանճարեղ> հոդվածը՝ դա ցույց տվեցի, իսկ այն էլ, որ դու՝ այս քաղաքականության եռանդուն կողմնակիցը և մարդ, ով ձեռնոց նետեց այս թեմայում, բայց փաստացի հրաժարվեց ինձ հետ որևէ քննարկման մեջ մտնել իմ առաջ քաշած հակափաստարկների առումով, լրացուցիչ անգամ ցույց տվեց՝ ես ճիշտ եմ, իսկ դուք ու ձեր կուսակցությունը առաջ եք քաշում դատարկ, սնանկ և ազգի համար վտանգավոր գաղափարներ:
Էջանիշներ