Ժող ջան, ձեր կարծիքով մենք չգիտե՞նք էդ կրակոցների մասին։ Գիտենք, դրա հետևանք տարեկան 50 ու ավելի զոհերի մասին էլ գիտենք, «հրադադարի» ընթացքում ընդհանուր զոհված 2000 զինծառայողի ու խաղաղ բնակչի մասին էլ գիտենք, քանդված շինությունների, ռմբակոծված դպրոցների ու մանկապարտեզների մասին էլ գիտենք, գրեթե մարդաթափված սահմանամերձ գյուղերի մասին էլ գիտենք, խոշտանգված դիակների մասին էլ գիտենք, քնած սպային կացնահարող ազերի անասունի մասին էլ գիտենք, ժողովրդի մեջ ազգամիջյան ատելություն սերմանող քաղաքականության մասին էլ գիտենք։

Դե որ էդ ամեն ինչը գիտենք, եկեք միֆերի մեջ չընկնենք։ Ի՜նչ հաշտություն, ի՜նչ բան։ Հարցը մենակ պատերազմով պետք ա լուծվի, մի տասհազար զոհ տալուց, լիքը գյուղեր ու քաղաքներ ավիրելուց հետո՝ թշնամուն երկրի երեսից ոչնչացնելու միջոցով։

Խնդիր կա ու լրջագույն։ Էդ խնդիրը հաղթահարելու ելքեր ա պետք գտնել, ոչ թե ասել, որ խնդիրը կա, ուրեմն ելք չկա։

Ու մի հատ էլ կրկնեմ, որ ոչ մեկը դավաճան կամ ախմախ չի։ Եթե հստակ երաշխիքներով լուծում չլինի, ապա ոչ մի փոխզիջում էլ չի լինի, փոխարենը կշարունակվեն հրադադարի խախտումները, զոհերը, մանկապարտեզների ու դպրոցների ռմբակոծումները, սահմանամերձ համայնքների մարդաթափումը։

Sent from my A0001 using Tapatalk