Ժողովուրդ ջան, գիտեք ձեր չափ խելք չունե՞նք որ կանգնենք ասենք ... ոչ մի կտոր հող հայ ժողովուրդը չունի տալու և ներկա դրությամբ որևէ զիջում ուղղակի ինքնասպանություն ա. մենք նախ մեր տանը պետք ա կարգ ու կանոն հաստատենք, մաքրենք երկիրը կաշառակերներից որոնց պատճառով ա որ էսօր մեր բանակն էս օրի ա ու եթե օրենքի իշխանություն հաստատվի տնտեսությունն էլ առաջընթաց կապրի, բանակից չեն գողանա, մարդն իր երկրում իրան պաշտպանված կզգա ու չի հեռանա...
իհարկե կարելի ա ասել... կարելի ա ասել նաև ավելի գունեղ...բայց էս ոչ ծրագիր ա, ոչ տարբերակ ա, ոչ էլ առավել ևս բանակցությունների նյութ... էսի անիմաստ կրկնություն ա նույն բանի...
եթե բան ունեք ասելու, հարց ունեք տալու, կամ ալտերնատիվ աշխատող մոտեցում ունեք, բերեք քննարկենք...
հասկանում եմ, չեք ընդունում, օքեյ, ձեր ասեք...
մենակ քննադատությունը քիչ ա...
ինչ վերաբերվում ա "էս ա"-ին... էդ իմ տեսակետն ա ու ես դա պնդում եմ որպես ամենալավը... փոխանակ փռփռեք, առաջարկեք ձերը, ես էլ հարցեր կտամ...
ներկա դրությամն իմ ասածը միակ հնարավոր տարբերակն ա, դուք ոչ մի բան չեք առաջարկել որ քննարկենք դրա եղնելիությունը...
Էջանիշներ