Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Էս հանրային կարծիքն իրականության հետ կապ չունի։ Ինքն ընդամենը Ա1+-ի ընթերցողի կարծիքն ա, այլ կերպ ասած հիմնականում ընդդիմադիր էլեկտորատի մի մասի դիրքորոշումը ու հետաքրքիր ա զուտ այ էդ ընդդիմադիր հատվածի տրամադրվածության տեսակետից։ Ավելին ասեմ, կարող ես չհամաձայնվել, բայց երկու օր առաջ երբ գրում էիր, որ ռացիոնալ մարդիկ ՀԱԿին դեմ են քվեարկելու, ասեմ, որ հիմնականում էնպես ա ստացվել, որ ռացիոնալ մարդիկ Ա1+-ի, Ազատության ու Գալայի ընթերցող-դիտողներն են՝ դաշտում ավելի լավ լրատվականների չլինելու պատճառով։
Նեա, չեմ հավատում ․․․․ ապացույցներ չունենք, ենթադրությունների ոլորտից ա, բայց իմ կարծիքով Ա1+ - ի լսարանը ռոմանտիկ օպտիմիստներն են։ Խոսքի իմ նման ․․․հետո էլ, ռացինալությունն էլ սուբյեկտիվ հասկացություն ա, եթե փողից չենք խոսում։ Սենց ասեմ, որ հասկանալի լինի, ես ռացիոնալ սկեպտիցիզմով եմ վերաբերվում ԼՏՊ էս առաջարկությանը ․․․․․ մարդու լեզուն էլ չի ֆռում առաջարկություն ասի, քանի որ ախր բան էլ չի առաջարկում, է ․․․․