Ախր էդ ձեր պարզեցումներն են պրիմիտիվ մանիպուլյացիաներ։ Մաթեմատիկայի վրա պրոեկտելը նպատակը ոչ թե այն էր, որ ցույց տամ թե մաթեմատիկայով պիտի լուծենք, այլ այն, որ դու սկի լուծվելիք խնդրի բնույթը չես տեսնում, ինչ մնաց ամբողջ խնդրիրը կամ դրա լուծումը։
Ցանկություններ անվանի, թե ինչ ուզում ես, բայց դրանց վրա է պետք աշխատել։ Ու կոնկրետ թե ինչ է պետք անել չեմ ասում, որևհետև ամեն մեկը իր ձևորով ա այդ հարցերին նպաստում։ Ու ես ձեր նման չեմ ասում «եկեք ղեկավարությանը համոզենք սենց կամ նենց անել», որևհետև գիտակցում եմ, որ ղեկավարություն փոխող այսօրվա Հայաստանում չկա, ու խնդիրներով պետք է զբաղվել ղեկին նստածներին անտեսելով։ Զբաղվողներ, ի դեպ, կան, մինչև ԼՏՊ-ն ու իր համախոհները նույն մտքերն են բրդում արդեն 20 տարի։ Դու քո ցանկություններն ես բերում, ընդունում եմ՝ լավն են։ Արի դրանց վրա աշխատելու ճանապարհներ գտնենք, ոչ թե լուծում չունեցող բանին պարզամիտ լուծումներ գտնելու խաբկանքի վրա ժամանակ վատնենք։

Սրանից պրիմիտիվ մանիպուլյացիա դեռ ակումբում տեսած չկայի։ Ես այս թեմայում արտահայտվում եմ մենակ նրա համար, որ հրավիրեցիր կարծիքս հայտնել։ Իսկ ձեր առաջարկած լուծումները
ես չեմ մերժել, այլ դուք ինքներդ եք դրանք մերժել սեղմնային վիճակում, քանի որ սխալ տեղ եք այդ լուծումները ման գալիս (նորից նայի պարտվողականության մասին գրառումս)։ Իմ ընտրությունը ներկայիս Հայաստանի քաղաքականությանը չմասնակցելն ա, որևհետև դրանով զբաղվելը խաբկանք է։ Քաղաքացիական անհնազանդությունը այս իրավիճակում ավելի խոստումնալից է, մինչև, այո՛, մի 20-40 տարի հետո կստեղծվի այնպիսի հասարակություն, որտեղ քաղաքականություն խաղալը կդառնա իրատեսական զբաղմունք։ Իսկ դուք ձեր «լուծումներով» թուլացնում եք հասարակությունը, ու նպաստում եք նրան, որ «ժամանակը մեր վրա չի աշխատում»-ը իրական դառնա։ Հաշվի առնո՞ւմ ես, որ դա պատասխանատվություն վերցնել է.... որ հանկարծ չսկսես պատասխանել, ասեմ որ հարցս ռետորիկ էր. չեմ ակնկալում անկեղծ պատասխան, քանի որ հասկանում եմ, որ դու իսկապես հավատում ես նրան, որ քո «լուծումը» կարող է և լուծում լինել։
Էջանիշներ