Ծլնգ ջան, ուրեմն սովորական մանիպուլյացիա ես անում հիմա, որտև պարզ ա, որ խնդիրը, որ քննարկում ենք, քառակուսի հավասարում չի, այլ որ պարզեցված օրինակով ընդամենը ներկայացվում ա, քննարկելով հիմնական լուծումները: Ի դեպ զուտ մաթեմատիկայի վրա պրոյեկտելը ստեղ լրիվ անտեղի ա, որտև լրիվ ուրիշ ոճի խնդրի հետ գործ ունենք:
Որպեսզի քննարկենք լուծման ենթատարբերակները, դրանք պետք է շարադրվեն: Երբ շարադրվում է «մենք պետք է քայլ առ քայլ հզորանանք, լավացնենք կրթությունը, պատաիներին ուղեղին հասցնենք էսինչ բանը և այլն», դրանք լուծումների օրինակներ չեն, այլ լուծումից խուսափելուն ուղղված գեղեցկագույն խոսքեր, որովհետև ոչ մի կետով չի հիմնավորվում, թե ինչ քայլերով պետք է հզորանանք, ինչ ռեսուրսներով, ինչքանով է դա հեռանկարային, ռեալ և այլն:
Եթե մնում ենք ցանկությունների մակարդակում, ապա մենք.
- Պետք է այնպես անենք, որ յուրաքանչյուր քաղաքացի ստանա բարձրագույն կրթություն
- Բարձրագույն կրթությունը չպիտի լինի ֆորմալ, այլ ԲՈՒՀ-երը պետք է դարձնենք բարձրակարգ
- Պետք է քաղաքացու մոտ սերմանել պատասխանատվություն աշխատանքի նկատմամբ, ու յուրաքանչյուր աշխատող լինի պրոֆեսիոնալ, գործին նվիրված
- Ցանկացած ապօրինության դեմ պետք է ընդվզենք, օրենքով պայքարենք
- Պետք է վերականգնենք պատմական արդարությունը, պետք է վերադարձնենք Արևմտյան Հայաստանը, Ջավախքը, Նախիջևանը
- Բոլոր երկրներում պետք է ունենանք պրոֆեսիոնալ կադրեր ինչպես դիվանագիտական, այնպես էլ բիզնես ու կառավարական ոլորտներում ներկայացված
Շատ լավ ցանկություններ են, բայց քանի դեռ չկա ներկայացված սրան ոնց ենք հասնելու, տարբեր ժամանակների կառավարությունների խոստումներից էն կողմ չենք անցնի:
Իսկ հասնելու թռուցիկ ասածդ տարբերակը, որ ամեն մեկս մեր գործն անենք ներքևից սկսելով, մի բան փոխելով, ԼԱՎԱԳՈՒՅՆ դեպքում տեսանելի արդյունքի կարող է բերել 20-40 տարում: Սա՝ լավագույն դեպքում: Էդ դեպքում դու պետք է հաշվարկես, որ եթե անգամ էդ ասածդ արվելու է, ինչերի ենք հասնելու 20 տարվա ընթացքում, ինչքան կորուստներ ենք կրելու, դիմանալու ենք, թե չէ, ու վերջապես, իրականում կհասնենք դրական արդյունքի, թե կարող ա ավելի վատ վիճակի հասնենք՝ ավելի անբարենպաստ պայմաններով:
Կարելի ա շատ սիրուն խոսել: Հետո ասել, որ դե քաղաքականության մեջ ես չեմ խառնվում: Բայց այ որպես քաղաքացի, նույնիսկ կապ չունի նույնիսկ որ այլ երկրի, երբ մերժում ես այս կամ այն առաջարկը, հաշվի առնու՞մ ես, որ դա պատասխանատվություն վերցնել է:
Էջանիշներ