Չուկ ջան, քո խնդիրը գիտես ո՞րն ա։ Էն, որ քո ներկայացրածով այս հարցը մեկ անհայտով քառակուսի հավասարում ա, ասենք x^2-1=0, որը ունի երկու լուծում, ու այդ լուծումներից մենակ մեկն ա հասանելի (օրինակիս մեջ x=-1՝ անտեսում ենք բացասական լինելու համար, ինչը մեր պարագայում կնշանակեր, որ բացարձակ կապիտուլյացիայի հասցնել չենք կարողանում, մնում ա x=1 լուծումը, որը քո ներկայացրածով «փոխզիջումներն» են)։ Ընդունում եմ, որ այս ձևով ներկայացրածները կարող են որոշակի հաջողությունների բերել քարոզարշավի ժամանակ, բայց դրանք «կուտեն» մենակ տրիվիալ հավասարումներով մտածողները (երգիրը երգիր չի, x=0), գծային աշխարհահայացք ունեցողները (պիտի «փողզիջենք» որ բարգավաճենք, ասենք հավասարումն էլ x-1=0 տեսքը ունի իրենց համար), կամ, առավելագույնը, նույն քառակուսի հավասարումներով մտածողները (դե հա, բա մի բան պիտի անես, որ սենց վատ վիճակում չմնանք, ու միակ բանը որ կարանք անենք, փոխզիջելն ա)։
Հիմա ինչո՞ւ ա սա խնդիր, կհարցնես, որևհետև էդ անտեր «հարց» կոչվածը ոչ թե մեկ անհայտով քառակուսի հավասարում ա, այլ մասնակի ածանցյալներով, քաոտիկ դինամիկայով դիֆֆերենցիալ հավասարումների համակարգ ա, որտեղ պարամետրերի որոշ մասը ստոքաստիկ բնույթ ունեն, ու «լուծում» գտնելն էլ լրիվ անհույս ա։ Ու նույնիսկ, եթե կարողանաս էլ լուծել, լուծումը մեկ անհայտի արժեք չի, այլ դինամիկ փոփոխական ա, այսինքն լուծումը ոչ թե «փոխզիջում» ա (x=1) այլ «երկար ու տանջալի դիվանագիտական վարքի այնպիսի տեսակ, որ համ էլեկտորատիդ բավականաչափ բավարարի, համ արտաքին սպառողին չթվա թե չոր կողմնորոշում ունես, համ էլ թշնամուդ չթվա, թե դեմը անպաշտպան գառ ա կանգնած, ու այդ ամբողջը պիտի պատստպարված լինի բավարար մարտունակությամբ բանակով, որ թշնամիդ չկարծի թե կարա բլիցկրիգով հարցդ լուծի, բայց ոչ այնքան, որ էներգարեսուրսներիդ մատակարարողը կարծի, թե դու ուզում ես իրեն երկրիցդ արտաքսես, ու հետն էլ այս բոլորի վրա երկրիդ բոլոր ռեսուրսները չծախսես, որ մի քիչ «բարգավաճել» ել ունենանք մինչև տեսնենք գլխներիս ինչ ա գալիս, ու հետն էլ բոլոր ստոքաստիկ պարամետրերի արժեքների դիապազոնների սահմանում մշակած ունենալ ելքի հնարավոր տարբերակներ,...» (սրա մաթեմատիկական անալոգը հնարավորել էլ չի գրել, քանի որ այսպիսի համակարգերը հնարավոր ա մենակ հաշվականորեն մոդելավորել)։ Հա, ու մոռացա ասել, որ այդ համակարգն էլ ոչ թե ճշգրիտ ա, այլ միմիայն մոդել, ու իրականությունը կարա նույնիսկ այդ բարդ մոդելն էլ ահավոր պրիմիտիվ հանել։
Ու ես լիքը հույսով եմ, որ այստեղի քո գրածները ձեր քաղաքական ներկայացնելիքներն են պրիմիտիվ էլեկտորատին ուղղված, այլ ոչ թե ձեր հարցի ըմբռնումը։ Բայց եթե դուք իսկապես այդ կատեգորիաներով եք մտածում, ապա վիճակը էլ ավելի անհույս ա, քան ես պնդում էե «ներկայիս Հայաստանում քաղաքականություն չկա» ասելով։
Հա, ու որ չասեն աբստրակցիաներով եմ մենակ խոսում, մի երկու մեջբերում անեմ այստեղ ասվածների մասին, որոնք վերևը նկարագրած խնդրի մասնակի լուսաբանումներ են։
Էն որ ասում ես մարդկությանը լուծման երկու տարբերակ ա հայտնի... մարդկությանը այսպիսի հարցերի հումանիստական ոչ մի լուծում էլ հայտնի չի։ Ու նույնիսկ բացարձակ կապիտուլյացիան լուծում չի, ինչպես առաջին համաշխարհայինի փորձը ցույց տվեց։ Եթե դեմ ես, բեր այդ մարդկությանը հայտնի լուծում ստացած գոնե մեկ կոնֆլիկտ, որում բավարարվել են երկու կողմն էլ, ու դա չի բերել հետագա կոնֆլիկտների։ Իսկ թե ինչու եմ ավելացրել «հումանիստականը», որևհետև երիտթուրքերը լավ էլ այս տիպի հարցի լուծումը տվեցին, ու այդ լուծման իրականացման մեջ իրենց օգնեց նաև նա, որ այն ժամանակ էլ հայության մտածելակերպը քառակուսի հավասարումներից էն կողմ չէր գնում։
Մեֆը ասում ա, եթե չունեք զիջելու, դուրս գալ ա պետք բանակցություններից... նույնիսկ Իսրայելը, որ շատ ավելի չունի զիջելու քան մենք, դուրս չի գալիս բանակցություններից։ Բանակցել է պետք բոլորի հետ և միշտ։ Եթե չես բանակցում, այդ բարդ քաոտիկ համակարգի լուծումը քո շահերից հեռանում ա։ Բանակցել է պետք, որ այդ համակարգի պարամետրերը միլիմետր-միլիմետր դեպի քո շահեկան լուծման բերող արժեքների փոխես։ Բանակցել է պետք, որևհետև բանակցելու դադարումն էլ է մեկ արժեք, իսկ կան անթիվ ուրիշները. բանակցել այս բանալիով կամ այն, բանակցել այս անձնակազմով կամ այն, բանակցել սրա հետ կամ նրա հետ, բանակցել այդ ձևաչափով կամ այն... ու այս բոլորի փոխարեն, ասում ենք եկեք ընդունենք մեկ արժեք։ Է ընդունիր, ո՞ւմ ես լավություն անում, քեզ, թե քեզ աշխարհի երեսից ջնջել ուզեցող թշնամիներիդ, ովքեր այդ անթիվ ուրիշ արժեքները անընդհատ դիտարկման մեջ են պահում։
Էն որ մեղադրում են «երկիրը հզորացնել է պետք» ասողներին... սա աշխարհահայացքների բախում ա, ոչ թե իրար հետ չհամաձայնվող կողմերի նշան։ Այդ «երկիրը հզորացնել է պետք» ասողները գիտեն, որ իրականում այս հարցը լուծում չունի, ու մենք կարող ենք մենակ այդ բարդ համակարգի պարամետրերը գնալով դեպի մեր շահեկան լուծմանը բերող արժեքների փոխենք։ Իսկ «հենց հիմա» լուծումներ պահանջող մյուս կողմը քառակուսի հավասարումների կատեգորիայով է մտածում, կարծելով, թե կարաս միարժեքանի լուծում ներկայացնես ու կանգնես կողքը դրանով զմայլվես։
Իմ բոլոր ասածները, որոնք Չուկը անվանեց «բարի ցանկություններ» հենց այդ պարամետրերի որոշ մասի դեպի մեր կողմը քաշելուն են ուղղված։ Դե հա, ես ի սկզբանե էլ քաղաքականություն չեմ խաղում, որևհետև քաղաքակություն խաղացողների գերակշռող մասը քառակուսի հավասարումից դուրս մտածելու ունակություն չունի։ Ինքը քաղաքական գործիչ գաղափարը ստեղծում է դեմագոգիկ երևույթներ, որոնք մենակ իրենց քառակուսի հավասարումներով են առաջ մղվում, ի հակառակ ուրիշ քառակուսի հավասարումներով առաջ մղվողների։ Սրա պատճառով է նաև, որ առաջատար երկրների կառավարման ձևերում այդ քաղաքական գործիչների հաճախակի փոխելու լծակներ կան, որ մի դոդոշին մյուսով կարողանաս փոխարինել, ու մի երկու պարամետրդ այս կամ այն կողմ կարողանաս քաշել։
Հա, ու ԼՏՊ-ի մի անհեթեթություն, որի մասին դեռ ոչ ոք բան չասեց ու մտածում էի նախորդ գրառումներիս մեջ ասել, բայց մոռացա... իր ելույթում որպես փոխզիջման օրինակ է բերում Իսրայելի կողմից Սինայի թերակղզու հետ հանձնումը Եգիպտոսին (ի դեպ միմիայն նրանից հետո, որ Իսրայելը հասավ Սինայը գրավելու իր հիմնական նպատակին, բայց սրա շուրջ ծավալվելու հավես չունեմ), բայց լռելով լռում է Գոլանի բարձունքների մասին։ Թե էդքան լավ բան ա փոխզիջում կոչելով հող հանձնելը, բա էդ խի էդ մեկը հետ չե՞ն տալիս։
Ասածս ա, Չուկ ջան, եթե շարունակում ես քառակուսի հավասարումների տարբերակներով խոսել/մտածել, մեկը ես հետդ քննարկելիք չունեմ։ Որպես էլեկտորատի մաս ձեր քաղաքական ուժը «մեզ» արդեն կորցրել ա, այնպես որ այս քննարկումը մի իջացրու քարոզարշավային մակարդակի։ Այդ մակարդակով ձեր ասելիքները արդեն ասեցի ինչու եմ պարտվողական համարում, իսկ թե իրական լուծումներ առաջարկելու ունես, խնդրեմ, բեր, մենք էլ փորձենք միանալ քննարկմանը։ Թե չէ քո բինար հարցադրումներով ու միմիայն երկարժեք լուծումներով տարբերակները արդեն ձանձրալի են, ու նույնիսկ ադի-բուդիի ախորժակ չեն բացում։
Էջանիշներ