Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Հիմա փորձենք թարմացնել քննարկումը:

Եթե ամփոփենք, հիմնական տեսակետն էս է, որ պետք է հզորանալ: Շատ լավ, համաձայն եմ, պետք է հզորանալ:

Իսկ մինչ հզորանալը եկեք հարցը փորձենք դարակ առ դարակ բաժանել:

Ունենք իրավիճակ, ունենք հակամարտություն: Հակամարտության մի կողմը (հայկականը) պնդում է, որ ներկայումս ԼՂԻՄ-ի տակ մտնող ողջ տարածքն իրենն է ու ոչ մի միլիմետր չի փոխանցելու այլ երկրի: Հիմնավորման միջազգային հիմքը ազգերի ինքնորոշման իրավունքն է: Հակամարտության մյուս կողմը (ադրբեջանականը) պնդում է ծայրահեղ հակառակը, որ այդ ամբողջ տարածքն իրենն է ու պետք է վերադարձվի: Հիմնավորման միջազգային հիմքը տարածքային ամբողջականության իրավունքն է:

Կներեք, որ սենց բանալ բաներից եմ գալիս, գիտեմ, որ բոլորդ էլ սա գիտեք, բայց գրառմանս տրամաբանությունը ճիշտ կառուցելու համար ուզում եմ կետ առ կետ գնանք: Ուրեմն ֆիքսում ենք, որ սա իրողություն է, ու որ ուզենք թե չուզենք ներկա պահին գործ ունենք դրա հետ: Իհարկե կան մարդիկ, ովքեր ասում են, թե եթե 94-ին «ճիշտ քաղաքականություն» վարվեր, ապա Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկած կլինեինք ու հիմա խնդիրն էս տեսքը չէր ունենա: Մարդիկ էլ կան, որ պնդում են, որ եթե 97 թվականին փոխզիջման գնացած լինեինք, ապա հիմա արդեն հաշտություն ու խաղաղություն կլիներ, խնդիրն էս տեսքը չէր ունենա: Ես համարում եմ, որ էս պահին ինչքան էլ քննենք երկու տարբերակներն էլ (իսկ քննել միշտ է պետք), համաձայնվենք կամ չհամաձայնվենք, մեր ներկա պահի խնդիրը հիմա չի փոխվում ու մեր առաջ խնդիրը պետք է լուծենք հիմա:



Հիմա գանք խնդրի լուծմանը: Ինչքան էլ մեր Ծլնգը բերի տարբերակներ, իրականում շատ հստակ բաժանումներ կարելի է անել, ենթատարբերակենրը թողնելով հետագա քննարկման: Իսկ տարբերակները ամենասկզբում երկուսն են.

1. Գնալ լուծման
2. Գնալ ժամանակի ձգման, 10, 20, 100, 200 տարով՝ լուծումը թողնելով պատեհ պահի

Այսինքն մեզ պետք է քննարկել էս 2 դեպքերը ու հասկանալ, թե որ դեպք ինչ ենք ստանում ու ինչ ենք կորցնում, ինչն ենք վտանգում կամ ինչն ենք երաշխավորում:

Վերցնենք կետ 1-ը: ԳՆալ լուծման: Եթե ես չեմ սխալվում, ապա մարդկությանն ընդամենը լուծման երկու տարբերակ է հայտնի:
Ա. Կապիտուլյացիայի ենթարկել թշնամուդ
Բ. Հասնել փոխզիջման

Եթե վերցնում ենք կապիտուլյացիայի ենթարկումը, ապա դա ուղղակի նշանակում է պատերազմ: Որովհետև հակամարտության առկա իրավիճակում չկա որևէ այլ տարբերակ, որ կողմերից մեկն առանց պատերազմի ընդունի իր ամբողջական պարտությունն ու ամբողջովին հրաժարվի իր հավակնություններից: Պատերազմը կարող է լինել ինչպես հիմա, էնպես էլ 2 կետով որոշակի ժամանակ ձգելուց հետո, նպատակը հնարավորինս հզորանալն է էդ ընթացքում:

Եթե զգացմունքային պահերը թողնում ենք մի կողմ (մարդկային կյանքեր, խեղված ճակատագրեր և այլն), որպես պետություն մենք կշահենք, եթե կարողանանք պատերազմել ու հաղթել: Որպես պետություն եմ ասում, դուք կարող եք հասկանալ որպես երկու հայկական պետություն՝ Հայաստան ու Արցախ, կարող եք հասկանալ մեկը՝ միացյալ Հայաստան, ըստ ձեր ճաշակի: Միավորվել-չմիավորվելը հետագայի խնդիր է իմ համոզմամբ:

Ու պատերազմի ընտրությունն, ըստ այդմ, իմ համար ընդունելի տարբերակ է: Բայց մի դեպքում, եթե իրատեսական ենք նայում ու ճիշտ հաշվարկներ անում:

Կներեք, կանչեցին գործ անելու, շարունակությունն ավելի ուշ:
Հիմա փորձենք շատ թեթև հաշվարկներ անել: Նու, հաշվարկ է չէլ, ընդամենը նայել իրականությանը: Կրկնում եմ՝ իրականությունը, ոչ թե մեր ցանկությունները:

Պատերազմի համար կարևոր գործոններից մեկը վերցնենք՝ մարդկանց քանակը: Տարեկան ստաբիլ արտագաղթը, հատկապես բանակային տարիքի տղաների համար, խոսուն փաստ ա:
Այսինքն էս հանգամանքով միանշանակ թուլանում ենք: Ըստ պարբերաբար շրջանառվող լուրերի տարեցտարի ավելի բարդ է լինում անհրաժեշտ քանակի պարտադիր զինծառայողների ապահովումն անգամ:

Սպառազինությունը... նուրբ թեմա ա: Ինչ-որ ձեռքբերումներ ունենք, բայց ըստ որոշակի տվյալների հակառակորդ կողմի ձեռքբերումներն անհամեմատ շատ են: Խոսակցությունները շարունակվում են ունեցածի մի հատվածի մաշված, անսարք լինելու մասին:

Սահմանների հարցում նորից ունենք խնդիրներ: Ըստ որոշ լուրերի չունենք ապահոված առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում սննդամթերքի ռեզերվ: Երկարաժամկետ պատերազմ ստանալու դեպքում հնարավոր է լուրջ խնդիրների առաջ կանգնենք ներմուծման ոլորտում: Գյուղատնտեսությունը բարձիթողի վիճակում է, անգամ էսպես չենք կարողանում անհրաժեշտը ստանալ՝ առանց ներմուծման: Հարաբերությունների լավացում հարևանների հետ չի արձանագրվում, վարված արտաքին դիվանագիտությունը լարում է առաջացրել անգամ հայ-վրացական հարաբերություններում ու խորանալու միտում է զգացվում:

Բարոյական միջավայրը անկումային վիճակում է: Ճիշտ է, արտաքին վտանգի դեպքում համախմբվում ենք, ինչպես ապրիլյանին եղավ, բայց հետո հեշտ էլ սառում ենք, որտև լիքը խնդիրների ենք բախվում: Զոհերի հարազատները նորմալ չեն փոխհատուցվել, վիրավորներից շատերը նորմալ բուժում չեն ստացել, մասնակիցներին խոստացվել է ուսման վարձերի կրճատում, իսկ հիմա լուրեր են հասնում, որ մասնակիցներից շատերի զին գրքույկներում ջնջում են սահմանային դեպքերին մասնակցելու մասին գրությունը: Կարճաժամկետ համախմբումը միշտ ռեալ է, հանկարծ ու ձգձգվող պատերազմ ունենալու դեպքում արագորեն հակառակ պրոցեսներն են գնալու, մանավանդ եթե թիկունքում էլ դժվարություններ սկսվեն. անգամ 90-ականների դժվարություններից անհամեմատ ավելի մեղմ դժվարություններ:

Սա էն իրականությունն ա, որն ունենք: Ու պատերազմ ընտրելու դեպքում ընտրությունը մնում ա երկուսը:
1. Անհապաղ անցնել պատերազմի, որտև հաջորդ ցանկացած պահ պատերազմելը մեզ համար ավելի անբարենպաստ է լինելու, քան հիմա,
2. Ժամանակ ձգել՝ հզորանալու համար, նոր միայն մտածել պատերազմի մասին:

Հաջորդ անգամ կփորձեմ խոսել հզորանալու համար ժամանա ձգելու մասին: