Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր, էս էն դեպքը չի, որ բոլորը քեզ հակառակ են մտածում, դու էլ զարմանում ես թե ոնց ա տենց հնարավոր։
Կակռազ բոլորը հենց ռազմահայրենասիրական գծի վրա են, ու քչերն են Հայկի պես մտածում։ Ումի՞ց ես բողոքում մենք ասելով։
Ես ճիշտն ասած վստահ չէի, որ բոլորն էդ գծի վրա էին, դրա համար ասեցի: Ինձ թվում էր, թե «բոլորի» 5%-ը թալանի ու կպցնելու վրա է, 15-20%-ը խաղաղություն ա ուզում, մնացած 75-80%-ը կիսաաղքատ-կիսասոված թքած ունի սաղիս վրա ու հատկապես մեր ռազմահայենասիրության վրա: