Ապեր, մի բան ասեմ, բայց մենակ չնեղանաս, հա? Մերսի, իհարկե, որ այնուհանդերձ նկատեցիր, որ ես հստակ ու փաստարկված շարադրեցի իմ ասածը, բայց, թույլ տուր ասել, որ դու ինքդ, եթե մի պահ մոռանանք թեմայի սկզբի լայնարձակ պոստերը, որոնք քոնը չեն ու որոնք ես ցաք ու ցրիվ արեցի, ահա ուրեմն, եթե դրանք մոռանանք, ապա դու ինքդ առանձնապես շատ չես տարբերվում նրանցից, ում քննադատում ես, թե իբր չեն փաստարկում:
Իսկ դու փաստարկում ես? Ես էս հոգնած հալիս, էս գերզբաղված վիճակում, երբ նույնիսկ տնեցիքի հետ եմ հազիվ հասցնում լինել, նստում, մտածում, վերլուծում ու չեմ ալարում, պոստ եմ գրում, լուրջ պոստ՝ պոստեր, որովհետև սիրտս ցավում է իմ ու քո ազգի, մեր ընտանիքների համար, որովհետև մտածում եմ, թե. <Մհեր, արի, մի ալարիր մտածիր ու գրիր, ստուգիր կոնցեպցիաներդ, խոսիր, հնարավոր է դու սխալ ես ու իրենք ինչ որ ճիշտ բան ունեն>, իսկ փոխարենը ինչ եմ ստանում քեզնից՝
Ու հետաքրքիր է, որ սրանից հետո դու դեռ քեզ թույլ ես տալիս գրել, թե՝
Իսկ դու ինքդ, ինչ որ փաստար կամ հիմնավորում բերել ես? Վատ թե լավ, վերևում մեկը քլնգեց ձեր ողջ տեսությունը, կետ առ կետ, չալարեց ու արեց այդ, իսկ ինչ արեցիր դու? Ա՜խ... ու անձնականին կպնող ակնարկոտ մի անորոշ, կարճ տեքստ...
Լուրջ չի, ապեր - էս թեման բացելով դու հրապարակային ձեռնոց նետեցիր բոլոր քեզ պես չմտածողներին, չէ? Ուրեմն, կամ չբացեիր էս թեման, եթե ժամանակ, հավես ու ներվեր չունես գրելու, կամ էլ, եթե այնուհանդերձ բացել ես, բարի եղիր ժամանակ ու հավես ունենալ, ներվերդ էլ պինդ պահել և փաստարկված պատասխանել ձեռնոցդ վերցրած յուրաքանչյուր մեկի ամեն մի տառին!
P.S.
<Դուք>-ն էդ ով? Ես քաղաքական իշխանություն չեմ եղել և չկա քաղաքական իշխանություն մի որևէ ուժ, որը, սկսած Լևոնի հրաժարականից, արտահայտել եմ իմ քաղաքական տեսակետները: Ես ՀՀ սովորական քաղաքացի եմ, որն արել է իր փայը այս պետությունը ուժեղացնելու համար, այնքանը, ինչքան կարողացել է՝ 2 տարի ծառայել է բանակում, լիքը օգտակար գրքեր է գրել, 14 տարի եղել է պետական պարտաճանաչ ու եռանդուն ծառայող և խելոք հարկեր է մուծել: Ինչ կարող էի ես անել, որ չեմ արել?
Այո, ՀԱԿ-ի անիմաստ հավաքներին չեմ գնացել ու կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ եմ եղել, այո, ԼՏՊ հիմար հեքիաթներին չեմ հավատացել ու կյանքը էլի ցույց տվեց, որ ես ճիշտ եմ եղել (շախմատ, Ծառուկյան և այլն), այո, երկիրը չեմ գռփել ու խիղճս հանգիստ է - ինձնից... ինչ ես ուզում?
Էջանիշներ