Արէա-ի խոսքերից
Ապեր, հորս արև, էն որ Լևոնը ասում ա պատերազմի վտանգը նպաստում ա արտագաղթին, սաղ ձեռ են առնում է, ես եթե գնալու որոշում կայացնեմ, էդ լինելու ա մենակ երեխեքիս խաղաղ ապագա ապահովելու համար։
Բարեկեցությունը ես կապահովեմ, իրենց էլ կսովորացնեմ որ հետագայում իրենք ապահովեն իրենց բարեկեցությունը, բայց խաղաղությունը չեմ կարա։
Ու շատ շատերն են տենց մտածում, ուղղակի մեր մոտ ռազմահայրենասիրական, ֆիդայական կենացային ոգին ա գերակշռում, ոչ ոք չի խոսում դրա մասին։
Իմ ծանոթներից շատերն են գնացել, որ տղաները բանակում չծառայեն։ Էնօրը Բարեկամն էլ էր ասում, որ իրենց գնալու պատճառներից մեկը դա ա եղել, շատ շատերն են էդ պատճառով գնում, բայց դե չի խոսվում դրա մասին։
Ընենց ընդհանուր մթնոլորտ ա ստեղծված, որ դավաճանության պես բան ա սենց բաներ ասելը: Անելը չէ, բայց ասելը դավաճանություն ա։
Էնքան, որ ես էլ եմ դիսկամֆորտ զգում սա գրելուց ((
Էջանիշներ