Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Հ.Գ. Ու Ռուանդան մի բացասական օրինակ չի, այլ օրինակ ա, որն ավելի մոտ ա մեզ, որովհետև սաղս էլ գիտենք, որ մեր արևելյան ու արևմտյան հարևանների ուշքնումիտքը մեզ ցեղասպանելն ա, որ Ադրբեջանի ախորժակը Ղարաբաղով չի սահմանափակվում: Հաջող օրինակների դեպքում սովորաբար կոնֆլիկտը զուտ տարածքային ա էղել, որևէ կողմ մյուսին վերացնելու ցանկություն չի ունեցել:
Ես համարում եմ, որ սա ընդամենը քարոզչությամբ տարածված գաղափար ա: Ինչքան ադրբեջանցիներն են ասում Երևան մտնելու մասին, էնքան մենք ենք խոսում Բաքվում չայ խմելու մասին: Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն ա իր ելույթում ասում, որ եթե Ադրբեջանը շշկռվի, մի քանի տարածք էլ կվերցնենք:

Պատերազմական իրավիճակում նման խոսելաոճը շատ բնական ա: Ադրբեջանը կամ Թուրքիան չեն մտածում հայերին ցեղասպանելու մասին, ոչ թե որտև սիրուն աչք ունենք կամ իրանք են լավը, այլ որտև եթե տենց բան անեն, չեն մարսի: Իրանց հիմա ավելի ինտեգրվել ա պետք աշխարհին, ոչ թե հակառակը: