User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ Ձեր պատկերացման երբևէ ընդունելի՞ է Արցախի հիմնախնդրի փոխզիջումային տարբերակը

Քվեարկողներ
31. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով

    16 51.61%
  • Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը

    11 35.48%
  • Դժվարանում եմ պատասխանել

    4 12.90%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1516 հատից

Թեմա: Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց ամբողջ հարցն էն ա, որ ինքը շատ քիչ ա ծայրահեղացված:

    Որտև ինչ ուզում ես անես, բայց էսպես շարունակելու դեպքում պատերազմը գրեթե երաշխավորված ա, իսկ փոխզիջման դեպքում, հակառակը, խաղաղությունն ա գրեթե երաշխավորված: Չափազանցությունը վերաբերում ա ընդամենը էդ «գրեթե» բառը չգրելուն, բայց իմաստային բան չի փոխում:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    էս հոդվածը կարդացել ու համաձայն չե՞ս, լրացուցի՞չ բացատրություն ես ուզում, թե՞ չես կարդացել:
    էս.

    Երկրորդ, ապառազմականցված գոտում կտեղակայվեն խաղաղապահ ուժեր ու միջազգային դիտորդներ, որոնք կկարողանան արձանագրել որևէ խախտում Ադրբեջանի կողմից` դրանից բխող բավականին լուրջ հետևանքներով։ Կարող են առարկել, թե այդ նույն միջազգային ուժերը, որ կարգավորման դեպքում դիտորդներ պետք է տրամադրեն, արդեն քանի տարի է՝ որդեգրել են չեզոքության պրակտիկան ու միշտ խուսափում եմ մեղավորին մատնացույց անելուց։ Սա թույլ առարկություն է, որովհետև կարգավորումից հետո նրանք շահագրգռված են լինելու ոչ թե չեզոքություն, այլ կայունություն ապահովելով, ինչը ենթադրում է միանգամայն այլ շահեր ու վարքագիծ։ Կարող են նաև առարկել, որ խաղաղապահները ոչինչ էլ չեն կարողանա զսպել, ինչպես այս հարցին առնչվող մի բանավեճի ժամանակ պնդել էր ֆեյսբուքյան մի օգտատիրուհի` օրինակ բերելով Ռուանդայում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ճակատագիրը 1994 թվականին։ Սա նույնպես թույլ առարկություն է։ Ճիշտ է, իհարկե, որ որոշ դեպքերում խաղաղապահներն աչքի չեն ընկել արդյունավետությամբ, ինչպես Ռուանդայի դեպքում։ Բայց նրանց արդյունավետության մակարդակն ինչ-որ հաստատուն իրողություն չէ։ Այն կախված է խաղաղապահների մանդատից, այդ մանդատն ստանձնած պետությունների ուժից ու հեղինակությունից, ինչպես նաև կարգավորման արդյունքում ձևավորված ստատուս քվոն պահպանելու նրանց շահագրգռվածությունից։ Ռուանդայում ձախողված խաղաղապահ առաքելությունը նման առաքելության միակ կամ նույնիսկ ամենաներկայացուցչական օրինակը չէ։ Վերոհիշյալ ֆեյսբուքյան օգտատիրուհին ու նրա մտավախությունը կիսողները կարող էին հիշել նաև, ասենք` Հարավային Օսեթիայի ռուսական խաղաղապահ առաքելությունը, ինչն, իմ կարծիքով, ավելի քան արդյունավետ էր։
    Ռուանդայի դեպքում խաղաղապահ ուժերը հենց առաջինն էին, որ փախան՝ հանգեցնելով ցեղասպանության: Դա թույլ առարկություն չի: Երբ դիմացդ Ադրբեջանի նման ագրեսոր ա, մյուս կողմից՝ Թուրքիան, որի հետ արևմուտքը սիլի-բիլի ա անում, խաղաղապահ ուժերին հավատալն առնվազն միամտություն ա դառնում: Հենց Ադրբեջանը մի բան անի, առանջինն իրանք են թողնելու, փախնեն:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (15.02.2017), Վիշապ (15.02.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 60
    Վերջինը: 29.01.2013, 02:32
  2. Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը։ 10 տարի անց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.08.2009, 11:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •