Լևոնը ու իր թիմը ասում են, որ եթե 1998թվին հաշտության պայմանագիր կնքեինք, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանը բաց լիներ, Հայաստանը էսօր լրիվ ուրիշ մակարդակի երկիր կլներ։
Իսկ ինչ մակարդակի, գոնե մոտավոր հաշվարկներ կան, բնակչությունը ինչքան կլներ, ՀՆԱ-ն ինչքան, միջին աշխատավարձը և այլն՞
Օրինակ Վրաստանը 1998-իցել ու դրանից առաջել բաց սահմաններ ունի ու ավելին եղբայրական հարաբերությունների մեջա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, դե ֆակտո հրաժարվելա Օսիայից ու Աբխազիայից, բայց ինչ որ էս 19տարում չի դառե տնտեսական գիգանտ։
ՀՆԱ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ներմուծում, արտահանում, միջին աշխատավարձ/թոշակ, ազգային արժույթի կայունություն, արտագաղթի մակարդակ, գործազրկություն ու նման սոցիալ-տնտեսական ցուցանիշներով մի փոքր պլյուս-մինուսով նույն Հայաստանի մակարդակի երկիրա։
Էջանիշներ