Ծլնգ-ի խոսքերից
Փոխզիջում հա էլ կարա լինի, ելույթ ունենան, թե՝ չէ։ Հարցը նրանում ա՝ ինչքանով ա այդ փոխզիջումը մտածված ու հեռատեսական։ Աթեիստ ջան, եթե իմ գրառումները վերընթերցես, կտեսնես, որ ես անհիմն «ոչմիթիզհող» պոռացող չեմ հաստատ, ու մի քանի տեղ էլ նշել եմ որ «այսօրվա Ադրբեջանին զիջելու հող չունենք»։ Ասենք, եթե մի կողմից Շվեյցարիան լիներ, մյուս կողմից էլ` Ավստրիան, «բուֆերային գոտին» էլ չէ, ամբողջ Հայաստանն էլ կարող ա խրախուսեի «փոխզիջել» (հաստատ ավելի վատ չէր լինի քան Սերժիկ-Սաշիկների թայֆի լծի տակ)։ Ու կարող ա փորձեի Լիոնին ու Գելին էլ համոզել...
Փաստաթուղթը թուղթ ա միմիայն... տխրահռչակ Սևրի պայմանագիրը վկա։ Իսկ Սադաթի ելույթը ցուցադրեց խաղաղության հասնելու կամք՝ նախորդ պատերազմում պարտված ու մինչ այդ «բիզիմդիր» գոռացող երկրի նախագահի կողմից։ Այդ ելույթով Սաթադը առաջին արաբ լիդերը դարձավ, որ Իսրայելի գոյության իրավունքը ճանաչեց, ու ցուցադրեց վճռողականություն՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու (ի դեպ այդ կամքի ու վճռականության համար սեփական կյանքով էլ վճարեց)։ Ասում ենք «թուրքը մնում ա թուրք» մանտրան հնացել ա, բա մի հատ չհամոզվե՞նք, որ թուրքը գոնե «արաբ» ա դարձել մինչև փոխզիջումների բազառը բացենք։ Ու նորից կրկնեմ, Իսրաելի կողմից Սինայը ամբողջությամբ վերադարձվեց այս ելույթից 5 տարի անց։ Արժի մի հատ էլ ասեմ. Սաթադը կնեսեթում հրապարակավ ճանաչում ա Իսրայելի գույության ու հրեաների Իսրայելի տարածքներում ապահով ապրելու իրավունքը, նոր 5 տարի հետո Իսրայելը ամբողջ «բուֆերային» գոտին հետ ա տալիս... տարբերությունը զգո՞ւմ ես սրա ու մեր դեմը դրված «փուլային»-ի միջև։ Ու այս «փոխզիջում» առաջարկողները իրենց «լուրջ-լուրջ քաղաքագիտական հոդվածներում» Սինայի փոխզիջման օրինակ են բերում։ Ծիծաղելի էլ չի է, ողբալի՜ ա...
Էջանիշներ