Գալաթեա-ի խոսքերից
Կարցացի։
Լավ ռիսըրչ արած, խելոք հոդված էր։
Ու եթե դու փուլայինին կողմնակից չլինեիր, Արտ, առաջիններից մեկը կլինեիր, որ "պատվիրված" կհամարեիր այն։
Բայց ես էդ բառով չեմ որակի։
Նախ շատ կասկածում եմ, որ Ադրբեջանը համաձայնի պայմանի բոլոր կետերին։ Իր խմբագրած տարբերակը կառաջարկի(ես էլ կառաջարկեի)։
Բայց եթե անգամ համաձայնի, ու էդ ութ կետերը բոլորը միասին կյանքի կոչվեն, իմ անձնական համոզվածությունն ա, որ Ադրբեջանը չի խորշի ամեն միջազգային ու տարածաշրջանային պայմանագրի վրա թքել ու կայծակնային թե դանդաղ ու կանխամտածված, բայց այնուամենայնիվ հարձակում սկսել՝ էս անգամ արդեն հենց Արցախի տարածքում։
Մենք մեզ դանդաղ գործող ռումբի վրա ենք նստացնելու, որ ըստ Իլհամի իշտահի կամ կարա պայթի, կամ չէ․․․ Վտանգավոր նախաձեռնություն ա իմ կարծիքով, հաշվի առնելով որ մարդը նավթ կերած սոցիոպատ ա։
Թող ես սխալվեմ։ Շատ կուզեի։
Ես էլ չեմ ուզում մեր երեխեքը մեռնեն սահմանին։ Ես խաղաղություն եմ ուզում։
Բայց եթե ինքը ռեալ ա։
Էջանիշներ