Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
Մեծ սխալ է կատարվել, Լևոնի հրապարակային խոսքը դնել ու դարձնել քննարկման առարկա:

Լևոնը լինելով հայ քաղաքական մտքի հայտնի մարդկանցից ամենախոշոր դեմքը, երբևէ չի հենվել կամ հաշվարկել իր տեսակետները ներքին սպառման համար:
Ինքը միշտ հանդես է եկել որպես խշոր արտաքին քաղաքական խաղացող: Այնքան խոշոր, ինչքան կարող է ունենալ Հայաստանը: Նույնիսկ դրանից մի քանի անգամ ավելի խոշոր:
Նա շատ լավ գիտի, որ միակ քաղաքականությունը, որը էսպես ասած բաժին է ընկնում Հայսատանին արտաքին դաշտում, դա Արցախի հարցն է, որն էլ էս 25 տարում մեր ԲՈԼՈՐ ղեկավարները վարել են փայլուն, ունենալով Լևոնի գոնե ակադեմիական ղեկավարումը:
Լևոնը-Քոչարևյանը–Սերժը Արցախի հարցում մի անխախտ թիմ են ու բոլորով միշտ խփել են ու կխեն մի մեխի:

Մյուս կողմից էլ նա շատ լավ գիտակցել է, որ ժողովուդրը ՀՀ որևէ ֆակտոր չէ, ու դեռ երկար չի լինի, ու երբևէ իր դիպլոմատիան ու քաղաքականությունը կիրառելուց չի հենվել զրոյական ուժի- ասել է ժողովրդի քաղաքական կամքի վրա:

Էնպես որ Լևոնի արտաքին դաշտում ինչ-ինչ, շատ անգամ մեզ համար անկանխատեսելի ու անհասկանալի/անընդունելի հրապարակումները քննարկելը առնվազն ջուր ծեծոցի է, քանի որ անձամբ Լևոնը դրանք հրաարակելուց երբևէ չի էլ ակընկալում որ իրա ասածը ներսում քննարկվելու է:

Իսկ ներքին սպառման համար - ինչքան ըսենց ու սրա նման պարտվողական ջուր ծեծոցին ավելի քիչ քննարկվի ու էս հարցը փակվի, էնքան լավ ա մեր բոլորի համար:
Սրա մեջ ոչ մի լավ բան չկա, իսկ վատ բաներ լիքը- որ ազերներ կան լիքը որ հայերեն կարդում են ու սա կարդալով դուխ են հավաքում որ Հայաստանում լիքը մարդ կա որ իրանցից վախում ա: Սա ազգամիջյան մակարդակում հեչ լավ բան չի, ու քո պոտենցիալ թշնամին պետք ա քեզանից նախօրոք վախենա ոչ թե դուխ հավաքի քո վախից:
Հիացած եմ մտքի թռիչքներով: Բրավո: