Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Անցուդարձի հոսքում տեսա գրառումդ, ու սրա մասին ուզում եմ մի խորհուրդ տալ։

Ասելիքներս ասել եմ արդեն։ Բայց այո, դա ինձ համար պատճառ է հեռանալու հետագա քննարկումներից, քանի որ ենթատեքստային ենթադրությունները ինձ տհաճ են։ Իսկ խորհուրդս է. թե հարգում ես հետդ բանավեճի մեջ մասնակցողներին, արտահայտվիր իրենց ասածների շուրջ, ոչ թե իրենց մոտիվացիաների։ Այլապես քո ասելիքների մեջ էլ լիքը մոտիվացիոն ենթադրություններ կարող են առաջ բերվել, ու բանավեճն էլ կվերածվի թուքումուրի։
Այդ դեպքում մի բարի խորհուրդ էլ իմ կողմից: Եթե նկատում ես մի բան, որը քո կարծիքով վատ է, դիտողությունդ արա անձնական նամակով: Երբ հրապարակային մտնում ու ուսուցչական ոճով դիտողություն ես անում, մի զարմացիր, որ պետք է սկսեմ մոտիվացիաներ փնտրեմ: Երբ դժգոհում ես մոտիվացիաների մասին գրառումից ու ասում, որ սխալ եմ քեզ հասկացել, սպասիր դիմացինիդ ռեակցիային, եթե ընդունում է իր սխալը, ու ասում, լավ սխալվել էի, անցիր առաջ, ոչ թե անցիր հաջորդ ուսուցչական ոճով գրառմանդ:

Հակառակ դեպքում ինձ չի մնում այլ ելք, քան նորից ընկնել դատողությունների գիրկը, որ դու իմ կոնկրետ տված հարցը շրջանցելու համար պատճառ բռնեցիր իմ գրառման առաջին պարբերության մեջի ոճը: