Աթեիստ-ի խոսքերից
Նախ էդ հարցին արդեն պատասխանել էի. ստացվում ա, որ հա, մինչև խաղաղություն չլինի, ներսում նորմալ վիճակ կազմակերպել չի լինում, որտև էդ պատերազմից լավ օգտվում են։
երկրորդ. ես չգիտեմ, թե որտեղից էդ «ոխերիմ թշնամուդ դիմաց դիրքերդ թուլացնես»ը։
Էն բոլոր քննարկումները, որոնք նայել եմ, որոնց ներկա եմ եղել, ենթադրում են, որ և՛ մենք էլ, և՛ իրանք զորքերը հետ ենք քաշում, ու էլ իրար հետ չենք շփվում, ոչ թե 200 մետրի վրա իրար նայեն, պարապ վախտ էլ կրակեն։
Բարեկամս որ հրաձգարան ու զենքի խանութ ունի, անձամբ չի էդ տարածքները հսկում։ Պահակ ունի։ էդ պահակը սկի միջազգային ստատուս չունի։ Բայց փողը ստանում ա, գործն էլ անում ա։
Որ ինչ որ խնդիր էլ լինում ա, ու պետք ա լինում պաշտպանությունն ուժեղացնել (օրինակ ծռերի հարձակման օրերին տենց մտավախություն կար), էլի չեն գնում ինքն ու ընկերները ընտեղ քնում։
Դիմում եմ լրիվ կողմնակի կառույցի՝ օրինակ՝ ոստիկանությանը։ Սա էլ միջազգային եսիմինչ ստատուս չունի։ Բայց իրա փողը ստանում ա, գործն էլ անում ա։
Էջանիշներ