Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով
Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը
Դժվարանում եմ պատասխանել
Աթեիստ (14.02.2017)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Աթեիստ (14.02.2017)
Դե ինչ, սկսենք: Կարող եք կարդալ կամ չկարդալ, կարող եք պատասխանել կամ չպատասխանել, ես ուղղակի իմ մասով բարձրաձայն կմտածեմ, իսկ եթե առիթ լինի՝ կխոսենք:
Վերնագիրն արդեն իսկ վանում է - հեղինակը միանգամից նրանց բոլորին, ովքեր իր հետ համաձայն չեն, մեղադրում է կեղծավորության, երկերեսանիության կամ հիմարության մեջ:Լուրջ երեւալու փորձեր, կամ ինչու չպետք է վախենալ խաղաղությունից
Իսկ ով ասաց, որ ձանձրացրել են? Խնդիրը եղել է ու մնում է ակտուալ, այլ հարց է, որ ոմանք կուզենային ամեն ինչ այդպես ներկայացնել, ինչպես գրված է հոդվածում:Հայ ազգային կոնգրեսի համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը բուռն ու կանխատեսելի բազմաթիվ արձագանքների արժանացավ։ Առանց փոշին թափ տալու՝ դարակներից դուրս բերվեցին արդեն բոլորիս մահու չափ ձանձրացրած մեղադրանքներն ու հակափաստարկները,
Դեմագոգիա - այսպես են ասում այն դեպքում, երբ ուզում են վարքաբեկել դիմացինին և ասելու բան չենունենում:եթե, իհարկե, կարելի է դրանց հակափաստարկ անունը տալ` «ոչ մի թիզ հող», «արյունով վերցրած հողը թղթով չեն վերադարձնում», «կարևորը թվերը չեն, այլ ոգին», «խնդիրն ուժերի հարաբերակցությունը չէ, այլ մեր ապաշնորհ իշխանություններն ու դիվանագետները», «1994 թ. զինադադար կնքելու փոխարեն՝ Ադրբեջանին պետք է կապիտուլյացիայի ենթարկեինք», «մենք արդեն լուծել ենք Ղարաբաղի հարցը» և այլն։ Այս պնդումներին պատասխանելը եղել ու մնում է չափազանց անշնորհակալ գործ, որովհետև դրանց հեղինակներին պատասխանները չեն հետաքրքրում։ Ժամանակակից սոցցանցային ժարգոնով ասած` այդ մարդիկ զբաղված են տրոլինգով։
Հեղինակը հեգնում է, այսինքն՝ ժխտում նման հնարավորությունը: Ես՝ չգիտեմ, քանի որ սպառիչ ինֆորմացիայի չեմ տիրապետում: Եթե հեղինակը տիրապետում է, թող փաստեր բերի կողմի ու դեմի պահով:Հնարավոր էլ չէ այդ պնդումների շուրջ նորմալ խոսակցություն ծավալել։ Օրինակ` ի՞նչ կարելի է ասել մարդկանց, որոնք պնդում են, թե 1994 թ. իսկապես հնարավորություն կար Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրելու և դառնալու հավերժական հերոսներ, բայց, չգիտես ինչու, Հայաստանի իշխանությունները որոշեցին դրա փոխարեն զինադադար կնքել։
Ես չեմ հանդիպել նման մարդկանց ու նման պնդումների:Կամ հնարավո՞ր է արդյոք, բացի անհապաղ բժշկական օգնության դիմելու խորհրդից, ուրիշ բան ասել մարդկանց, որոնք պնդում են, թե անգամ եթե տարածք ենք կորցնելու, նախընտրելի է, որ դա տեղի ունենա ոչ թե խաղաղ ճանապարհով ու փոխզիջումների միջոցով, այլ պատերազմով, այսինքն` բացարձակապես անիմաստ զոհեր տալուց հետո։
Այդպես չէ?Կոչի հեղինակները նաև չեն հոգնում ադրբեջանցիների ագրեսիվ հռետորաբանությունը մատնացույց անելուց և հիշեցնելուց, որ ադրբեջանցիները նույնիսկ Երևանի նկատմամբ հավակնություններից են բացեիբաց խոսում։
Արդեն ասացի - ԼՏՊ-ն հավատում էր այս ամենին և իրոք փորձում էր այս կերպ հարցը լուծել, ինչի համար հատուցեց պաշտոնով, իսկ վերջին երկուսն ուղղակի ձև են թափում, ոչ ավել:Թվում է` այս փաստարկին հնարավոր չէ ոչինչ հակադրել։ Բայց ինձ թույլ կտամ մի երկու հարց ուղղել դրա պաշտպաններին. դուք իսկապե՞ս մտածում եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, կամ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ովքեր նույնպես տարբեր ժամանակներում սկզբունքային համաձայնություն են տվել տարածքային զիջումներ ենթադրող լուծումների տարբերակների, այս ամենը չեն հասկանում։
Ես այդպես չեմ մտածում:Դուք իսկապե՞ս մտածում եք, որ խոսքն առանց զիջումները շահագործելը բացառող երաշխիքների, պարզապես տարածքների գնով խաղաղություն գնելու մասին է, ու որ Տեր-Պետրոսյանը կամ, ընդհանրապես, Հայաստանում բանականությունը չկորցրած որևէ մարդ կարգավորման կայունության գրավականը կարող է Ադրբեջանի բարի կամքը համարել։
Իմ կարծիքով, մեղմ ասած, հիմարություն: Նախ, սկսենք նրանից, որ իրականում խոսքն այնքան փոքր տարածքների մասին է, որ ժամանակակից տեխնիկան, ցանկության պարագայում, այն շատ արագ կարող է հաղթահարել: Այստեղ խոսքը սիբիրյան տայգաների կամ տունդրաների հսկայական տարածության մասին չէ, այլ՝ մի քանի տասնյակ կիլոմետրի մասին, որը ժամանակակից ռազմական տեխնիկան կարող է անցնել շատ արագ: Բացի դրանից, դա չի բացառում նաև հրետանա-հրթիռային հարվածի հնարավորությունը: Եվ վերջապես, եթե այս կետում որևէ մեկը կուզենա ինձ հակադարձել, առաջարկում եմ վերցնել քարետզը և կոնկրետ տարածքների վրա ցույց տալ, թե որ տարածքների զիջման հարցին առաջացած ապառազմականացված գոտու մասին է խոսքը, որը կարող է մեզ այս առումով երաշխիք լինել:Եվ այսպես, առաջին երաշխիքը, որը հայկական կողմը միշտ պահանջել է ու, վստահ եմ` շարունակում է պահանջել, այն է, որ զիջվելիք տարածքները պետք է վերածվեն ապառազմականացված գոտու։ Նման գոտու ստեղծումը նշանակում է, որ Ադրբեջանն ի վիճակի չի լինի կայծակնային արագությամբ ուժեր կենտրոնացնել և հարձակում սանձազերծել Արցախի դեմ։ Որևէ հարձակում անպայման ենթադրելու է զինված ուժերի, այդ թվում՝ ծանր տեխնիկայի անցում ապառազմականացված գոտու տարածքով, ինչը ժամանակ ու հնարավորություն կտա հայկական կողմին զինված ուժերը մարտական պատրաստության բերելու և հարձակմանը դիմակայելու նպատակով մոբիլիզացիա սկսելու։
Հիմարություն - խաղաղապահները երբեք և ոչ մի տեղ էլ ոչինչ չեն փոխել: Ռուանդան վկա: Ու նաև, խաղապահ ուժերը ներկա են լինում որոշակի քաղաքական կոնսենսուսի առկայության դեպքում, որը կարող է լինել, կարող է նաև... չլինել: Իսկ եթե չեղավ, իսկ եթե թողեցին ու գնացին, ինչպես Ռուանդայում? Ի դեպ ասած, նույն Հարավային Օսեթիայի խաղապահների պահը ավելի շատ խոսում է այդ ինստիտուտի անօգուտության մասին, քանի որ, պարզ է, ցանկացած լուրջ հարվածի խաղաղապահները չեն դիմանա: Հեղինակն ակնարկում է, որ, եթե <խաղաղապահներին նեղացնեն>, նրանց <տերերը> գործի կանցնեն, իսկ ես կասեմ - նրանց տերերը գործի կանցնեն ցանկացած դեպքում, բայց միայն եթե - ունենա շահ: Այսինքն, եթե նույն ՌԴ-ն շահ ունենա, առանց խաղաղապահների էլ կմասնակցի մեր կողմում ու կօժանդակի, շահ չունեցավ, մի գումարտակ խաղաղապահ էլ կորցնի Ղարաբաղում, տեղից չի շարժվի:Երկրորդ, ապառազմականցված գոտում կտեղակայվեն խաղաղապահ ուժեր ու միջազգային դիտորդներ, որոնք կկարողանան արձանագրել որևէ խախտում Ադրբեջանի կողմից` դրանից բխող բավականին լուրջ հետևանքներով։ Կարող են առարկել, թե այդ նույն միջազգային ուժերը, որ կարգավորման դեպքում դիտորդներ պետք է տրամադրեն, արդեն քանի տարի է՝ որդեգրել են չեզոքության պրակտիկան ու միշտ խուսափում եմ մեղավորին մատնացույց անելուց։ Սա թույլ առարկություն է, որովհետև կարգավորումից հետո նրանք շահագրգռված են լինելու ոչ թե չեզոքություն, այլ կայունություն ապահովելով, ինչը ենթադրում է միանգամայն այլ շահեր ու վարքագիծ։ Կարող են նաև առարկել, որ խաղաղապահները ոչինչ էլ չեն կարողանա զսպել, ինչպես այս հարցին առնչվող մի բանավեճի ժամանակ պնդել էր ֆեյսբուքյան մի օգտատիրուհի` օրինակ բերելով Ռուանդայում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ճակատագիրը 1994 թվականին։ Սա նույնպես թույլ առարկություն է։ Ճիշտ է, իհարկե, որ որոշ դեպքերում խաղաղապահներն աչքի չեն ընկել արդյունավետությամբ, ինչպես Ռուանդայի դեպքում։ Բայց նրանց արդյունավետության մակարդակն ինչ-որ հաստատուն իրողություն չէ։ Այն կախված է խաղաղապահների մանդատից, այդ մանդատն ստանձնած պետությունների ուժից ու հեղինակությունից, ինչպես նաև կարգավորման արդյունքում ձևավորված ստատուս քվոն պահպանելու նրանց շահագրգռվածությունից։ Ռուանդայում ձախողված խաղաղապահ առաքելությունը նման առաքելության միակ կամ նույնիսկ ամենաներկայացուցչական օրինակը չէ։ Վերոհիշյալ ֆեյսբուքյան օգտատիրուհին ու նրա մտավախությունը կիսողները կարող էին հիշել նաև, ասենք` Հարավային Օսեթիայի ռուսական խաղաղապահ առաքելությունը, ինչն, իմ կարծիքով, ավելի քան արդյունավետ էր։
Վերջին խմբագրող՝ Lion: 14.02.2017, 21:16:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Գաղթական (15.02.2017)
Հուզիչ էր - իրոք զարմանում եմ, որ ժամանակակից աշխարհում նման բան գրողն իրեն քաղաքագետ է համարում: Հագրելիս, կարող եմ ուղղակի տասնյակ օրինակներ բերել, երբ նույն այդ միջազգային իրավունքի վրա ուժեղ կողմն ուղղակի թքած է ունեցել, իսկ ողջ աշխարհն էլ ուղղակի շփոթված փնթփնթացել է կամ աչք է փակել: Այ քեզ բան, այ քեզ միտք, մնում է պնդենք, որ Սևրի դաշնագիրը կյանքի կոչեն, ընդ որում դա ոչ թե ուղղակի դաշնագիր էր՝ այլ, իրավարար վճիռ - ինչու այն կյանքի չի կոչվում??? Կներեք, չեմ կարող ասել, սա ուղղակի մանկամտություն է:Երրորդ, քանի որ ապառազմականացված գոտին ամրագրված պետք է լինի միջազգային պայմանագրով և ունենա միջնորդների երաշխիքները, դրա խախտումը գործի կդնի միջնորդների համապատասխան պարտավորությունները` որոշակի սանկցիաների, չի կարելի նաև բացառել` հայկական կողմին ռազմական օգնության կամ հայկական կողմի օգտին անմիջական ռազմական միջամտության տեսքով։
Հուզվեցի, իրոք հուզվեցի - casus belli, կոպիտ խախտում - ու ոչինչ, որ էդ կոպիտ խախտումն ու casus belli-ն վաղուց ի վեր գործի մեջ են, հարգելիս, մեր երկիրը վաղուց ի վեր գնդակոծվում ու հրետակոծվում է ու որևէ մեկը ոչ մի միջազգային արձագանքից չի վախենում: Լուրջ չի...Չորրորդ, միջազգային պայմանագրով ամրագրված ապառազմականացված գոտու դեմ որևէ ոտնձգություն պարզ խոստման դրժում չի լինի, այլ միջազգային պայմանագրի կոպիտ խախտում։ Իրականում դա նույնիսկ կոպիտ խախտում անվանելը նրբասացություն է։ Զինված մուտքն ապառազմականացված գոտի համարվում է ագրեսիա, անկախ այն բանից, որ խնդրո առարկա գոտին տվյալ պետության սուվերեն տարածքում է։ Իսկ դա նշանակում է, որ ագրեսիայի զոհը կարող է դա համարժեք ռազմական պատասխանի արդարացում (casus belli) համարել՝ առանց բացասական միջազգային հետևանքներից վախենալու և նույնիսկ միջազգային աջակցության ակնկալիքով։
Այսինքն ինչ? Դիրքերը տանք, որ հետո ընդամենը օրինական հիմքով կռվի գնանք? Այ քեեեզ բաաանն: ՀՀ-ն այսպես թե այնպես ԼՂՀ անվտանգության երաշխավորն է, դե-յուրե, դե-ֆակտո և բարոյական մակարդակում: Ու մենք թքած ունենք ու պիտի թքած ունենանք ամեն մի միջազգային երևույթի վրա, որը մեզ իրավունք չի տա կամ կարգելի օգնել արցախահայությանը: Անիմաստ կետ էր:Հինգերորդ, քանի որ ապառազմականացված գոտու դեմ ոտնձգության դեպքում Հայաստանը կարող է ունենալ և պետք է ունենա պայմանագրով ամրագրված ռազմական միջամտության իրավունք, և քանի որ նման միջամտությունը կլինի ագրեսիայի զոհի կարգավիճակով, Հայաստանը կարող է նաև աջակցություն ակնկալել ռազմական փոխօգնության հայ-ռուսական պայմանագրի շրջանակներում։
Դեմոգոգիայով մի զբաղվիր, հարգելի հեղինակ, այլ պարզ խոսիր: Այսպես թե այնպես, հարցը լուծում է շահը, իսկ դու, տես, առաջարկում ես մեզ, դիրքերը հանձնել, հետո, նա վսյակի սլուչայ, հույս դնել այն բանի վրա, որ սրա կամ նրա շահը մեզ կպաշտպանեն: Եղբայր, նույն այդ շահը մեզ կպաշտպանի կամ չի պաշտպանի առանց դրա էլ, էս ինչ մի մոտեցում էր, այ քեզ բան?Վեցերորդ, եթե նույնիսկ այդ պայմանագիրն ու դրա իրավական պարտավորությունները մի կողմ դնենք, դժվար չէ պատկերացնել, որ կարգավորումից հետո ադրբեջանական ագրեսիան բուն Արցախի, առավել ևս՝ Հայաստանի դեմ, լրջորեն կբախվի այս ռեգիոնում դերակատարություն ունեցող որոշ պետությունների շահերին։ Ասվածը նույնիսկ Թուրքիային է վերաբերում, էլ չեմ խոսում Ռուսաստանի ու Իրանի մասին, որոնք ոչ միայն նման շահ չունեն, այլև Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիան անկասկած կդիտեն որպես սեփական կենսական շահերի դեմ ուղղված ոտնձգություն։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ այստեղ խոսքը մեր նկատմամբ ջերմ վերաբերմունքի ու սիրո մասին չէ, ոչ էլ նույնիսկ պայմանագրային պարտավորությունների, այլ հենց այդ պետությունների կենսական շահերի։ Եվ այստեղ բացարձակապես որևէ նշանակություն չունի այն փաստը, որ ռուսներն, ասենք` Ադրբեջանին զենք են վաճառել կամ որ 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ մեզ անվերապահ աջակցություն չեն հայտնել։ Տարբերությունը չեմ բացատրում՝ ընթերցողի նկատմամբ հարգանքից ելնելով։
Հուզիչ էր՝ կրկնակի: Այս հեղինակը բայց ինչ մի լուսավոր հավատ ունի միջազգային կազմակերպությունների ու կառույցների վրա, իսկական մանկական մի անմեղություն է, խոսքեր չունեմ: Հարգելիս, Ադրբեջանը հիմա արդեն իսկ խախտել է բոլոր սահմանափակումները և անարգել զինվում է, ով է իրեն ինչ ասում?Յոթերորդ, հետագա ագրեսիան բացառելու երաշխիք կարող է լինել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպառազինությունների կրճատման պայմանագիրը։ Դա կարելի է անել՝ հատկապես աչքի առաջ ունենալով հարձակողական գործողությունները դժվարացնելու կամ բացառելու, միաժամանակ՝ պաշտպանվելը հեշտացնելու նպատակը։
Ամեն - իսկ հիմա, հարգելի հեղինակ, ուզում ես ես քեզ պատմությունից այնքան օրինակ լցնեմ վրեդ, որ հաշտությունները ոչ մի բան էլ չի նշանակում, որ քեզ վատ զգաս? Հեղինակ ջան, գիտես քանի անգամ են <Հաշտությամբ> և նույնիսկ <Հավերժական հաշտությամբ> ավարտել իրենց պատերազմները Բյուզանդական կայսրությունն ու Սասանյանների տերությունը? Գիտես, թե նույն կերպ ինչքան են կռվել ու <հաշտվել> Օսմանյան սուլթանությունն ու Սեֆյանների շահությունը? Տեղյակ ես Առաջին համաշխարհայինց հետո թվում է թե բոլոր երաշխիքների կնքմամբ կնքված հաշտությունը փաստացի ու իրավաբանորեն ինչքան տևեցեց: Եղբայր, դու պատմությունից դպրոցում ինչ ես ստացել?
Հեքիաթ և ոչ կոռեկտ անալոգիա: Իրականում ոչ թե հաշտությունն ինչ որ հեքիաթային մի ուժ ուներ, այլ ուղղակի Իսրայելը ուժով ստիպեց իր հետ հաշվի նստել և հետ կանգնել իր վրահարձակվելու գաղափարից:Համեմատեք, օրինակ, Իսրայելի հարաբերությունները Եգիպտոսի հետ 1948-ից մինչև 1978 թ. ընկած ժամանակաշրջանում, և նույն երկրների հարաբերությունները 1978 թվականից հետո, կամ, մի կողմից՝ Իսրայելի ներկա հարաբերությունները Եգիպտոսի ու Հորդանանի հետ, մյուս կողմից` նույն երկրի հարաբերությունները Լիբանանի ու Սիրիայի հետ։
Ընտիր փաստարկա - ու դրա էրեսից էս տղեն մեզ առաջարկումա ազգովին գուխներս դնել կացնի տակ: Հզորա...Կարող են առարկել, թե նույնիսկ նման հաշտությունները 100 տոկոսանոց երաշխիք չեն նոր հակամարտություններից խուսափելու համար։ Բայց ինչպես ամերիկյան հայտնի ասացվածքն է ուսուցանում, այս աշխարհում 100 տոկոսանոց են միայն մահն ու հարկերը։
Հերթական մի հեքիաթ - ու զարմանում եմ, որ նման մարդիկ ոչ միայն <քաղաքագետ> են կոչվում, այլև հավակնություններ ունեն ապագան մոդելավորել: Հարգելիս, մի քանի մետր տարածք ձեռք բերեց Ալիևը 800 լեշի ու 2.000 վիրավորի գնով, երկրում սկսեց շեփորահարել, թե, տեսեեեք, ազատագրեեեցցցի, էս արի, էն արի: Ու հիմա, մենք, ասեն 5 շրջան հետ ենք տալիս ու... իր դիրքերը թուլանում են? Չեմ կարող ինձ չզսպել ու չհարցնել, եղբայր, դու հո քաղաքագետի դիպլոմդ փողով չես առել?Պնդել, թե 1948-1978 թթ. ժամանակաշրջանի եգիպտա-իսրայելական հարաբերությունների ու այդ երկրների` 1978 թ. հաշտության պայմանագրին հաջորդած ժամանակաշրջանի հարաբերությունների միջև ահռելի տարբերություն չկա, պարզապես ծիծաղելի է։ Այս համատեքստում արժե անդրադառնալ այն վստահ պնդմանը, թե կարգավորումն ավելի կկոշտացնի Ադրբեջանի դիրքորոշումը։ Պակաս հավանական չի կարելի համարել այն սցենարը, որ խաղաղ կարգավորումն Ադրբեջանում խաղաղության էլեկտորատի համար քաղաքականապես կհեշտացնի համարձակ լինելը՝ միևնույն ժամանակ համալրելով այդ էլեկտորատի շարքերը,
Հերթական <հանճարեղությունը>: Այսինքն, ժողովուրդ, մենք Ադրբեջանին հող ենք տալիս ու, դրանից հետո դա <Ադրբեջանի համար շատ ավելի վտանգավոր ու անհեռանկար է դառնալու, քան հիմա է>: Այ քեզ տրամաբանություն??! Մեկ ուզում եմ զարմանալ, մեկ ուզում եմ հեղինակի մասին վատ կարծիք կազմել, մեկ էլ մտածում եմ, դե... հմի տղեն զակազա ստացել պապիի հիմարությունն արդարացնելու, ինչ մեղադրես?հատկապես՝ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, և ես սա հատուկ ուզում եմ շեշտել, որ իրականում ագրեսիան` կարգավորումից հետո, Ադրբեջանի համար շատ ավելի վտանգավոր ու անհեռանկար է դառնալու, քան հիմա է։
Սաֆարովին հերոսացնողները վկա, դու ճիշտ ես!Գոնե չի կարելի որպես աքսիոմատիկ ճշմարտություն ընդունել այն պնդումը, թե բոլոր ադրբեջանցիներն առավոտից իրիկուն տրված են Երևանն ու Ստեփանակերտը արյան ծով սարքելու անուրջներին, ու որ նրանց դիրքորոշումներն ընդհանրապես կախված չեն քաղաքական իրողություններից։
Այո, ու նման վստահությամբ էլ գնա Ադրբեջան: Ես վստահ եմ, եթե երեկոյան Բաքվում, առանց ԶԼՄ-ների ուշադրության ման գաս, քեզ այնտեղ ոչինչ չի լինի...Այո, անվիճելի է, որ նրանց մոտ բավականին տարածված են հակահայկական տրամադրություններն ու ատելության հռետորաբանությունը, բայց չի կարելի մոռանալ, որ նրանք պատերազմում պարտված կողմ են, իսկ նման դրսևորումները պարտությունների համարյա անբաժան ուղեկիցն են։ Ես վստահ եմ, որ կարգավորման ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելու լուրջ քայլերին զուգահեռ՝ այդ տրամադրություններն Ադրբեջանում զգալիորեն կնվազեն։
Եղբայր, քո էս սաղ գրածը կապ չունի իրատեսության հետ, թարգիր:Եվ այսպես, խաղաղ կարգավորման դեմ բերված՝ առաջին հայացքից իրատեսություն քարոզող փաստարկը, թե զիջելու դեպքում մենք դատապարտված ենք, իրականում ոչ մի կապ չունի իրատեսության հետ։
Էս ով էր, ախպեր, էս... ինչ էր??Արման Գրիգորյան
Քաղաքագետ
Վերջին խմբագրող՝ Lion: 14.02.2017, 21:04:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Գաղթական (15.02.2017)
Ա՜խ Չալարեցի, կարդացի։ Մհեր, դու իսկապես կարծում ես, որ հինգերորդ դասարանի սանի ժրաջանությամբ հերթով պարբերությունները մեջբերելը, «հիմարություն է» ապա նույն հինգերորդ դասարանի մակարդակի մի բան գրելը հոդվածի լուրջ հակադարձում, այն էլ ջախջախու՞մ է
Ցավոք գրածներիդ մեջ չկար բան, որով արժեր խորանալ ու բանավիճել։ Գնա օֆիսդ աշխատացրու, եղբայր
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վերջ, եղբայր, չկար բանավիճելու, բան չունեմ ասելու՝ նման պատասխանն էլ է պատասխան: Սա թող մնա, քո գրածն էլ թող մնա, մարդիկ կկարդան, իրենց կարծիքը կկազմեն:
Ես կողմ եմ ժամանակ ձգելուն, բայց ոչ որպես ինքնանպատակ, այլ, որպեսզի այդ ընթացքում ուժեղանանք: Առաջինն արվեց, երկրորդը՝ այնքան էլ չէ...
Վերջին խմբագրող՝ Lion: 14.02.2017, 21:13:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Գաղթական (15.02.2017)
Հանրապետականի ցուցակը ղեկավարում ա «ազգ-բանակ» կոնցեպտի հեղինակ Վիգեն Սարգսյանը։ Սա գրում եմ, արպեսզի հստակ հասկանաք առաջիկա ընտրությունների առանցքը։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժամանակ ձգում են, եթե ժամանակը քո օգտին ա աշխատում։
Բայց սա խելացի մարդկանց ա վերաբերում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Եղբայր, լուրջ չե՞ք հասկանում, որ ժամանակ ձգելն ու ընթացքում ուժեղանալն, ու ժամանակ ձգելն ու ընթացքում թուլանալը իրարից տարբերվում են ոչ թե ընդամենը մեկ կետով, այլ տրամագծորեն հակառակ գործողություններ են։
Հիմա մենք ժամանակ ենք ձգում, որի ընթացքում մենք թուլանում են, հակառակորդը՝ ուժեղանում։ Դու ասում ես ես դրան կողմ եմ։ Կողմ ես ինչի՞ն։ Ինչքա՞ն պիտի թուլանանք, որ էլ կողմ չլինես։
Ես առաջարկում եմ ժամանակ ձգել, ընթացքում ուժեղանալ: Երկրորդի համար պետք է ունենալ ամուր դեմոկրատական ինստիտուտներ և հզոր տնտեսություն: Ինքս անչափ ցավում եմ, որ մենք ոչ միայն այս 25 տարին այդ առումով լավ չօգտագործեցինք, այլև չենք ուզում ուղղել իրավիճակը նաև ապագայում, բայց չէ որ մենք բաց ենք թողնում բացառիկ, ոսկու պես թանկ ժամանակը:
Եղբայր, ինձ թվում է, դու երկու անհամեմատելին համեմատում ես: Խաղաղությունը հողեր տալու գնող մեզ ոչ խաղաղություն կբերի, ոչ էլ ներկա, առկա խնդիրների լուծում, այլ ավելի կծանրացնի իրավիճակը: Կրկնում եմ, մեր երկրի առաջընթացի արգելակը ամենևին էլ Արցախն ու պատերազմական այս վիճակը չէ ու պետք չէ, անուժ լինելով ներքին ուժերով ինչ որ բան փոխել, փորձ կատարել հողեր տալու գնով ինչ որ բանի հասնել: Հասնողը կհասնի առանց հողեր հանձնելու էլ:
Վերջին խմբագրող՝ Lion: 14.02.2017, 21:46:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Quyr Qery (16.02.2017), StrangeLittleGirl (15.02.2017), Գաղթական (15.02.2017), Տրիբուն (14.02.2017)
Ճիշտ ա․․․․ բայց ձեր ասած այլընտրանքը հետևյալն ա․ Մենք այլևս ժամանակ չենք ձգում, բայց մեկա էլի շարունակում ենք թուլանալ, հակառակորդը էլի շարունակում ա ուժեղանալ։ Այսինքն, էտ «մենք թուլանում ենք, իրանք ուժեղանում են»-ը մշտական ֆակտոր ա, ու ոչ մի կերպ փոխզիջելով չի վերանում։ Այսինքն հարցի լուծումը հետևյալ բանաձևում ա․ «մենք պետք ա սկսենք ուժեղանալ»։ Թե ոնց, ինչ միջոցներով, որքան ժամանակում, էտ արդեն ուրիշ հեքիաթ ա։
Հիմա ես էլ քեզ սենց հարց եմ տալիս ․․․․Եղբայր, լուրջ չե՞ք հասկանում, որ ժամանակ չձգելը սենց թուլացած վիճակում հավասարազոր ա կատաստրոֆային։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 14.02.2017, 21:53:
Lion (14.02.2017), Quyr Qery (16.02.2017), StrangeLittleGirl (15.02.2017), Գաղթական (15.02.2017)
Ամեն դեպքում, էս թեման Չուկիտո ջան, որ բացել ես գալող ընտրությունների լույսի ներքո, քանի որ ՀԱԿ-ի լոզունգը «խաղաղությունն» ա լինելու (յանի մենք պատերազմ ենք ուզում սաղս, մենակ իրանք խաղաղություն են ուզում) հեչ ակտուլ չի, մի պարզ պատճառով․ հակառակ կողմը, որի հետ ուզում ես խաղաղություն կնքել, բացարձակ տրամադրված չի քո հետ խաղաղության։ Ուզում ես 7 շրջան զիջի, ուզում էս՝ 17: Ինչքան էլ որ ՀԱԿ-ը, Լևոնը կամ կոնկրետ դու, զոռ տաք սութի քաղաքագիտական տերմիններին «բանակցային գործընթաց» և այլն, դրանք սաղ օդի մեջ խոսքեր են՝ զրո գործնական նշանակությամբ, մի քանի պարզ լոկալ ու գլոբալ պատճառներով, որի մասին էս պահին ծավալվելու հավես չկա։
StrangeLittleGirl (15.02.2017), Վիշապ (15.02.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ