Ախպերս, կռիվ անելու հավես չունեմ, մանավանդ իզուր տեղը - ես ձեր ցանկացած ու ամենաուժեղ տեսաբանին էլ բանավեճում կջարդեմ, եթե ես հողհանձման գաղափարով դեմս գա, ուղղակի իմաստ չեմ տեսնում՝ ես իրեն կջարդեմ, կգնամ իմ գործին, մի ինչ որ մեկը քաղաքական դիվիդենտ կշահի: Եթե լինեի ակտվ քաղաքականության մեջ, ձեր էս դիրքորոշումից քարը քարին չէի թողնի, բայց հիմա... Այնպես որ առանձնապես մի գլուխ գովի, թե ես վախեցա
Փոխզիջում կոչված, հայկական կողմի պարագայում, ոնց էլ պտտվես, Արտակ ջան, հողհանձնում է ենթադրում: Դու հանձնում ես հող, ուշադիր, իսկ քեզ տալիս են խոսք - զգում ես տարբերությունը` hող խոսքի դիմաց, հող-խոսք: Ու այդ պարագայում ոչ մի երաշխիք չկա, թեկուզ իրենց Ալլահն էլ էդ խոսքը, տա, որ մի օր Ալիիևը կամ մի ուրիշ լիդեր չի կանգնի, ասենք մի հանրաքվե չի կազմակերպի ու չի ասի. <Գիտեք, հարգելի հայեր ու միջազգային հանրություն, պարզվեց, ժողովուրդ այլ կարծիքի է, սխալ ենք արել, որ ժամանակին համաձայնել ենք... խոսք տալ, հետ ենք վերցնում մեր խոսքը, կներեք... ստացվեց, կներեք>: Ու ինչ ես անելու? Միջազգային ուժեր ես կանչելու, որ քո հին դիրքերը հետ տան? Չէ, իրոք, Արտակ ջան, ինչ ես անելու? Պատասխանիր խնդրեմ:Ինչ վերաբերում «հողհանձնմանը», ապա գլուխդ պատին ես տալիս, պատն էլ հետադարձ գլխիդ: Եթե դու ունակ չես փոխզիջումը հողհանձնումից տարբերելու, ապա քո հակալևոնական քարոզչությունը ընդամենը անգրագետ քարոզչություն ա, որի իրավունքն ունես, բայց դժվար դա օգուտ տա քո նպատակներին
Ավելին ասեմ, եթե Ալիևը իր ներքին նման քաղաքականությունը շարունակի, չեմ բացառում, որ իրեն գահընկեց կանեն: Իսկ հիմա պատկերացրու, գալիս է մի ոմն Բաշբոզուկով ու հայտարարում է. <Ղարաբաղ բիզմիդիռ, Ալիևը հանցագործ էր, նա ծախեց Ղարաբաղը, ոչ մի համաձայնություն հայերի հետ, ոչ մի Ղարաբաղի ճանաչում, հետ տվեք մեր սահմանները> ու կրկին - ինչ ես անելու, գրոհելու ես քո նախկին դիրքերը, որտեղից քեզ վրա կրակելու են, դե դանիական կոնտինգենտ ես կանչելու, որ քեզ պաշտպանի?
Սենց գլոբալ բաներ, էլ չասած մանրուքների մասին, որ, իրոք, բանակցում են նրա հետ, ով ուզում է բանակցել, զիջում են նրան, ով դրսևորում է բարի կամք: Եվ վերջապես, մեր երկրի խնդիրն ու նրա առաջընթացի արգելակը ամենևին էլ Արցախի խնդիրը չի, եկեք էս կուտը չուտենք: Արցախը մեզ չի խանգարում մեր ներքին խնդիրները լուծենք, ցանկություն լինի:
Արտակ ջան, ուզում եմ մի փոքրիկ պատմություն հիշեցնել քեզ Նապոլեոնի հետ կապված.
Իտալական արշավանքի վերջում ու հատկապես Մարենգոյից հետո, երբ ավստրիական զորքերը արդեն գլխովին ջախջախվել էին ու սպառնալիք էր կախված արդեն նույնիսկ բուն Ավստրիայի վրա, Կոբենցլը՝ XVIII դարի լավագույն դիվանագետներից մեկը, ժամանում է Բոնապարտի հետ բանակցությունների: Ամեն ինչի մասին պայմանավորվում են ու վերջում Կոբենցլը փորձում է հանրապետական գեներալից ևս գոնե մի ինչ որ բան պոկել և, առաջարկում է, որ, այս ու այս տարածքների զիջման դիմաց Ավստրիական Հաբսբուրգների կայսրությունը (հլը տես ոնց է հնչում, է) պատրաստ է ճանաչել Ֆրանսիայի Հանրապետությունը: Դրան ի պատասխան հետևում է Մեծն Կորսիկացու սրի պես հատու ապտակ-պատասխանը. <Ֆրանսիայի Հանրապետությունը ձեր ճանաչման կարիքը չունի: Ֆրանսիայի Հանրապետությունը փայլում է ինչպես մի մեծ ադամանդ և վայ նրան, ով չի նկատի այդ փայլը>:
Հիմա մեր դեպքում՝ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է, աշխարհի ուժեղները դե-ֆակտո այն ճանաչել են, իսկ դե-յուրեն էլ կգա ժամանակի հետ: Աշխարհի թույլերի ճանաչումը մեզ պետք չէ, վերջին հաշվով կճանաչի մեզ Բուրկինաֆասոն թե ոչ, մի տեսակ այնքան էլ չի հուզում: Կճանաչի Ադրբեջանը, հիանալի է, չի ճանաչի... տես վերևում՝ Նապոլեոնի խոսքերը:
Էջանիշներ