Քանի ակումբը լռակյաց ա, մատներս էլ քոր են գալիս, մի նոր թեմա բացեմ Չգիտեմ ճիշտ էր այս բաժնում, թե լավ կլիներ թեմատիկ օրագրերում, բայց լավ կլիներ քննարկելու հնարավորություն էլ լիներ։ Թե մոդերները ուրիշ կարծիքի են, խնդրում եմ տեղափոխեք։
Ուրեմն... հարցը հետևյալն է. որտե՞ղ կուզենայիք լինել հենց այս պահին։ Եթե կուզենայիք լինել նույն տեղում ինչ կաք, դա էլ է ընդունվում որպես պատշաճ պատասխան։ Հա, ու լավ կլիներ մի քիչ հիմնավորեիք, նույնիսկ եթե դա «որևհետև՛» տիպի է։ Դե ուրեմն գնացինք։
Այս պահին կուզեի լինել... Վերնաշենում... որ ոտքով քայլեմ Սպիտակավոր, ու տեղ հասնելուց հետո նստեմ հանգիստ ու մտածեմ...
Իսկ դուք ո՞ւր կուզեիք այս պահին լինել։ («ջանդամի գյոռումը» չի ընդունվում )
Էջանիշներ