ivy (23.02.2017)
«Օտարը»-ը Բարեկամինն է․․․ երիտասարդ աղջիկ, այլմոլորակային (հա դե մեր համար այլ մոլորակի նման մի բան է էլի իր բնակավայրը )։ Մնացածը չեմ բացահայտում, որ չնեղվի․․․
«Թեյ, ամերիկանո, լատե, գինի» -ն Բյուրինն է․․․ սխալներն էլ միտումնավոր են, որ մեզ հետքից գցի, ինչպես նաև սկանդինավյան անունների փոխարեն «գերմանական» անունների ընտրությունը։ Ուրախ եմ որ իր «Սուրճ ու կոկա-կոլա»-ն հարստացավ նաև գինով։ Կարծես Տիկոյից ազատված աչոնիկը հիմա քամինգ ութից հետո տառապում է Լենա-Սոֆիով։ Գինին էլ ցույց է տալիս, որ արդեն ալկոհոլի տարիքի չափ հասունացել է։ Բյուր ջան, սպասում ենք տրիպտիխդ եզրափակող երրորդ պատմվածքիդ։
Էս ինչ անսլուխ ես Ախր էս պատմվածքում կան բաներ, որոնք ես ընդհանրապես չեմ օգտագործում գրելիս: Մասնավորապես, երրորդ դեմքով անանուն կերպար ունենալն ինձ համար ամենամեծ ստեղծագործական «չի կարելիներից ա»:
Օտարն անհնար ա Բարեկամինը լինի, ինքը շատ ավելի լավ ա գրում ու շատ ավելի հասուն մարդ ա: Իսկ էդ պատմվածքից ոչ հասունությունն ուղղակի ճչում ա:
Որտև խառնվում են իրար կերպարները: Եթե ստեղծագործության մեջ կա մեկից ավելի կերպար, ապա պետք ա հնարավոր լինի իրանց վրա հղում անել առանց երկիմաստության: Անգլերենում կարելի ա հանգիստ դա անել he/she դերանուններով, երբ կերպարները տարբեր սեռի են ու մենակ երկուսն են: Բայց հայերենում մեկից ավելի կերպար ունենալիս շատ կարևոր ա ամեն մեկին տարբերակիչ հղում անելը (պարտադիր չի անուն, բայց որևէ տարբերակիչ բան պետք ա): Իսկ տվյալ գործում գլխավոր գործող անձը սկի դերանունով չի հղվում: Ի դեպ, սրանում համոզվեցի, երբ մի անգամ մի կոնկրետ պատմվածք տպագրելիս խմբագիրն ինձ ասեց, որ հանեմ կերպարի անունը: Հանեցի, հասկացա, որ սաղ խառնվում ա, հետ բերեցի անունը: Չեմ բացառում նաև, որ էս գործի հեղինակն էդ նույն խմբագրի ձեռի տակով անցել ա:
Շինարար (23.02.2017)
Էս վերնագրեր ընտրելուց ոնց որ երկուսի ֆանտազիան էլ սղություն ա արել
SWTS
Վերջին խմբագրող՝ ivy: 23.02.2017, 20:02:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ