Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Սա դեռ, կոպիտ ասած, հեչ հայտնի չի։ Բավականաչափ տվյալներ չկան, որ պնդենք, թե մի 10 տարի հետո սա չի բերի ավելի մեծ թոհուբոհության, այն աստիճանի, որ Դանիան համարվի արևմտյան աշխարհի ռադիկալների սեյֆ հեվեն։

Վերը նշածս ռեալ-պոլիտիկության տեսանկյունից հետաքրքիր մոդել եմ համարում, բայց, միևնույն է, շատ զգույշ է պետք լինել... ու կարծես՝ են։ Իսկ ներել-մերելու հարց այստեղ չկա էլ։ Խնդիրը ոչ թե մարդասիրական հասարակություն կառուցելն է, այլ սուր ախտի դիմացը առնելը։
Տենց վտանգ չկա, որովհետև ինչքան գիտեմ, ծրագիրն արդեն դադարեցրել են, բայց սկսել էին բավական վաղուց, նենց որ պտուղներն արդեն երևում են:
Բայց դե Դանիայում մի այլ կարգի իսլամաֆոբիկ ալիք ա բարձրացել վերջին երկու տարիների ընթացքում: Նենց որ, եթե էդ մի քանիսին օրհուսյան մոդելով «փրկել» են ուրիշներին ռադիկալացնելուց, դա դեռ չի նշանակում, որ ռադիկալիզացիա չի գնում ստեղ: Էս կարգի քսենոֆոբիայի պայմաններում քիչ ա մնում՝ ես ռադիկալիզացվեմ, ուր մնաց՝ մահմեդական ընտանիքներում մեծացած, փոքրուց մեղմ ասած ոչ դրական վերաբերմունքի արժանացողները չռադիկալացվեն: