User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Երկրորդ շանս

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երկրորդ շանս

    Բոլորն էլ սխալվելու «իրավունք» ունեն..
    Մարդն արժանի է երկրորդ (երրորդ/չորրորդ ...) շանս ստանալուն..
    Եթե ապտակել են մի այտիդ, մյուսը դեմ տուր..

    Այո, հումանիզմը վեհ գաղափար է:
    Այո, ներելու և/կամ ներողություն խնդրելու փիլիսոփայությունը բոլորին չէ, որ հասու է..

    Բայց արդյո՞ք ցանկացած արարք է, որ ներել է կարելի..
    Արդյո՞ք ցանկացած մարդ է, որ երկրորդ շանսի է արժանի..

    կարծում եմ՝ մեծամասնության համար առաջին տրամաբանական պատասխանն «այո» է:
    բայց ամեն ինչ մի քիչ ավելի է բարդանում, եթե գիտակցում ես, որ, շատ դեպքերում, դու էլ ես այդ քո «այո»-ով որոշակի պատասխանատվություն վերցնում քեզ վրա..
    ասենք եթե դու քենզնից թաշկինակ գողացողին, բռնելուց
    հետո, ներես ու բաց թողնես ու նա 1ժ հետո մեկ ուրիշի ամբողջ ունեցվածքը թալանի, ուրեմն չէ՞ որ այդտեղ քո մեղքի չափաբաժինն էլ կա (իսկ գուցե քո ներումն իրեն ավելի՞ քաջալերեց)..

    իհարկե՝ այստեղ պիտի փաստենք, որ մեր մեծահոգությունն ու ներելու ընդունակությունը միշտ չէ, որ զուգահեռ է քայլում «մեղավոր»-ի զղջման ու ներումի հայցման հետ..
    (սա շատ կարևոր նրբություն է)


    Սա հարցի մի մասն է, որ առաջարկում եմ քննարկել այս թեմայում:

    Իսկ մյուս մասը.

    Պատկերացնենք, թե մենք չենք սպասում «մեղավոր»-ի զղջմանը կամ դրա ակնհայտ նշաների ցուցադրմանը ու առաջինն ենք քայլ անում՝ ներելով նրան (մեջներս խղճմտանք արթնացավ, առաջնորդվեցինք հումանիզմի/ներողամտության/.., կամ այլ վեհ գաղափարով և այլն)..
    Սա միամտությո՞ւն է, թուլությո՞ւն, թե՞ մեծություն ու մարդասիրություն..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (12.02.2017), Chilly (12.02.2017), Sambitbaba (12.02.2017), Աթեիստ (12.02.2017), Ուլուանա (12.02.2017), Ռուֆուս (12.02.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երկրորդ երեխան
    Հեղինակ՝ anslov, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 04.03.2017, 17:41
  2. Երկրորդ մասնագիտություն
    Հեղինակ՝ Askalaf, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 17.06.2010, 17:40
  3. Ինչպես շանս հետ թռա...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.06.2010, 16:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •