User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Իռացիոնալ դրդապատճառով սպանությունն ու սերիական մարդասպանի հոգեբանությունը

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իռացիոնալ դրդապատճառով սպանությունն ու սերիական մարդասպանի հոգեբանությունը

    Միգուցե պրովոկացիոն կթվա հենց այս պահին նման թեմա բացելը, բայց միտքը վաղուց էր հասունանում: Ինչ արած: Խնդրում եմ թեմային չմիջամտել մինչև երկրորդ գրառումը՝ քանի որ տեքստը մեծ է, ես այն մաս-մաս կձևակերպեմ: Երկրորդ գրառումից հետո կանցնեմ կոնկրետ case study-ներին:

    Իռացիոնալ դրդապատճառով սպանություն ասելով հասկանում ենք սպանություն, որի դրդապատճառը ռացիոնալ չի: Այս թեմայի կոնտեքստում մենք չենք քննարկի զուտ աֆեկտի վիճակում իրականացված սպանությունները: Բացատրեմ օրինակների վրա.

    ա) Հովիկը Միրիկին փող է պարտք: Պարտքը չվերադարձնելու համար, Հովիկը Միրիկին սպանում է:
    բ) Աշոտը Գայանին շանտաժի է ենթարկում բաց լուսանկարներով: Գայանն Աշոտին սպանում է:
    գ) Դավիթը պրոֆեսիոնալ վարձու մարդասպան է: Մարդկանց սպանելն իր աշխատանքն է, որի համար իրեն վճարում են: Դավիթը յուրահատուկ էմոցիոնալ հաճույք չի ստանում իր աշխատանքից՝ գործը մնում է գործ:
    դ) Դավիթը որոշել է հեշտ փող աշխատել՝ իրեն առաջարկել են Արմենին սպանել որոշակի գումարի դիմաց:
    ե) Վաչագանը զինվոր է: Ադրբեջանցի զինվորը դիվերսիոն գործողություններ է փորձում իրականացնել, Վաչագանը կրակում ու սպանում է նրան:

    Սրանք ռացիոնալ դրդապատճառներով սպանություններ են:

    Վազգենն ու Գեղամը հարբած վիճում են: Գեղամը Վազգենին մեր է քրֆում: Վազգենը հանում է ատրճանակն ու կատաղության մեջ, չտիրապետելով իրեն, սպանում է Գեղամին:

    Սա աֆեկտի վիճակում կատարված սպանություններ են:

    Այս թեմայի նպատակով կդիտարկենք սպանությունները, որոնց դեպքում կարող է դիտարկվել կոնկրետ պսիխոպաթոլոգիա:

    Սերիական մարդասպան ասելով կհասկանանք մարդկանց, ովքեր մեր սահմանած իռացիոնալ դրդապատճառով սպանություն են իրականացրել երեք և ավելի անգամ:

    (շարունակելի)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.02.2017), Jarre (22.11.2018), Sky (11.02.2017), Աթեիստ (11.02.2017), Արէա (11.02.2017), Շինարար (12.02.2017)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դոկտոր Էլիզաբեթ Յարդլին՝ Բիրմինգեմի համալսարանի կիրառական կրիմինոլոգիայի կենտրոնի տնօրենը, Real Crime ամսագրում նշել է հոգեբանական հինգ գծեր, որոնք յուրահատուկ են սերիական մարդասպաններին: Կրիմինալ հոգեբանության այլ ձեռնարկների ուսումնասիրության հիման վրա, նպատակահարմար համարեցի վերաձևակերպել ու լրացնել իր դրույթները: Կարևոր է հասկանալ, որ կոնկրետ սերիական մարդասպանի մոտ այս գործոնները կարող են արտահայտվել տարբեր չափով, կամ չարտահայտվել ընդանրապես, ու նման հոգեբանական գծերով մարդը կարող է սերիական մարդասպան չլինել ընդհանրապես (եթե ավելի խորանանք, այս գործոնների չափավոր, ոչ պաթոլոգիկ արտահայտմամբ մարդիկ սերիական մարդասպաններ չեն լինի, իսկ խանգարումներ ունեցողների զգալի մասի մոտ խանգարումն այլ կերպ կարտահայտվի. նախքան ինքնադիագնոզ դնելը հիշեք, որ հոգեբանությունը ճշգրիտ գիտություն չի):

    Սերիական մարդասպանների 90 տոկոսն արական սեռի է, իրենց մեծ մասն անկայուն, անբարենպաստ ընտանիքներից են, փոքր տարիքում ենթարկվել են ֆիզիկական, սեռական կամ էմոցիոնալ բռնության: Սերիական մարդասպանների միջին IQ-ն 97 է: Սերիական մարդասպաններից շատերը մանկության շրջանում ունեցել են վուայերիզմի ու սադոմազոխիզմի հակումներ: Աշխարհում սերիական մարդասպանների 56,2 տոկոսը սպիտակամորթ է, 30 տոկոսը՝ սևամորթ: ԱՄՆ պատմության ընթացքում եղած սերիական մարդասպանների 52 տոկոսը եղել է սպիտակամորթ, 46,2 տոկոսը՝ սևամորթ, բայց վերջին երեք տասնամյակում 37 տոկոսն է եղել սպիտակամորթ, 60 տոկոսը՝ սևամորթ:

    ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՆՏՐՈԼԸ՝ ՈՐՊԵՍ ԹՄՐԱԴԵՂ
    Սերիական մարդասպանները սովորաբար ուժեղ ձգտում ունեն իշխանության, կոնտրոլի նկատմամբ, նույնիսկ բռնվելուց հետո:

    Նույնիսկ հարցաքննության ժամանակ, իրենք կարող են, օրինակ, կարևոր ինֆորմացիա թաքցնել՝ դրանից իրավիճակի կոնտրոլի, հեղինակության զգացողություն ունենալով: Օրինակ՝ Իեն Բրեդլին (Ճահճուտների Մարդասպանը), ով իր գործակից Միրա Հինդլիի հետ հինգ երեխա էր սպանել, ոստիկանությանը չէր հայտնում ինֆորմացիա իր զոհ Կիտ Բեննետի դիակի գտնվելու վայրի մասին: Համարվում է, որ այս հարցում հենց աշխատում էր այս գործոնը:

    Մարդուն տանջելու, մարդուն կյանքից զրկելու ակտն այս կոնտեքստում նույնպես հանդիսանում է մարդու վրա իշխանության, կոնտրոլի արտահայտում:

    Ուսումնասիրությունները կապ են ցույց տվել մանկության տարիքում սեփական կյանքի, գործողությունների նկատմամբ կոնտրոլի տրավմատիկ պակասի ու սերիական մարդասպան դառնալու միջև: Մարդիկ, ովքեր փոքր տարիքում ենթարկվել են սեռական, ֆիզիկական, մտավոր բռնության՝ տևական կամ էպիզոդիկ, սկսել են ապրել սեփական կյանքի, գործողությունների նկատմամբ կոնտրոլի զգացողության բացակայության ընկալմամբ, հաճախ փորձում են ուրիշների նկատմամբ կոնտրոլի, իշխանություն հաստատելու միջոցով վերգտնել կոնտրոլն իրենց կյանքի նկատմամբ: Բայց քանի որ տրավման խորն է, այն բթացնելու, բավարարելու համար պահանջվում են նորանոր գործողություններ:

    ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐ
    Սերիական մարդասպաններն իրենց էությունը թաքցնելու վարպետներ են: Հաճախ իրենք իրենց ներկայացնում են խոցելի մարդիկ, պատրաստ գովել, հաճելի բաներ անել դիմացինի համար: Իրենք ինտուիտիվ ընկալում են դիմացինի կարիքներն ու սեղմում ճիշտ կոճակները, գիտեն, թե որ պահին ինչ խորհուրդ տան: Սերիական մարդասպանները նաև ճիշտ են ընտրում իրենց մանիպուլյացիայի զոհերին՝ հիմնականում էմոցիոնալ ֆոնով ղեկավարվող մարդկանց:

    Հաճախ շրջակա մարդկանց մանիպուլացնելու ունակությունը վախենալի է: Նպատակը՝ իրենց ներկայացնել լրիվ ուրիշ կերպ, լինել սիմպատիա ներշնչող անձ:

    Սերիական մարդասպանները հաճախ նաև կարողանում են իրավիճակը մանիպուլյացիայի ենթարկել՝ իրենց գործողությունների մեղքն իրենց վրայից գցելու համար: Նախ՝ իրենք իրենց առաջ, հետո՝ շրջապատի: Իրենք երբեմն նույնիսկ բժշկական-հոգեբանական ուսումնասիրություններ են կարդում կամ տեղեկանում են ժամանակների ակտուալ խնդիրներից, վերլուծում են սեփական անցյալը, և այլն, ու օգտագործում դա իրենց գործողությունները բացատրելիս:

    ԷԳՈԻՍՏԻԿ ԳԼՈՒԽԳՈՎԱՆ
    Սերիական մարդասպանները սիրում են գլուխ գովալ՝ երբեմն իրենց արած սպանությունների մասին, երբեմն՝ այլ բաների, երբեմն դա ուղղված է իրենց գործակիցներին, հաջորդ զոհին, իրավապահ մարմիններին, կամ իրենք իրենց:

    Բրեդլին ու Հինդլին հաճախ այցելում էին իրենց զոհերի մարմինների թաղված վայրերն ու լուսանկարում տարածքը՝ որպես իրենց արարքի հիշատակ:

    Հենց այդ լուսանկարներն էին, որ ոստիկանությանը հնարավորություն տվեցին բռնել զույգին ու ցույց տվեցին երեք դիակների տեղը:

    ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՀՄԱՅԻՉ
    Սերիական մարդասպաններին ինքնագիտակցության ու ինքնապրպտման բարձր աստիճանը սովորաբար օգնում է շատ լավ ընկալել այլ մարդկանց էմոցիաները: Իրենք արագ են ընկալում մարդկանց բնավորության խոցելիություններն ու թուլությունները, դրանք օգտագործելով նրա համար, որ մարդկանց համոզեն անել բաներ, որոնք նույն մարդիկ նորմալ իրավիճակում չէին անի:

    Նրանք կոմպլիմենտների և առողջ դատողության խառնուրդի միջոցով կարող են ուրիշներին գրավել իրենց կողմը:

    Թեդ Բանդին սրա լավ օրինակ է: 1989 թ. իր մահապատժից առաջ Բանդին խոստովանեց յոթ նահանգներում 1974-1978 թթ ժամանակահատվածում 30 արված 30 սպանություն, թեև ենթադրվում է, որ ինքն ավելի շատ զոհեր ունի:

    Նա կանանց առևանգում ու բռնաբարում էր վերջիններիս վստահությունը շահելուց հետո՝ երբեմն կեղծելով հաշմանդմություն, երբեմն էլ ներկայանալով որպես ոստիկան կամ այլ հեղինակավոր անձ: Բանդիին ներկայացնում էին որպես հմայիչ, գեղեցիկ, խարիզմատիկ անձ: Թեդ Բանդիի IQ-ն 136 էր (համեմատության համար՝ իմը 142 է, միջինն ընկնում է 90-110 միջակայքում):

    ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴ
    Սերիական մարդասպաններն իրենց կարողանում են ներկայացնել որպես հասարակ, լիարժեք մարդիկ: Իրենք սովորաբար ոչ թե արտահայտիչ միզանտրոպներ են, կամ մռայլ, կոշտ կերպարներ, այլ խոցելի, էմոցիոնալ, ռացիոնալ, սիմպատիա ներշնչող մարդիկ: Եթե մանկության շրջանում իրենք ունեցել են «տարօրինակություններ», ապա տարիքի հետ սովորել են դրանք վարպետաբար թաքցնել:

    Հենց այս կերպ, սովորական լինելով են իրենք իրենց շրջապատի վստահությունը ձեռք բերում ու պահպանում: Փակ դռների հետևում, ինչևէ, իրենց վարքն ուրիշ է:

    Ֆրեդ ու Ռոուզ Ուեսթերն, օրինակ, թվում էին սովորական ընտանիքի մաս: 1967-1987 թթ միջակայքում այս զույգը տանջել ու բռնաբարել է երիտասարդ կանանց և աղջիկների, սպանելով առնվազն 12-ին՝ ներառյալ ընտանիքի անդամներին, ու մի մասին թաղելով իրենց այգում:

    Ջոն Ուեյն Գեյսին («Մարդասպան Ծաղրածուն») քաղաքականորեն ակտիվ էր Չիկագոյի իր բնակված արվարձանում, զբաղվում էր հանրային աշխատանքներով, երբեմն երեկույթներին ելույթներ էր ունենում որպես «Ծաղրածու Պոգո»:

    Իրականում նա բռնաբարում ու սպանում էր դեռահաս տղաների՝ նրանց մարմիններն իր տնամերձ տարածքում թաղելով:

    Հիմա կարող ենք անցնել քննարկումների ու case study-ների:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.02.2017), Jarre (22.11.2018), Sky (11.02.2017), Աթեիստ (12.02.2017), Ամպ (13.02.2017), Արէա (11.02.2017), Շինարար (12.02.2017)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Տեսանյութում խոսողն Էլիոտ Ռոջերն է: 2014 թ. Կալիֆորնիայի Իսլա Վիստա ավանում Էլիոտը սպանել է վեց մարդու ու վիրավորել տասնչորսին, ինչից հետո ինքնասպան է եղել: Սպանությունների պահին նա 22 տարեկան էր:



    Այս դիագրամն Էլիոտն ավելի վաղ տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում: Սպանություններից առաջ Էլիոտը տեղադրել էր «Էլիոտ Ռոջերի հատուցումը» վերնագրով տեսանյութ, ու հրապարակել ավելի քան հարյուր էջանոց մանիֆեստ, որի մեջ ինքը մանկությունից սկսած իր կյանքն էր պատմում ու երևի աշխարհի կեսին մեղադրում իր վիճակի համար:

    Հետաքրքիր փաստ. մասսայական մարդասպանները (տարբերակենք սերիականներից, որոնց դեպքում սպանությունները կրում են պարբերական բնույթ, ոչ թե մեկ էպիզոդի ժամանակ է սպանվում երեք և ավելի մարդ) սովորաբար օժտված չեն սերիական մարդասպանների հարմարվողականությամբ: Իրենք օտարված, առանձնացված մարդիկ են: Խնդրում եմ կրկին նայել տեսանյութը, բայց ոչ հեղինակի տեսանկյունից: Ֆիլտրել դրույթները, թողնել միայն իր հոգեբանական մեխանիզմներն ու արձագանքները տարբեր երևույթներին:

    Էլիոտ Ռոջերին ես դեռ կվերադառնամ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.02.2017), Աթեիստ (13.02.2017)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեդ Բանդիի IQ-ն 136 էր (համեմատության համար՝ իմը 142 է, միջինն ընկնում է 90-110 միջակայքում):
    Ռայ, թեման շատ հետաքրքիր ա, շնորհակալություն: Բայց մի հատ էս պահն ասա էլի, ո՞նց ես IQ-դ ստուգում ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռայ, թեման շատ հետաքրքիր ա, շնորհակալություն: Բայց մի հատ էս պահն ասա էլի, ո՞նց ես IQ-դ ստուգում ))
    ՖԲ-ում թեստեր կան, մի անգամ արեցի իմը 150 ցույց տվեց
    I may be paranoid but no android!

  9. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    ՖԲ-ում թեստեր կան, մի անգամ արեցի իմը 150 ցույց տվեց
    Ես նորմալ տեստ եմ ուզում, կամ մեթոդ, էդ տուֆտա բաները գիտեմ )))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (13.02.2017)

  11. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նորմալ տեստ եմ ուզում, կամ մեթոդ, էդ տուֆտա բաները գիտեմ )))
    Արտ, սովորաբար IQ-ն ստուգելու համար ավելի լուրջ թեստեր են կիրառում՝ զանազան խնդիրներով-բաներով, հետո էլ մի հատ բանաձևով հաշվում են՝ տարիք-մարիք, խնդրի լուծման արագություն ու ճիշտ պատասխան հաշվի առնելով։

    Սովորաբար էդ թիվը բավական հաստատուն ա լինում հասուն մարդկանց շրջանում։ Այսինքն, եթե դու մի անգամ 140 ես հավաքել, մյուս անգամ էլ էդ կարգի թիվ կհավաքես։ Բայց ես կտրականապես դեմ եմ IQ-ն որպես խելացիության չափանիշ դիտարկելուց (էս ասում եմ ինքս տարբեր թեստերից 130 - 140 հավաքած լինելով), որովհետև էդտեղ զանազան գործոններ են դեր խաղում, ինչպիսիք են մշակույթը, լեզուն և այլն: Այսինքն, 120 IQ ունեցող նշանակում ա էդ թեստում մոտավորապես 120 միավոր հավաքելու ունակություն, ուրիշ ոչ մի բան: Բայց սա իմ տեսակետն ա:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (22.11.2018)

  13. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, սովորաբար IQ-ն ստուգելու համար ավելի լուրջ թեստեր են կիրառում՝ զանազան խնդիրներով-բաներով, հետո էլ մի հատ բանաձևով հաշվում են՝ տարիք-մարիք, խնդրի լուծման արագություն ու ճիշտ պատասխան հաշվի առնելով։

    Սովորաբար էդ թիվը բավական հաստատուն ա լինում հասուն մարդկանց շրջանում։ Այսինքն, եթե դու մի անգամ 140 ես հավաքել, մյուս անգամ էլ էդ կարգի թիվ կհավաքես։ Բայց ես կտրականապես դեմ եմ IQ-ն որպես խելացիության չափանիշ դիտարկելուց (էս ասում եմ ինքս տարբեր թեստերից 130 - 140 հավաքած լինելով), որովհետև էդտեղ զանազան գործոններ են դեր խաղում, ինչպիսիք են մշակույթը, լեզուն և այլն: Այսինքն, 120 IQ ունեցող նշանակում ա էդ թեստում մոտավորապես 120 միավոր հավաքելու ունակություն, ուրիշ ոչ մի բան: Բայց սա իմ տեսակետն ա:
    Բյուր ջան, գրածներիդ լրիվ համաձայն եմ, բայց ինձ մի հատ էդ լուրջ տեստերից կտա՞ք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (13.02.2017)

  15. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, գրածներիդ լրիվ համաձայն եմ, բայց ինձ մի հատ էդ լուրջ տեստերից կտա՞ք:
    Հայերեն չկա։ Օնլայններից իրականությանն ամենամոտը էս ա:

  16. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայերեն չկա։ Օնլայններից իրականությանն ամենամոտը էս ա:
    Շնորհակալ եմ Հայերեն չէի էլ ակնկալում

    Ռայ ջան, «Թեմայից դուրսը» մաքրեմ, էս օֆտոպը կտեղափոխեմ էնտեղ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (14.02.2017)

  18. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բյուր, թռոլի՞նգ ես անում, թե՞ իսկապես սա լքւրջ տեստ ա համարվում

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, թռոլի՞նգ ես անում, թե՞ իսկապես սա լքւրջ տեստ ա համարվում

    Sent from my A0001 using Tapatalk
    Չէ Արտ, լուրջ էի ասում, բայց փոխել են էս կայքում: Առաջ բավական երկար թեստ էր: Բայց պատկերացրու ավելի երկար թեստ մոտավորապես էս կարգի հարցերից բաղկացած, կհասկանաս, թե ինչ ա IQ թեստը:

  20. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ Արտ, լուրջ էի ասում, բայց փոխել են էս կայքում: Առաջ բավական երկար թեստ էր: Բայց պատկերացրու ավելի երկար թեստ մոտավորապես էս կարգի հարցերից բաղկացած, կհասկանաս, թե ինչ ա IQ թեստը:
    Էս տիպի բաներ անցել եմ, ինձ նենց երաշխավորվածոտ բան ա հետաքրքիր: Համենայն դեպս հաստատ փող չեմ տա սրա երկարն անցնելու համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս տիպի բաներ անցել եմ, ինձ նենց երաշխավորվածոտ բան ա հետաքրքիր: Համենայն դեպս հաստատ փող չեմ տա սրա երկարն անցնելու համար
    Դե վախտին երաշխավորվածոտն էր էլի էդ կայքում, արդյունքների մանրամասն անալիզն էր փողով: Հիմա թեստն էլ են փողով սարքել:

  22. #15
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուսանող վախտ համալսարանում երաշխավորվածոտ արել են ինձ, ասպիրանտներից մեկը փորձ էր անում, 140քանիս էր արդյունքս: Հետն էլ սաղ ջանիս ու գլխիս դատչիկներ էր միացրել, ակտիվություն էր ստուգում եսիմ ինչեր էր ստուգում

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռազմիկի Հոգեբանությունը՝ մեզ մոտ կարևոր պակասող հատկանիշ:
    Հեղինակ՝ Ռազմիկ Արտաշես, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.02.2015, 17:34
  2. Օմար Լանգե. Մարդասպանի օրագրերը
    Հեղինակ՝ Baltazar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 09.06.2013, 04:38
  3. Perfume: Մարդասպանի պատմությունը
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Կինո
    Գրառումներ: 35
    Վերջինը: 01.07.2011, 20:28
  4. Հոգեբանությունը Հայաստանում
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 26.04.2010, 01:27
  5. Մարդասպանի հետագա կյանքը
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 18.09.2009, 12:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •